Շտեֆան Ֆյուլե. Եվրոպական միությունը պատրաստ է ուժեղացնել աջակցությունը ԼՂ հակամարտության կարգավորմանը![]() 29 փետրվարի 2012 - 19:47 AMT PanARMENIAN.Net - Եվրոպական միությունը պատրաստ է ուժեղացնել աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, չորեքշաբթի օրը հեռուստախորհրդաժողովի ժամանակ ասել է ընդլայնման և Եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեն: Նա պատրաստակամություն է հայտնել ուժեղացնելու աջակցությունը Մինսկի խմբին: «Այդ աջակցությունը հնարավոր է «Արևելյան գործընկերության» շրջանակներում»,- ասել է նա: Եվրահանձնակատարի խոսքով` Եվրամիությունը պատրաստ է միջոցառումներ իրականացնել Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխվստահության ամրապնդման համար:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |