Շարմազանով. Եվրոպայում հասկացել են, որ Ադրբեջանի նավթը հայերի թափած արյունից թանկ չէ![]() 12 մարտի 2012 - 11:23 AMT PanARMENIAN.Net - «Եվրոպայում հասկացել են, որ Ադրբեջանի նավթը չի կարող ավելի թանկ լինել, քան անկախության համար թափված հայերի արյունը»,-ասել է պարոն Շարմազանովը: Աշխատանքային այցով Լիտվայում գտնվող` ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը մարտի 8-ին Վիլնյուսում հանդիպել է Լիտվայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Էվալդաս Իգնատյավիչյուսի հետ: Կողմերը կարեւորել են երկու երկրների միջեւ հարաբերությունների հետագա սերտացումը, քննարկել են Հայաստան-Լիտվա փոխգործակցությանն առնչվող հարցեր: Անդրադառնալով մայիսի 6-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին` հայկական կողմն ընդգծել է ընտրական գործընթացները ժողովրդավարական չափանիշներին համապատասխան կազմակերպելու եւ իրականացնելու երկրի իշխանությունների կամքը: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը կարեւորել է Լիտվայի դերը` որպես ժողովրդավարական արժեհամակարգի հաստատման փորձառու պետության` նշելով, որ վերջինս կարող է օժանդակել Հայաստանին եվրաինտեգրման ճանապարհին` բարեփոխումների ամրագրման ուղղությամբ գործադրվող ջանքերի արդյունավետության մեծացման հարցում: Լիտվայի ԱԳ փոխնախարարը տեղեկացրել է, որ 2013-ին Վիլնյուսում տեղի կունենա ԵՄ Արեւելյան գործընկերության գագաթնաժողովը, նույն թվականին Լիտվան կստանձնի Եվրամիության նախագահությունը: Նա հաստատել է Հայաստանում իրականացվող բարեփոխումների գործընթացին աջակցելու լիտվական կողմի պատրաստակամությունը: Լեռնային Ղարաբաղի հակամարտության առնչությամբ Էվալդաս Իգնատյավիչյուսը վերահաստատել է Լիտվայի պաշտոնական դիրքորոշումը` հիմնված հակամարտության կարգավորման շուրջ ամրագրված 3 հայտնի սկզբունքների վրա: Հայկական կողմն ընդգծել է, որ Արցախի միջազգային ճանաչումն այլընտրանք չունի:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |