Կոնգրեսական Ջիմ Կոստան դատապարտել է հայերի ջարդերը Սումգայիթում

Կոնգրեսական Ջիմ Կոստան դատապարտել է հայերի ջարդերը Սումգայիթում

PanARMENIAN.Net - Կոնգրեսական Ջիմ Կոստան դատապարտել է 1988թ. հայերի ջարդերը Սումգայիթում: Այդ մասին հայտնում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA): «Դատապարտելով սումգայիթյան ջարդերը՝ կոնգրեսականն իր ձայնը միացրեց այն օրենսդիրների խմբին, որոնք հրապարակավ կողմ են մարդու իրավունքներին, ժողովրդավարությանն ու տարածաշրջանային հակամարտությունների խաղաղ կարգավորմանը»,-ասել է Արամ Համբարյանը: «Մենք երախտապարտ ենք Ջիմ Կոստային Ադրբեջանի ագրեսիայի ու Հայաստանի ու Արցախի դեմ պատերազմի վերսկսման դատապարտման համար»,-ասել է նա:

Հարկ է նշել, որ սումգայիթյան ջարդերը դատապարտել են նաև կոնգրեսականներ Աննա Էշուն, Հովարդ Բերմանը, Բրեդ Շերմանը, Ջուդի Չուն ու Ադամ Շիֆը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---