Ֆրենկ Փալոունն առաջարկում է ավելացնել 2013թ. ֆինանսական օգնությունը ՀՀ-ին ու ԼՂՀ-ին![]() 15 մարտի 2012 - 10:18 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոունը դիմել է իր գործընկերներին՝ կոչ անելով 2013 ֆինանսական տարում ավելացնել 2013թ. Հայաստանին ու ԼՂՀ-ին հատկացվող ֆինանսական օգնությունը, ինչպես նաև օգնություն տրամադրել Ջավախքին ու Մերձավոր Արևելքի հայերին, որոնք ստիպված էին լքել բնակության վայրերը, հայտնում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA): Փալոունը կոչ է անում ստորագրել նամակը, որը կուղղվի ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտե: «Այդ միջոցները կերաշխավորեն, որ մենք սատարում ենք հայ-ամերիկայն ռազմավարական հարաբերություններին տնտեսական զարգացման ու անվտանգության ապահովման միջոցով»,-ասել է Փալոունը: Փալոունն առաջարկում է Հայաստանին առնվազն 50 մլն դոլար հատկացնել, և 5 մլն դոլար Լեռնային Ղարաբաղին: ԱՄՆ կոնգրեսականը նաև առաջարկում է Վրաստանին հատկացվող օգնության առնվազն 10 տոկոսը հատկացնել Ջավախքին, աշխատատեղերի ստեղծման նպատակով: Փալոունը նաև առաջարկում է վերացնել արգելքները Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հետ շփման համար: Հայանպաստ կոնգրեսականներին նաև կոչ են անում անվճար ANCA WebMail ուղարկել իրենց ներկայացուցիչներին, որպեսզի վերջիններս ստորգրեն վերոնշյալ նամակը, որը մարտի 19-ին կներկայացվի կոմիտեին
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |