Պատգամավորը պատմել է ԵՄ հետ առևտրի ազատ գոտու ստեղծման առավելությունների մասին

Պատգամավորը պատմել է ԵՄ հետ առևտրի ազատ գոտու ստեղծման առավելությունների մասին

PanARMENIAN.Net - «Առևտրի ազատ գոտու ստեղծման մասին բանակցությունների մեկնարկը Հայաստանի ու Եվրամիության միջև մեծ իրադարձություն է երկրի տնտեսական կյանքում»,-ասել է ԱԺ պատգամավոր Կարեն Ճշմարիտյանը մամլո ասուլիսում: Նա պատմել է, որ առևտրի ազատ գոտու ստեղծման մասին պայմանագիրը ԵՄ հետ ասոցացման մասին պայմանագրի չորս բաղադրիչներից մեկն է: «Նման գոտու ստեղծման մասին պայմանագրի մշակումը տևում է 3-4 տարի, սակայն բանակցությունների մեկնարկը ՀՀ ու ԵՄ միջև արդեն իսկ մեծ իրադարձություն է երկրի տնտեսական կյանքում»,-ասել է Ճշմարիտյանը:

Անդրադառնալով այն առավելություններին, որ կտա այդ պայմանագրի կնքումը՝ Ճշմարիտյանն ասել է, որ Հայաստանը կկարողանա դուրս գալ ԵՄ 500-միլիոնանոց շուկա, որտեղ բնակչության մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ կազմում է 30-40 հազար դոլար: Այդպիսով, սպառման մեծ շուկան կխթանի Հայաստանի տնտեսական զարգացումը ոչ միայն քանակական, այլ որակական առումով, քանի որ Եվրոպա կարող են առաքվել միայն որակյալ ապրանքներ, ինչը կխթանի նոր հզորությունների ու տեխնոլոգիաների ներմուծումն ու մրցակցությունը: Ըստ Ճշմարիտյանի, կզարգանա նաև կրթական ոլորտը, քանի որ ձեռնարկություններին հարկավոր կլինեն որակավորում ունեցող աշխատակիցներ և լավ կրթությունն էլ ավելի կգնահատվի:

Պատգամավորը նշել է, որ այդ ամենը հնարավոր դարձավ, քանի որ վերջին տարիներին անցկացվող տնտեսական բարեփոխումները համոզեցին Եվրոպային, որ Հայաստանը պատրաստ է նման պայմանագրի ստորագրմանը:

ԵՄ առևտրային քաղաքականության գծով հանձնաժողովը (կազմված 27 անդամ երկրներից) փետրվարի 20-ին միաձայն որոշում կայացրեց Հայաստանի հետ «Ազատ առևտրի գոտու մասին խորը և համապարփակ» համաձայնագրի շուրջ բանակցությունների մեկնարկի մասին:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---