Հարավային Կովկասին առնչվող հարցեր չեն ընդգրկվել ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի օրակարգում![]() 15 մարտի 2012 - 15:38 AMT PanARMENIAN.Net - Հայաստանին, Վրաստանին ու Ադրբեջանին առնչվող հարցեր չեն ընդգրկվել ապրիլի 23-27-ը Ստրասբուրգում կայանալիք ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի օրակարգում, ասվում է կազմակերպության կայքում: Նստաշրջանում կընտրեն վեհաժողովի փոխնախագահներին, ինչպես նաև կքննարկեն Ինտերնետում խոսքի ազատության մասին զեկույցը, Հյուսիսային Կովկասում բռնի տեղահանվածների և այլ հարցեր: Հիմնական հարցերի թվում է մարտի 4-ին ՌԴ նախագահի ընտրությունների վերաբերյալ ԵԽԽՎ դիտորդների եզրակցության քննարկումը:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |