ԵԱՀԿ-ում առայժմ չեն հայտնում, արդյոք Էյմոն Գիլմորը Հարավային Կովկաս կգա ապրիլին, թե կսպասի մինչև ամառ

ԵԱՀԿ-ում առայժմ չեն հայտնում, արդյոք Էյմոն Գիլմորը Հարավային Կովկաս կգա ապրիլին, թե կսպասի մինչև ամառ

PanARMENIAN.Net - Այսօր ադրբեջանական ԶԼՄ-ը հաղորդել են, որ ԵԱՀԿ գործող նախագահի, Իռլանդիայի ԱԳ նախարար Էյմոն Գիլմորի այցը Հարավային Կովկաս, որը ծրագրված էր ապրիլին, հետաձգվում է մինչև ամառ: Նման հայտարարություն է արվել` հղելով իռլանդական նախագահության մամուլի ծառայությունը: Ընդ որում, այցի հետաձգման պատճառները չեն նշվում:

Մինչ այդ PanARMENIAN.Net ի թղթակցին ԵԱՀԿ մամուլի ծառայությունում հայտնել են, որ առայժմ հստակ ինֆորմացիա չկա Իռլանդիայի ԱԳ նախարարի` Հայաստան, Ադրբեջան և Վրաստան կատարելիք այցի մասին: Ընդ որում, այնտեղ ընդգծել են, որ համապատասխան ինֆորմացիայի ճշգրտման պարագայում անպայման կհայտնեն ծրագրվող այցի և դրա ժամկետների մասին:

Իռլանդական նախագահի առաջին այցը Հարավային Կովկաս սպասվում էր ապրիլի սկզբին: Օրակարգը չէր հրապարակվել:

Իռլանդական նախագահը 2012թ առաջնային խնդիրներից է համարում ԵԱՀԿ տարածքում հակամարտությունների լուծումը` ղարաբաղյան, վրացական և մերձդնեստրյան:

Ավելի վաղ ԵԱՀԿ գործող նախագահ, արտաքին գործերի և առևտրի նախարար Էյմոն Գիլմորը պատրաստակամություն էր հայտնել, որպեսզի Իռլանդիան նախագահեր և 2012-ին շարունակեր ձգձգված հակամարտությունների լուծման շուրջ աշխատանքները: Այս մասին նա հայտարարել է Վաշինգտոնում Հելսինկյան կոմիտեի նիստի ընթացքում:

 Ուշագրավ
Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
---