Միջկրոնական համաժողովի մասնակիցները կոչ են արել մահմեդական առաջնորդներին վերանայել իրենց քաղաքականությունը քրիստոնյաների հարցում19 մարտի 2012 - 18:48 AMT PanARMENIAN.Net - Նորին գերազանցություն արքայազն Էլ Հասան բին Թալալի կողմից կազմակերպված համաժողովին հավաքվել են ավելի քան 75 քրիստոնյա և մահմեդական փորձագետներ արաբական երկրներից: Նրանք քննարկել են Մերձավոր Արևելքում քրիստոնեության ապագան: Մեծի տունն Կիլիկիոն համաժողովում ներկայացնում էր արքեպիսկոպոս Սեպուհ Սարգսյանը: Արքայազն Էլ Հասանն իր ելույթում հայտարարել է, որ քրիստոնյաների հեռացումը տարածաշրջանից վնաս է հասցնում ինչպես քրիստոնյաներին, այնպես էլ մահմեդականներին և կոչ արել իսլամցի առաջնորդներին վերանայել իրենց քաղաքականությունը տեղի քրիստոնյաների նկատմամբ: Արքեպիսկոպոսը հանդիպել է արքայազնի հետ և նրան հանձնել Արամ Առաջինի ողջույնը: Արքայազնը շնորհակալություն է հայտնել արքեպիսկոպոս Սարգսյանին և հիացմունք հայտնել Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի ջանքերով միջկրոնական համաձայնության առաջխաղացման գործում: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |