Հայտնի են դարձել Թեհրան-Երեւան ավտոբուսի վթարից տուժած հայերի անունները

Հայտնի են դարձել Թեհրան-Երեւան ավտոբուսի վթարից տուժած հայերի անունները

PanARMENIAN.Net - Մարտի 19–ին Թեհրանի հայաբնակ Սասուն քաղաքամասից ճանապարհվել է դեպի Հայաստան, բայց առավոտյան ժամը 3-ն անց 30-ին Հին Ջուղայի ճանապարհին (Մարանդ – Ջուլֆա հատվածում) վթարի է ենթարկվել, որի հետևանքով երեք հոգի, հայեր մահացել են, 15 հոգի վիրավորվել են:

Ինչպես PanARMENIAN.Net ին է հայտնել Թեհրանում աշխատող անկախ լրագրող Վարդան Դավթյանը հայտնել է ծանր վիճակում գտնվող 5 տուժածների անունները՝ Հակոբ Մարտիրոսյան, Լիաննա Բարսեղյան, Մարինա Պետրոսյան, Ստեփանոս Պետրոսյան, Բենիամին ( Միքայել) Աղամալյան։

Եվս մի քանի հոգի բուժօգնություն ստանալով, դուրս է գրվել, նրանք են՝ Մարալ Պողոսյանը, Անդրանիկ Ղարիբյանը, Անի Փափասողոլին, Դենիս Սեթաղայանը, Արթին Բարսեղյանը, Հենրիկ Բարսեղյանը եւ Ալինա Մուրադյանը:

Վթարի վայրը ընդամենը 67 կիլոմետր հեռավորության վրա է Հայաստանի սահմանից։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---