Ալեքսանդրիայի և Հայաստանի քաղաքների միջև կհաստատվի սերտ համագործակցություն

Ալեքսանդրիայի և Հայաստանի քաղաքների միջև կհաստատվի սերտ համագործակցություն

PanARMENIAN.Net - 2012 թ. մարտի 21-ին Եգիպտոսում Հայաստանի դեսպան Արմեն Մելքոնյանը հանդիպում է ունեցել Ալեքսանդրիայի նահանգապետ դոկտոր Օսամա էլ-Ֆուլիի հետ:

Քննարկվել են տարբեր ոլորտներում համագործակցության հեռանկարները, կարևորվել է Ալեքսանդրիայի և Հայաստանի քաղաքների միջև անմիջական շփումների հաստատումը: Դեսպան Մելքոնյանը նահանգապետին տեղեկացրել է Հայ գրատպության 500-ամյակի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երևանը գրքի 2012թ համաշխարհային մայրաքաղաք հռչակելու առթիվ սպասվող տոնակատարությունների մասին և փոխանցել համակարգող հանձնախմբի հրավերըª ս.թ. ապրիլին ներկա գտնվելու բացման հանդիսավոր արարողությանը:

Նահանգապետ Էլ-Ֆուլին շնորհավորել է Երևանը` 2012թ գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակվելու կապակցությամբ` հիշելով, որ այդ նույն տիտղոսն Ալեքսանդրիան կրել է 2002թ.: Նա նաև առանձնահատուկ ընդգծել է Ալեքսանդրիայի հայ համայնքի դերն ու նշանակալից ներդրումը` քաղաքի յուրահատուկ մշակութային դիմագծի պահպանման և զարգացման գործում, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---