12345...

Շուշի. Պատերազմի ու հրեշտակների քաղաքը

Աշխարհի ամենասիրուն քաղաքում ապրում են ամենահանգիստ մարդիկ, էս մարդիկ խաղաղության գինը լավ գիտեն

9 մայիսի 2013
Շուշի. Պատերազմի ու հրեշտակների քաղաքը
Պատերազմը Շուշիում չի վերջացել, բարձրից պատերազմը տեսնելն այնքան վախենալու է… Շուշիում պատերազմի փոշին էր` օդից կախ ու թևեր: «Տեսնես էդ ո՞ւմ թևերն են»,- մտածում եմ, բայց վախենում` հարցնել:

Արցախի հանդեպ սերն ու սպասումները աշխարհին նայում են ինքնաձիգիս փոքրիկ կիսաշրջանից. Մեկ օր զինվորի օրագրից

Արցախի միակ լուծումը պինդ սեղմված է խրամատում կանգած զինվորի ուսին ու դրված ապահովիչի վրա

9 մայիսի 2013
Արցախի հանդեպ սերն ու սպասումները աշխարհին նայում են ինքնաձիգիս փոքրիկ կիսաշրջանից. Մեկ օր զինվորի օրագրից
Տղերքն առավոտը մի քիչ շուտ են զարթնել, զինվորական բեռնատարը լցված է քնապարկերով, վառարաններով ու փայտով. դիրքեր ենք բարձրանում: Այնտեղ ծառայությունն ու առհասարակ վերաբերմունքը կյանքի նկատմամբ բոլորովին ուրիշ է:Դիրքերում դիվանագիտություն չկա, չկա ճանաչված կամ չճանաչված պետություն: Արցախի միջազգային դե ֆակտո կամ դե յուրե ճանաչումը հայ զինվորի համար մարտական դիրքում հավասար է զրոյի: Ինչքան ուզում ես հաշվիր, զրո է ու վերջ:

«Հիշողություններ ֆրոնտից». Ժորա Թունյան. Զոհված ընկերոջս սիրած աղջիկը գրել էր` սպասում է, որ ողջ-առողջ գա, ամուսնանան

Գերմանացի առյուծ էր կտրում, աշխարհ էր ուզում գրավել, բայց որ գերի ընկավ, ձայնը փորից դուրս չէր գալիս

6 մայիսի 2013
«Հիշողություններ ֆրոնտից». Ժորա Թունյան. Զոհված ընկերոջս սիրած աղջիկը գրել էր` սպասում է, որ ողջ-առողջ գա, ամուսնանան
Ժորա Թունյան (20.12.1925թ.) - 452-րդ առանձին զենիթ-հրանոթային դիվիզիա, ապա 1860 առանձին հրետանային գունդ, ավագ լեյտենանտ: Մասնակցել է Ռովնո, Լուցկ, Դուբնո, Լվով, Պերեմշլ, Տարնոբժեկ Սանդոմիր քաղաքների ազատագրմաը

«Երբ չի գալիս սեպտեմբերի 1-ը». Մեխանիկ կդառնամ, ոչ թե գործազուրկ տնտեսագետ

Այս անգամ դպրոց չգնացող Գոռի պատմությունը դասարանում նրա ամենամոտ ընկերը` Սոնան է ներկայացնում

4 մայիսի 2013
«Երբ չի գալիս սեպտեմբերի 1-ը». Մեխանիկ կդառնամ, ոչ թե գործազուրկ տնտեսագետ
«Գոռը էսօր էլ չկար», - դպրոցական պայուսակը մի կողմ գցեց ու հայտարարեց, որ սոված չի` դասարանում Գոռի ամենամոտ ընկերը` Սոնան: 12-րդ դասարանում են սովորում: Սովորում էին: Հիմա Սոնան ասում է` մենակ է սովորում: Դասարանը դատարկվել է` առաջվա ուրախ, աղմկոտ դասամիջոցներն ու միասին քեֆերը չկան: «Գոռը չկա, որ կազմակերպի: Երևի վերջին զանգն էլ անիմաստ անցնի: Եթե Գոռը դասի գար, ամենահետաքրքիր, ամենաուրախ սցենարը կգրեր», - ասում է աղջիկն ու պատմում`այս տարի ընդամենը առաջին կիսամյակի մի քանի օրն է դասի եկել ու վերջ, որովհետև Գոռի կյանքում մեծ փոփոխություն է եղել` նրա հայրն է մահացել:

«Հիշողություններ ֆրոնտից». Կորյուն Հարությունյան. Մարշալ Բաղրամյանի առաջին Մերձբալթյանում էի, միշտ առաջին գծում

Գնացքում իմացա պատերազմի սկզբի մասին, գնացքում էլ ստացանք հաղթանակի լուրը

3 մայիսի 2013
«Հիշողություններ ֆրոնտից». Կորյուն Հարությունյան. Մարշալ Բաղրամյանի առաջին Մերձբալթյանում էի, միշտ առաջին գծում
Կորյուն Հարությունյան (1925)- Պատերազմ է գնացել կամավոր՝ 17 տարեկանում: Պատերազմից հետո լրացել է բանակ զորակոչվելու տարիքը, պարտադիր ծառայությունն ավարտելուց հետո միայն՝ 1950-ին զորացրվել է: «Մեդալներ շատ եմ ստացել՝Փառքի շքանշան, Հայրենական պատերազմի շքանշան, Մարտական ծառայությունների համար մեդալ, Հաղթանակի համար մեդալ, Բաղրամյանի անվան մեդալ և այլն»- պատմում է նա: Լեյտենանտ Կորյուն Հարությունյանի Փառքի շքանշանը Լենինգրադում գողացել են, միայն փաստաթուղթն է մնացել: Կորյուն Հարությունյանը հետախույզ է:

Անկինոթատրոն. «Ռոսիա». Շուկայից` կինոթատրոն, ու դարձյալ շուկա. Մոտ կես դարում

Առևտրամշակութային համալիրն այսօր իրականացնում է մի գործառույթ՝ առևտուր

30 ապրիլի 2013
Անկինոթատրոն. «Ռոսիա». Շուկայից` կինոթատրոն, ու դարձյալ շուկա. Մոտ կես դարում
Կինոթատրոն «Ռոսիա», հետագայում «Այրարատ»: Հասցեն՝ Տիգրան Մեծի պողոտա 14: Շահագործման է հանձնվել 1974 թվականին: Ճարտարապետներ՝ Արթուր Թարխանյան, Սպարտակ Խաչիկյան, Հրաչ Պողոսյան: Սեփականաշնորհվել է 2004 թվականին: Գնորդ՝ «Նարեկ» ընկերություն («Սիլ կոնցեռն»): Գինը` 500.000 ԱՄՆ դոլար:

«Հիշողություններ ֆրոնտից». Գևորգ Աղաբաբյան. Պատերազմից հետո գտավ այն լիտվացի աղջկան, ով փրկել էր իր կյանքը

Գևորգ Աղաբաբյանը ամիսներ առաջ մահացել է: Նրա մասին նյութը պատրաստել օգնեցին հարազատները

29 ապրիլի 2013
«Հիշողություններ ֆրոնտից». Գևորգ Աղաբաբյան. Պատերազմից հետո գտավ այն լիտվացի աղջկան, ով փրկել էր իր կյանքը
Գևորգ Աղաբաբյան (1920-2013) - Ծնվել է 1920 թվականին Հրազդանի շրջանի Ալափարս գյուղում: Սովորել և ավարտել է Երևանի N 29 միջնակարգ դպրոցը: 1939 թվականին ընդունվել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտ, սակայն ինստիտուտում սովորել է ընդամենը մի քանի ամիս: Նույն թվականին նրան զորակոչել են:

«Հիշողություններ ֆրոնտից». Վարդան Թութխալյան. Մայիսի 9-ին ողջ աշխարհն էր ցնծում, արհավիրքի վերջը եկել էր

Պատերազմի ավարտի ու մեր հաղթանակի մասին ես իմացել եմ ռադիոյով

27 ապրիլի 2013
«Հիշողություններ ֆրոնտից». Վարդան Թութխալյան. Մայիսի 9-ին ողջ աշխարհն էր ցնծում, արհավիրքի վերջը եկել էր
Վարդան Թութխալյան (12.04.1918 թ.) – շարքային, ծառայել է 11-րդ տանկային գնդում, պարգևատրվել է մի քանի մեդալներով, այդ թվում` Խորհրդային Միության կրկնակի հերոս Մարշալ Բաղրամյանի անվան մեդալով, 1941-45 թթ. հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 65 տարվա հոբելյանական մեդալով:

«Երբ չի գալիս սեպտեմբերի 1-ը». Ես Վերջին զանգ չեմ ունեցել, բայց տղաս դպրոցում էլ է սովորելու, համալսարանում էլ

Գիտեք հիմա որտեղ ու որպես ինչ է աշխատո՞ւմ: Մանկական սրճարանում՝ մուլտերի հերոսների կերպար: Հիմա կարողանում է դա անել, իսկ 30 տարեկանում ինչ է անելո՞ւ

25 ապրիլի 2013
«Երբ չի գալիս սեպտեմբերի 1-ը». Ես Վերջին զանգ չեմ ունեցել, բայց տղաս դպրոցում էլ է սովորելու, համալսարանում էլ
20-ամյա աղջիկը, ով դպրոցը չի ավարտել, ամեն ինչ անում է, իր որդին անպայման խելացի լինի:

«Հիշողություններ ֆրոնտից» - Մնացական Գրիգորյան. Տանկը անցավ, գնաց. աչքերս հողի տակ բացեցի

9 տարի եմ ծառայել: Պատերազմից հետո պահել են, որովհետև որ գնացի ֆրոնտ, պուճուր էի, 17 տարեկան:

25 ապրիլի 2013
«Հիշողություններ ֆրոնտից» - Մնացական Գրիգորյան. Տանկը անցավ, գնաց. աչքերս հողի տակ բացեցի
Մնացական Գրիգորյան (27.12.1925թ.)-փոխգնդապետ, 245-րդ դիվիզա, 253-րդ գունդ, հակահետախուզության բաժին, նաև 254-րդ գունդ՝ վիրավորվելուց հետո:
12345...