// IP Marketing video - START// IP Marketing video - END
1234...

The Balvenie-ի բրենդ-ամբասադոր.

Հայաստանը հասունացել է էլիտային շոտլանդական վիսկիի համար

25 դեկտեմբերի 2017
The Balvenie-ի բրենդ-ամբասադոր
Հայաստանի խանութներում և բարերում նոր շոտլանդական վիսկի կհայտնվի ՝ The Balvenie-ն: The Balvenie-ի հավաքածուն ներառում է միայն ածիկից պատրաստված բարձրորակ շոտլանդական վիսկիի հազվագյուտ տեսակներ:

Փորձագետը՝ առցանց առևտրի մասին.

Ինչպես չկորցնել գումար և լինել ապահովված

29 նոյեմբերի 2017
Փորձագետը՝ առցանց առևտրի մասին
Վերջին տարիներին առցանց առևտուրը շատ տարածված է դարձել Հայաստանում, մարդիկ առցանց անհրաժեշտ ապրանք են գնում թե՛ ՀՀ-ում, թե՛ արտասահմանից: Հայտնվել են մի շարք ծառայություններ, որոնք ապահով հասցնում են պատվիրված ապրանքը աշխարհի տարբեր երկրներից: Միակ խնդիրը, որը շարունակում է անհանգստացնել առցանց առևտրի սիրահարներին, ապահովությունն է:

Ովքեր են անհաս երեխաների համար 24 ժամ պայքարողները.

Արագիլությունն իրագործելի է

3 հուլիսի 2017
Ովքեր են անհաս երեխաների համար 24 ժամ պայքարողները
Ծնողները երեխաներին հաճախ ասում են, թե իրենց արագիլներն են բերում: Երբեմն արագիլները «շտապում» են, և երեխաները ծնվում են անհաս, ինչը փորձություն է դառնում թե նրանց, թե ծնողների, թե բժիշկների համար:

Պատանի բրեյք դանսերների ճանապարհը.

Բրեյք փողոցում, բրեյք՝ կտուրների, ժայռերի, աստիճանների վրա

13 հունիսի 2017
Պատանի բրեյք դանսերների ճանապարհը
Ինչպիսին է բրեյք դանսերների նոր սերունդը Հայաստանում: Ինչպես են նրանք պատկերացնում պարն ու ընկալում ազատությունը, որտեղ են պարում և ինչպես գտնում սեփական ոճը: Այս և այլ թեմաներով PanARMENIAN.Net-ը զրուցել է բրեյք դանսերներ 15-ամյա Վահագն Մարգարյանի, Դավիթ Գրիգորյանի, 20-ամյա Իրինա Սարգսյանի ու 16-ամյա Դավիթ Ազատյանի հետ, իսկ PAN Photo-ն լուսանկարել նրանց բրեյքը՝ Երևանի ստորգետնյա կայանատեղիում:

Երևանում փողոց ենք ավլում, բայց ուսումից հետո կզբաղվենք բիզնեսով.

Բանգլադեշցի ուսանողները՝ Հայաստանի ու հայրենիքի մասին

8 հունիսի 2017
Երևանում փողոց ենք ավլում, բայց ուսումից հետո կզբաղվենք բիզնեսով
Sanitek Armenia ընկերությունը Բանգլադեշի Հանրապետությունից 8 աշխատակից է ընդունել, որոնք արդեն մոտ 3 ամիս գիշերային ժամերին ավլում են Երևանի փողոցները: Sanitek-ից ասում են՝ երիտասարդներին աշխատանքի են վերցրել ու կացարան տրամադրել: Միաժամանակ նշում են, որ առավելությունը միշտ ՀՀ քաղաքացիներին են տալիս, սակայն Հայաստանում աղբահանության ոլորտում աշխատելը դեռ անցանկալի է համարվում, այդ պատճառով էլ ընկերությունը հաճախ աշխատողներ գտնելու խնդրի առաջ է կանգնում և ստիպված լինում օտարերկրացիների հրավիրել:

Երբ ատում ես քեզ ու երեխայիդ.

Ինչպես պայքարել հետծննդյան դեպրեսիայի դեմ

5 հունիսի 2017
Երբ ատում ես քեզ ու երեխայիդ
Հետծննդյան դեպրեսիա՝ հոգեբանական, թե հոգեկան խնդիր: Առաջացման նախապայմանների ու բուժման մեթոդների մասին PanARMENIAN.Net-ը զրուցել է հոգեբույժ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, «Սթրես» հոգեկան առողջության վերականգնման կենտրոնի կլինիկայի ղեկավար Սամվել Սուքիասյանի հետ:

Գևորգ Գասպարյան.

Հայաստանը տարածաշրջանի ամենաերկար քայլարշավային արահետը կունենա

11 մայիսի 2017
Գևորգ Գասպարյան
Հայաստանում առաջիկայում տարածաշրջանի ամենաերկար քայլարշավային արահետն է ստեղծվելու, մեր երկրի ևս 40 արահետ գծանշվելու է: PanARMENIAN.Net-ը զրուցեց «Հայ լեռնագնացների ընկերակցություն» հասարակական կազմակերպության Հայաստանյան մասնաճյուղի (AHA Armenia) նախագահ, լեռնագնաց Գևորգ Գասպարյանի հետ, որը պատմեց մանրամասները:

Մանկավարժական թուլություն.

Եթե երեխային «ապուշ» անվանես, նա իրեն կսկսի ապուշի պես պահել

6 մայիսի 2017
Մանկավարժական թուլություն
Մանկավարժական թուլության, դրա դրսևորումների, աշակերտի հետ ուղիղ կապի, դաստիարակության մեջ ստեղծարարության, ազատության և հանրությանն ադապտացվելու անհրաժեշտության միջև հակասությունների, ծնողի ճիշտ և սխալ լինելու, անօգուտ բղավոցների մասին PanARMENIAN.Net-ը զրուցել է հոգեվերլուծաբան, Երևանի «Քվանտ» վարժարանի սոցիալ-հոգեբանական ծառայության բաժնի պետ Ելենա Բարտենևայի հետ:

Հայկ Հարությունյան.

Արևային էներգիայի անցնելու համար մեկ ընտանիքից մոտ $1500 կպահանջվի

2 մայիսի 2017
Հայկ Հարությունյան
Ի՞նչ ուղղություններով է զարգանում ՀՀ էներգետիկ դաշտը: Արդյո՞ք փակվելու է ատոմակայանը: Որքա՞ն կարժենա սովորական բնակարանն արևային էներգիայով ապահովելը: Այս և մի շարք այլ հարցերի շուրջ PanARMENIAN.Net-ը զրուցել է էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանի հետ:

Ռուբինա Փիրումյան.

Ձեռնարկս նրա մասին է, որ դպրոցում չպետք է սովորեցնել միայն ողբալ, ատել ու լացել

4 մարտի 2017
Ռուբինա Փիրումյան
ԱՄՆ Կալիֆորնիայի համալսարանի դասախոս, Հայոց ցեղասպանությանը նվիրված դասագրքերի հեղինակ Ռուբինա Փիրումյանը մշակել է «Հայոց ցեղասպանության դասավանդումը պատմվածքների, հեքիաթների, զրույցների, բանաստեղծությունների, փաստական նյութերի միջոցով» ձեռնարկ, որը դպրոցների ուսուցիչների մասնակցությամբ մարտի 1-ին քննարկվել է ԿԳ նախարարությունում: Նախաձեռնությունը մեծ աղմուկ բարձրացրեց համացանցում ու բազմաթիվ մեկնաբանությունների ու տարակարծության առիթ դարձավ: PAN-ը զրուցել է ձեռնարկի հեղինակի հետ՝ նախաձեռնության նպատակների ու բնույթի մասին:
1234...