Պատգամավորի մեքենայից գողացված նոութբուքը վերադարձվել է, կոնյակը՝ խմվել

Պատգամավորի մեքենայից գողացված նոութբուքը վերադարձվել է, կոնյակը՝ խմվել

PanARMENIAN.Net - ՀՀ ոստիկանությունը բացահայտել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանի ավտոմեքենայից գողության դեպքը, հայտնել է ոստիկանության լրատվական վարչությունը։

Նա Չարբախի բնակիչ Հ․Ա.-ն է, որը նախկինում նմանատիպ հանցագործություններ կատարելու համար մի քանի անգամ դատապարտվել է։ Նա խոստովանել է իր կատարած հանցանքը՝ վերադարձնելով ավտոմեքենայից գողացած նոութբուքը, իսկ կոնյակը վերադարձնել չի կարողացել, քանի որ խմել է այն։

Հունիսի 4-ին՝ ժամը 21-ն անց 25-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժին հաղորդում է ստացվել, որ մայրաքաղաքի Դեմիրճյան փողոցում կայանված մեքենաներից մեկից գողություն է կատարվել։ Անհայտ անձը կամ անձինք կոտրել էին «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայի կողային ապակիներից մեկը և սրահից գաղտնի հափշտակել նոթբուք ու թանկարժեք խմիչք։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---