Մարդն է մեղավոր, որ գնալով ավելի շատ բույսեր ու կենդանատեսակներ են գրանցվում Կարմիր գրքում 8 փետրվարի 2011 - 17:17 AMT PanARMENIAN.Net - «Մարդու ազդեցությունն էկոհամակարգի վրա ամենահիմնական պատճառն է, որ գնալով ավելի շատ բուսատեսակներ ու կենդանատեսակներ են գրանցվում Կարմիր գրքում»,- Երևանում կայացած մամլո ասուլիսում ասել է Հայաստանի Բնապահպանության նախարարության կենսաբազմազանության քաղաքականության բաժնի պետ Տատյանա Դանիելյանը: «Մի կողմից մեր երկրում աճում է պահպանվող տարածքների թիվը, այդ թիվն արդեն հասել է 11%-ի, ինչն ուրախալի է: Սակայն հայտնի չէ, թե որքանով է պահպանվում հսկողությունն այդ տարածքներում»,- իր հերթին նշել է էկոլոգ, Հայաստանի էկոլոգիայի նախկին նախարար, «Ընկերակցություն հանուն մարդկության կայուն զարգացման» հասարակական կազմակերպության նախագահ Կարինե Դանիելյանը: Նա ընդգծել է, որ այդ ամեն արդյունքում «հաստանում են Կարմիր գրքերը»: «Մեր խնդիրը կայանում է նրանում, որպեսզի ոչ թե առանձին բուսատեսակ կամ կենդանատեսակ պահպանենք, այլ էկոհմակարգն ընդհանրապես: Եթե մենք այն կորցնենք, մենք ինքներս կոչնչանանք, քանի որ դրա մի փոքր մասն ենք կազմում: Եվ չարժե դրանից հետո զարմանալ քաղցկեղային հիվանդությունների կամ անոմալ ծնունդների աճին»,- ասել է Կ.Դանիելյանը: Ուշագրավ Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը Ապրիլին 614 հարկ վճարող մոտ 251 մլն դրամի ՀԴՄ կիրառման կանոններ է խախտել Տուգանքի չափը կազմել է մոտ 251 մլն դրամ |