Հայաստանի և Ռուսաստանի հանրային մարմինները կհանդիպեն աշնանը Երևանում

Հայաստանի և Ռուսաստանի հանրային մարմինները կհանդիպեն աշնանը Երևանում

PanARMENIAN.Net - ՀՀ Հանրային խորհրդի պատվիրակությունը ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ մայիսի 12-13-ը Մոսկվայում հանդիպեց Ռուսաստանի Դաշնության Հասարակական պալատի անդամների հետ:

Պատվիրակությունը, որի կազմում էին նաև ՀԽ անդամներ Խոսրով Հարությունյանը, Վազգեն Սաֆարյանը, Ռոբերտ Աթոյանը, Գրիգոր Բադիրյանը, մոսկովյան երկօրյա այցի ընթացքում հանդիպեց ՌԴ Հասարակական պալատի անդամներ` ակադեմիկոս Եվգենի Վելիխովի /ՀՊ քարտուղար/, Միխայիլ Օստրովսկու /ՀՊ քարտուղարի տեղակալ/, Վլադիմիր Գուտենևի /ՀՊ անդամ, Արդյունաբերության արդիականցման հարցերով միջհանձնաժողովային աշխատանքային խմբի ղեկավար/, Իոսիֆ Դիսկինի /ՀՊ անդամ, քաղաքացիական հասարակության զարգացման հարցերով հանձնաժողովի նախագահ/ և Նիկոլայ Սվանիձեի /«Հայելի» հաղորդաշարի քաղաքական մեկնաբան/ հետ:

ՌԴ Հասարակական պալատի հետ երկկողմ համաձայնագրի շրջանակներում քննարկվեցին համատեղ գործունեության և համագործակցության հարցեր:

Պայմանավորվածություն ձեռք բերվեց ՀՀ Հանրային խորհրդի և ՌԴ Հասարակական պալատի հաջորդ հանդիպումն անցկացնել այս տարվա աշնանը՝ Երևանում:

Հանդիպում տեղի ունեցավ նաև Իսպանիայի Տնտեսական և սոցիալական խորհրդի պատվիրակության հետ` նախագահ Մարկոս Պենյա Պինտոյի գլխավորությամբ, հաղորդում է ՀՀ ՀԽ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---