// IP Marketing video - START// IP Marketing video - END

Միքայել Քոլոյան.

2,5 րոպե լողորդի հետ

20 հուլիսի 2012
Միքայել Քոլոյան
PanARMENIAN.Net-ի բլից հարցերի ժամանակ Միքայել Քոլոյանը խոսեց շատ կենտրոնացած ու տվեց արագ պատասխաններ,կարևորելով յուրաքանչյուր վայրկյանը, ինչպես իր մարզաձևում:

Հովհաննես Վարդերեսյան.

2,5 րոպե հունահռոմեական ոճի ըմբիշի հետ

20 հուլիսի 2012
Հովհաննես Վարդերեսյան
Չնայած երկար ու դժվար մարզումից հետո Հովհաննես Վարդերեսյանը հոգնածության պատճառով դժվարանում էր պատասխանել PanARMENIAN.Net-ի հարցերին, բայց նրան օգնության հասավ անձնական մարզիչը: Ներկայացնում ենք մեր հերթական բլից-հարցազրույցը Օլիմպիական խաղերի մասնակցի հետ:

Դավիթ Սաֆարյան.

2,5 րոպե ազատ ոճի ըմբիշի հետ

19 հուլիսի 2012
Դավիթ Սաֆարյան
Դավիթ Սաֆարյանն այն հայ մարզիկներից է, ով միշտ հաճույքով է պատասխանում լրագրողների, մանավանդ PanARMENIAN.Net-ի հարցերին: Բացառություն չէր նաև բլից-հարցազրույցը, որն անցավ թեթև ու հետաքրքիր միջավայրում:

Անդրանիկ Հակոբյան.

2,5 րոպե բռնցքամարտիկի հետ

19 հուլիսի 2012
Անդրանիկ Հակոբյան
Անդրանիկ Հակոբյանը PanARMENIAN.Net-ի բլից-հարցերին պատասխանեց իր ընտանիքի հետ Ծաղկաձորում առավոտյան մարզվելուց և զբոսանք անցկացնելուց հետո: Նա, ինչպես միշտ, շատ անկեղծ էր և ուրախ:

Արմեն Նազարյան.

2,5 րոպե ձյուդոիստի հետ

19 հուլիսի 2012
Արմեն Նազարյան
Չնայած իր բազմաթիվ տիտղոսներին` ձյուդոիստ Արմեն Նազարյանը բոլորովին չի տառապում «աստղային հիվանդությամբ» և շատ համեստ ու բարի է: Նա մարզումներից հետո հաճույքով համաձայնեց պատասխանել PanARMENIAN.Net-ի բլից-հարցերին:

Արթուր Ալեքսանյան.

2,5 րոպե հունահռոմեական ոճի ըմբիշի հետ

18 հուլիսի 2012
Արթուր Ալեքսանյան
Բլից-հարցերին Արթուր Ալեքսանյանը պատասխանեց PanARMENIAN.Net-ի խմբագրությունում: Չնայած սկզբում նա մի քիչ ամաչում էր, բայց անմիջական և ջերմ մթնոլորտը օգնեցին Արթուրին բացվել և անկեղծանալ:

Մելինե Դալուզյան.

2,5 րոպե ծանրորդի հետ

18 հուլիսի 2012
Մելինե Դալուզյան
Երկու ժամ ծանր մարզվելուց հետո Մելինե Դալուզյանը պատասխանեց PanARMENIAN.Net-ի բլից հարցերին` տալով կարճ, բովանդակալից ու հետաքրքիր պատասխաններ:

Քրիստինե Հարությունյան.

Կփորձեմ Լոնդոնում ցույց տալ իմ լավագույն արդյունքը

14 հուլիսի 2012
Քրիստինե Հարությունյան
Նիզականետորդուհի Քրիստինե Հարությունյանն առաջն անգամ է մեկնելու Օլիմպիական խաղեր և հույս ունի, որ այնտեղ կկարողանա ցույց տալ իր լավագույն արդյունքը: PanARMENIAN.Net-ին նա պատմել է իր սպորտային ընտանիքի մասին, թե ինչու է հեռացատկից անցում կատարել դեպի նետաձգություն, ինչու այս մարզաձևը զարգացած չէ Հայաստանում և թե ինչ եղանակ է ակնկալում իր ելույթի օրը:

Նորայր Վարդանյան.

Օլիմպիական խաղերում բացի ֆիզիկականից, կարևոր է նաև հոգեբանական վիճակը

14 հուլիսի 2012
Նորայր Վարդանյան
Հանրահայտ ծանրորդ Յուրի Վարդանյանի որդին` Նորայր Վարդանյանը այս տարի առաջին անգամ ելույթ է ունենալու Օլիմպիական խաղերում: PanARMENIAN.Net-ին նա պատմել է, թե ինչու է թողել բասկետբոլն ու ընտրել ծանրամարտը, ինչ է սովորել ու սովորում իր հորից ու ինչպիսի մրցակցություն է սպասվում Լոնդոնում:

Արման Երեմյան.

Ցանկացած մարզաձև մարզիկին կամքի ուժ է տալիս, որ դիմանա դժվարություններին

13 հուլիսի 2012
Արման  Երեմյան
Արման Երեմյանն առաջին հայ մարզիկն է, որն Օլիմպիական խաղերում հանդես կգա թաեկվանդո մարզաձևում: PanARMENIAN.Net-ին նա խոստովանել է, թե ինչու է ընտրել թաեկվանդոն, ինչ է սովորեցնում իր մարզաձևը, խորհուրդ է տվել, թե ինչպես ձերբազատվել լարվածությունից խոշոր մրցաշարերից առաջ, ինչպես է տրամադրվում մարտից առաջ ու ինչը չի սիրում իր մարզաձևում: