12345...

Քրդերը պատրաստվում են անկախության հռչակումով պայթեցնել Մերձավոր Արևելքը

Ժամանակ առ ժամանակ ինտերնետում հայտնվում են Մեծ Քուրդիստանի քարտեզներ, որի մեջ մտնում են Հայաստանի մի մասը, ինչպես նաև Սիրիայի, Թուրքիայի, Իրանի և Իրաքի տարածքները

7 փետրվարի 2012
Քրդերը պատրաստվում  են անկախության հռչակումով պայթեցնել Մերձավոր Արևելքը
Մարտի 21-ին՝ Նովրուզի օրը, Հյուսիսային Քուրդիստանի նախագահ Մասուդ Բարզանին մտադիր է հայտարարել անկախ Քուրդիստանի ստեղծման մասին: Ժամանակն այդքան էլ հաջող ընտրված չէ՝ հաշվի առնելով Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը: Եթե Բարզանին իսկապես պատրաստ է անկախություն հայտարարել, ապա նա պետք է պատրաստ լինի տարաբնույթ սպառնալիքների, անգամ Թուրքիայի կողմից ներխուժման:

Արաբական աշխարհն ընկղմվում է ցեղային թշնամության մեջ

Իսլամիզմը, հնարավոր է և լավն է, բայց ոչ արմատական խմբավորումների կատարմամբ, որոնց գլխավոր գործն ահաբեկչություններն են և անկարգությունները

3 փետրվարի 2012
Արաբական աշխարհն  ընկղմվում է ցեղային թշնամության  մեջ
Պորտ Սայիդի ֆուտբոլային դաշտում տեղի ունեցած ծեծկռտուքն այդքան զարմանալի չէր: Եգիպտոսը «արաբական գարնան» մնացած երկրների նման ներգրավված է սպասված երկապառակության մեջ, ինչը տեղի է ունենում Լիբիայում, Թունիսում և արդեն նշմարվում է Սիրիայում: «Բոլորը բոլորի դեմ» պատերազմը սկսելու համար ուղղակի պատրվակ է պետք, իսկ ֆուտբոլային խաղը դրա համար ավելի քան հիանալի առիթ է:

Իրանական ուղին դեպի Ասիա և Հեռավոր Արևելք առավել շահավետ է Արևմուտքի համար

Արևմուտքը, մեր կարծիքով, հաշվի չի առնում մեկ կարևոր հանգամանք՝ Իրանն այն երկիրը չէ, որին կարելի է վախեցնել պատժամիջոցներով կամ սպառնալիքներով

31 հունվարի 2012
Իրանական ուղին դեպի Ասիա և Հեռավոր Արևելք առավել շահավետ է Արևմուտքի համար
Այն ամենն, ինչ պետք է Բարաք Օբամային վերտընտրվելու համար, փոքր պատերազմն է, որի արդյունքում նավթի գները կարող են նվազել: Արդյունքը պետք է լինի հենց այդպիսին, որովհետև ԱՄՆ-ը պատերազմներում վաղուց հաղթանակ չի տանում: Ամեն անգամ մարտական գործողություններ սկսելուց առաջ սկսվում են զանգվածային ոչնչացման զենքի, միջուկային ռումբի կամ էլի ինչ-որ բանի որոնումներ, որոնք կարող են սպառնալ «Ամերիկայի կենսական շահերին», բայց իրականում նավթային կորպորացիաներին: Դատելով ամերիկյան քաղաքական գործիչների արտահայտություններից՝ ԱՄՆ-ը չի ցանկանում պատերազմել, բայց համենայն դեպս պատրաստվում է և միաժամանակ հանգստացնում Իսրայելին, որը կարող է առաջինը հարվածել իրանական հրթիռներին:

Արևմուտքին ոչ մի կերպ չի հաջողվի ծնկի բերել Իրանին

ԱՄՆ-ը և ԵՄ-ն կրկին նույն սխալն են կատարում և ոչ մի կերպ չեն հասկանում, որ Իրանը ոչ Լիբիան է, ոչ Իրաքը և ոչ էլ, առավել ևս, Եգիպտոսը

27 հունվարի 2012
Արևմուտքին ոչ մի կերպ չի հաջողվի ծնկի բերել Իրանին
Իրանական նավթի ներկրման վրա էմբարգոյի մասին ԵՄ անդամ-երկրների որոշումը, ամենից առաջ, կհարվածի Եվրոպային և բոլորովին ոչ Իրանին: Եվ Եվրամիությունում ակնհայտորեն մոռացել են, որ իրանական նավթի հիմնական գնորդները Չինաստանն ու Հնդկաստանն են, և այդ պատժամիջոցները միայն ավելի կկոշտացնեն Թեհրանին, որն արդեն պատրաստվում է դադարեցնել դեպի ԵՄ երկրներ նավթի մատակարարումը:

Բաքուն գնում է հերթական թանկ խաղալիքը, այս անգամ՝ F-16

Բաքվի գլխավոր ցանկությունն ամենևին Լեռնային Ղարաբաղը վերադարձնելը չէ, այլ Հարավային Ադրբեջանի միանալը և այդ առումով նրան պետք է Իրանի հետ պատերազմը

17 հունվարի 2012
Բաքուն գնում է  հերթական թանկ խաղալիքը, այս անգամ՝ F-16
Բաքուն պատրաստվում է... բայց ինքն էլ չգիտի, թե ինչի. կամ Իրանի հետ պատերազմի, որը չի լինի կամ «տարածքները վերադարձնելու», ինչը տեսանելի ապագայում իրական չէ: Նույնը կարելի է ասել նաև հեռավոր ապագայի մասին: Ադրբեջանական կատարմամբ այդ նախապատրաստությունը դրսևորվում է սպառազինություններ, այս անգամ ամերիկյան F-16 կործանարարներ գնելու մեջ:

Էրդողանը հրաժե՞շտ է տալիս Աթաթուրքի ժառանգությանը

Աթաթուրքի և նրա ժառանգության դեմ լուրջ պայքար է ընթանում. Թուրքիայի ԶՈՒ կայքից հեռացվել է Աթաթուրքի մասին էջը:

15 հունվարի 2012
Ձախողված արտաքին քաղաքականությունից հետո Թուրքիան հայտնվեց ներքաղաքական ճգնաժամի առջև: Բանը նույնիսկ բարձրաստիճան զինվորականների ձերբակալությունների մեջ չէ, հատկապես Թուրքիայի գլխավոր շտաբի նախկին ղեկավար գեներալ Իլկեր Բաշբուղի և մի քանի տասնյակ գեներալների և ծովակալների: Ճգնաժամն անդրադարձել է նաև քաղաքական կուսակցությունների վրա: Պետք է նշել, որ իշխող Արդարություն և զարգացում կուսակցության (ԱԶԿ) և Ժողովրդահանրապետական կուսակցության (ԺՀԿ) միջև հարաբերությունները երբեք ջերմ չեն եղել:

Աշխարհը չի փոխվել, ընդամենը նահանջ տարի է

Այս տարի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներում տեղի կունենան նախագահական ընտրություններ: Այդ ընտրությունները ոչ մի բան չեն տա, և, չնայած որոշ փորձագետների պնդումներին, շատ հեռու են ղարաբաղյան հիմնախնդրում իշխանության վրա իրական լծակների միջոցով որոշակի տեղաշարժերից

9 հունվարի 2012
Աշխարհը չի փոխվել, ընդամենը նահանջ տարի է
2012-ը, ինչպես և սպասվում էր, դարձավ 2011-ին սկսված գործընթացների շարունակությունը, ընդ որում համարյա անվերջ գործընթացների: Աշխարհն ալեկոծած «արաբական գարունը» նոր թափ է հավաքում արդեն Մարգարեի կանաչ խորհրդանշանի ներքո. Թունիսում և Եգիպտոսում իսլամիստների հաղթանակը, լիբիական երկպառակության մեջ ահաբեկչական խմբավորումների միջամտությունը չեն կարող չանհանգստացնել միջազգային հանրությանը:

Նոր տարին՝ հին խնդիրներով և անորոշ ապագայով

2011-ը նշանավորվեց արաբական աշխարհի կործանումով, որը, չգիտես ինչու, անվանվեց «արաբական գարուն»

29 դեկտեմբերի 2011
Անկարգությունների վերածված ցույցերը և Թունիսում, Եգիպտոսում և Լիբիայում գործող իշխանությունների տապալումը, ինչպես նաև անհանգիստ իրադրությունը Յեմենում, Բահրեյնում և Սիրիայում հանգեցրին նրան, որ արաբական աշխարհի առաջնորդները լրջորեն սկսեցին մտածել ապագայի մասին:

Ամերիկյան ԶԼՄ-ներն Ադրբեջանի մասին՝ ոչ մի լավ բան

ԱՄՆ-ում սխալ հաշվարկեցին իրավիճակը և հասկացան, որ Իրան ներխուժելու դեպքում Բաքվի վրա հույս դնել չի կարելի և հետևաբար կարելի է Ալիևի հետ ավելորդ նրբանկատություն չցուցաբերել

24 դեկտեմբերի 2011
Ամերիկյան ԶԼՄ-ներն Ադրբեջանի մասին՝ ոչ մի լավ բան
Ընդամենը մեկ տարի աշխատելով Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում՝ Մեթյու Բրայզան վերադառնում է Վաշինգտոն: Այլ բան պետք չէր ակնկալել. նախագահը կարող է դեսպան նշանակել Սենատի արձակուրդների ժամանակ, բայց հաստատումը պետք է անպայման լինի: Իսկ քանի որ սենատորներն այպես էլ չհամաձայնվեցին Օբամայի կողմից Բրայզայի առաջադրմանը, ապա, հետևաբար, Բաքվում Բրայզայի ոչ երկար կարիերան ավարտվեց:

Ամերիկյան զորքերի մեկնումը Բաղդադից. Իրաքի վախճանը

WTC աշտարակների կործանմանը Ջորջ Բուշ կրտսերի ոչ ադեկվատ պատասխանը հանգեցրեց ամենածանր հետևանքների ոչ միայն ԱՄՆ բանակի, այլ նաև տարածաշրջանի համար

20 դեկտեմբերի 2011
Ամերիկյան զորքերի մեկնումը Բաղդադից. Իրաքի վախճանը
Ավարտվեց ևս մեկ անփառունակ պատերազմ. ամերիկյան զորքերը լքեցին Իրաքը: Իրաքում պատերազմը բացահայտեց մի դետալ՝ Առաջին համաշխարհային պատերազմի տարիների անգլիացիաների կողմից ստեղծված անկախ միասնական պետություն Իրաքն այլևս գոյություն չունի: Ինչպես և առաջիկայում չեն լինի կայուն Թունիս, Եգիպտոս, Լիբիա և, հավանաբար, Սիրիա:
12345...