Իրանաադրբեջանական հարաբերություններում առկա է լարվածություն, բայց խզում չի լինի

Բաքուն փորձում է հեռանալ Իրանից, քանի որ նա դարձել է «վտարանդի պետություն», և նրա հետ բարեկամություն անել կարող են թույլ տալ միայն այս աշխարհի ուժեղները

ԶԼՄ-ներում հաճախակի դարձած Իրանի և Ադրբեջանի միջև տարաձայնություններն ակամա հանգեցնում են այն մտքին, որ երկու երկրների միջև ամեն ինչ այնքան հարթ չէ: Վերջին հաշվով, երկու երկրների միջև հարաբերություններն իսլամական աշխարհի համար ընդօրինակելի չեն, և դրա համար օբյեկտիվ պատճառներ կան: Ադրբեջանցիներն իրենց մտերիմ են համարում թուրքերի հետ` միևնույն ժամանակ հանդիսանալով շիաներ, այլ ոչ թե սունիներ: Շիիզմն, ինչպես հայտնի է, Իրանում պաշտոնական կրոն է:

PanARMENIAN.Net - Նույնիսկ այստեղ առկա է երկու աթոռի վրա նստելու Ադրբեջաների ցանկությունը` չփացնել հարաբերություններն Իրանի և Թուրքիայի հետ: Ցանկությունը նույնիսկ գովելի է` ով չի ցանկանում խաղաղ ապրել հարևանների հետ: Դատեք ինքներդ` ադրբեջանական են համարվում համաշխարհային մշակույթի գլուխգործոցները, որոնք գրվել են պարսկերենով և ծագումով պարսկական են, յուրացվում են մշակույթի հուշարձանները, ցուցակը կարելի է շարունակել: Բաքուն վարժվել է յուրացնել ուրիշի մշակույթը` ընդ որում առաջին հերթին մեղադրելով հայերին, երկրորդ հերթին` տարածաշրջանի բոլոր ժողովուրդներին, որոնք դժբախտություն են ունեցել կողք կողքի ապրել քոչվորների հետնորդների հետ, որոնք առանց խղճի խայթի համարում են, որ հայերը և բոլոր մնացածները չգիտեն, թե ինչ է լավաշը, կեֆիրը և նման բաները: Զուտ պարսկական քաղցրավենիքները հայտարարվում են որպես ադրբեջանական: Միակ երկիրը, որին այդ առումով Ադրբեջանն անձեռնմխելի է թողել, Թուրքիան է: Ճիշտ է, Անկարայի հետ գժտվելը շահավետ չէ` նա տարածաշրջանում Ադրբեջանի միակ դաշնակիցն է` չնայած Բաքվի քարոզչամեքենայի մտացածին գաղափարին այն մասին, որ Ադրբեջանին աշխարհում բոլորը բարեկամ են բացի Հայաստանից...

Սակայն վերադառնանք Իրանին: Ամենայն հավանականությամբ, Բաքուն փորձում է հեռանալ Իրանից, քանի որ դարձել է «վտարանդի պետություն» և նրա հետ բարեկամություն կարող են իրենց թույլ տալ միայն աշխարհի ուժեղները, որոնց թվին Ադրբեջանն անշուշտ չի դասվում: ԱՄՆ-ից և Ռուսաստանից գրեթե լիովին կախվածությունը Բաքվին դնում է անհարմար դրության մեջ: Դրան գումարած Nabucco և «Հարավային հոսանք» գազատարերը, և շատ բարդ է ընտրել, թե ում տալ նախապատվությունը, առավել ևս, Բաքուն իր զորու չէ միայնալ լցնել խողովակաշարը, անհրաժեշտ է թուրքմենական և իրանական գազը: Սակայն Բաքուն կարող է շանտաժի ենթարկել ԵՄ-ին: Զարմանալ պետք չէ` Ադրբեջանում շանտաժի արվեստը հասել է բարձր մակարդակի, և դեռևս այն աշխատում է: Համենայն դեպս, Բաքվին այդպես է թվում, որը, չգիտես ինչու, իրեն երևակայում է աշխարհի նավթային և գազային պաշարների միակ տերը: Բայց երևում է նա շուտով ուշքի կգա, և դրանում մեծ դեր կխաղա Ռուսաստանն Իրանի հետ: Բաքվում դա լավ են հասկանում և ցանկանում են առաջ ընկնել, այն է` ձեռք բերել ԱՄՆ աջակցությունը` ֆորս մաժորային իրավիճակներում պաշտպանություն ստանալու համար: Իսկ ֆորս մաժորային իրավիճակ կարող է լինել պատերազմը, կարևոր չէ, թե ում հետ և ինչ առիթով: Ինչպես կարծում են փորձագետները, անցյալ տարի պատերազմը կարող էր սկսվել Կասպիայի բաժանման պատճառով, որի ողջ հարստությունների վրա աչք է դրել Բաքուն: Այս տարի չափազանց շատ են խոսում Իրանի դեմ ԱՄՆ-ի ռազմական օպերացիայի մասին: Սակայն այս դեպքում էլ Իրանը «ծառայություն» մատուցեց` պատերազմ սկսելու դեպքում հրաժարվեց թույլ տալ, որպեսզի ռազմական տեխնիկան անցնի իր տարածքով Ղարաղաբաղի վրա հարձակման վրա: Բայց դրանք չափազանց հոռետեսական կանխատեսումներ են, համարյա ինչպես Թուրքիայի և Իսրայելի հարաբերություններում:

Լարվածություն կա, բայց հարաբերությունների խզում չի լինի: Ուղղակի շահավետ չէ: Հայ փորձագետ Սևակ Սարուխանյանի խոսքերով, Ադրբեջանի և Իրանի միջև ներկա լարվածությունը պայմանավորված է մի շարք օբյեկտիվ գործոններով: Նրա խոսքերով, Ադրբեջանն ակտիվ համագործակցում է ԱՄՆ-ի հետ, իսկ Իրանն Ադրբեջանում շիական շարժմանն է աջակցում: «Սակայն կարծում եմ, որ բացահայտ առճակատում չի լինի: Ամեն ինչ տեղի կունենա լուռ, և կողմերից յուրաքանչյուրը կձգտի հասնել իր նպատակներին»,- ասել է Սարուխանյանը և հավելել, որ Իրանը թույլ չի տա, որ Ադրբեջանը դառնա տարածաշրջանային առաջնորդ:

Ինչ վերաբերվում է Իրանի և ԱՄՆ-ի միջև պատերազմի հնարավորությանը, ապա հայ փորձագետը կարծում է, որ այն չի լինի: «Բայց հանգամանքների անբարենպաստ դասավորության դեպքում Ադրբեջանը կլինի ԱՄՆ կողմից` արտաքուստ պահպանելով չեզոքությունը: Բաքուն իր օդանավակայանները կտրամադրի ԱՄՆ ռազմաօդային ուժերին: Բայց ես կարծում եմ, որ պատերազմ չի սկսվի»,- ընդգծել է Սևակ Սարուխանյանը:

Հավելենք միայն, որ Ադրբեջանի գրեթե բոլոր օդանավակայանները` ինչպես քաղաքացիական, այնպես էլ ռազմական, ամերիկացիների կողմից պատշաճ մակարդակի են բերվել` ծանր ինքնաթիռների թռիչքի և վայրէջքի համար:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
Բաքուն հայտնել է զոհերի թիվը՝ 192, ընդդիմադիրները պնդում են 200–ից ավելի զոհի մասին

Բաքուն հայտնել է զոհերի թիվը՝ 192, ընդդիմադիրները պնդում են 200–ից ավելի զոհի մասին Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական

 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---