Բաքվի համար ԵԱՀԿ ՄԽ և ԵԱՀԿ գործող նախագահի այցերը ոչինչ չեն նշանակում. դիպուկահարները մնում են դիրքերում

ԵԱՀԿ Մինսկի խմբի և ԵԱՀԿ գործող նախագահ Աուդրոնյուս Աժուբալիսի այցը տարածաշրջան հանգեցրեցին նրան, որ Ադրբեջանում հակահայկական հիստերիան և պատերազմի կոչերն ավելի բարձր հնչեցին: Եթե հենց դա է ԵԱՀԿ նպատակը և արդյունքը, ապա կարելի է ասել, որ կազմակերպությունը հասել է ուզածին: Զարմանք չի հարուցի այն, որ պաշտոնյաների հաջորդ այցից հետո Ղարաբաղում իսկապես պատերազմ սկսվի, և դրանում մեղավոր լինեն հենց պրն Աժուբալիսը և ԵԱՀԿ-ն, որը կարող է իրեն թույլ տալ մենտորական հայտարարություններ անել` բացարձակ չհասկանալով, թե ում մոտ են այդ հայտարարությունն արվում:

PanARMENIAN.Net - Այդ ամենն այդպես է, բայց ահա ԵԱՀԿ գործող նախագահն ակնհայտորեն պատահական մարդ է ղարաբաղյան կարգավորման հարցերում, ուստի կրկնում է նույն խոսքերը, ինչ նրա նախորդը՝ Ղազախստանի ԱԳՆ ղեկավար Կանատ Սաուդաբաևը: Ըստ կարգավիճակի և Աժուբալիսը, և մնացածը պետք է թեկուզ նվազագույն տեղեկատվություն ունենան հակամարտության մասին: Շատ հնարավոր է, որ նրանք մեծ տեղեկատվություն ունեն, բայց գործնականում հնչում են դատարկ խոսքեր և կոչեր: Ոչ մեկին չեն համոզում դիպուկահարներին հեռացնելու մասին կոչերը, առավել ևս՝ հնչած Երևանում: Բաքվում, հավանաբար, Աժուբալիսը կասի նույնը, բայց թե ինչպես դա կմատուցվի ԶԼՄ-ների կողմից՝ կարելի է արդեն պատկերացնել:

Բայց մի բան արդեն կարելի է ասել. հակամարտության գլխավոր կողմը՝ Արցախի Հանրապետությունը, հայտարարել է, որ հակամարտության շփման գծից միակողմանի կարգով դիպուկահարների հեռացումը չի կարող ընդունվել: ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի խոսքերով, հայկական կողմը հայտարարել է դիպուկահարներին առաջնային գծից հեռացնելու պատրաստակամության մասին: «Սակայն անհասկանալի պատճառներով այդ առաջարկները չեն ընդունվել Ադրբեջանի կողմից, ինչն ապացուցում է, որ Բաքուն բոլորովին շահագրգռված չէ սահմանում առկա լարվածությունը թուլացնելու մեջ: Երբ հանդիպման ժամանակ Աժուբալիսը հայտարարեց միակողմանի կարգով դիպուկահարներին հեռացնելու մասին, ես հրավիրեցի նրա ուշադրությունը զորքերի շփման գծում տեղի ունեցած վերջին միջադեպի վրա, որի արդյունքում ադրբեջանական կողմից սպանվել էր հայ զինվոր»,- ասել է Սահակյանը:

Զորքերի շփման գծում լարվածության հերթական չափաբաժինը կարելի է սպասել Նովրուզից հետո, թեև Բաքվի համար բոլոր իսլամական տոները և ընդհանրապես հիշարժան օրերը ոչ մի դեր չեն խաղում: Թվում է՝ Ադրբեջանն ապրում վիրտուալ աշխարհում, որտեղ գտնվում են միայն Ալիևների կլանը, նավթը և, իհարկե, Ղարաբաղը «ինքնավարության բարձր աստիճանով»:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Աշխարհի խոշոր քաղաքներում շարժ չկա
COVID-19-ը բերել է դավադրապաշտության բումի ամբողջ աշխարհում
Կյանքն առանց «կո»-ով սկսվող բառի
Տեսախցիկը դեպի տառապողն ու խոցելին ուղղելիս ուզում ես կարեկցանք դնել գործիդ մեջ
 Ուշադրության կենտրոնում
Մերկելը տնային կարանտինում է. Նրան պատվաստած բժիշկը կորոնավիրուսով էր վարակված

Մերկելը տնային կարանտինում է. Նրան պատվաստած բժիշկը կորոնավիրուսով էր վարակված Գերմանիայի կանցլերն առաջիկա օրերին պարբերաբար կորոնավիրուսի թեստ կհանձնի

 Բաժնի այլ նյութերը
Մտածիր ինչպես Մասկը 7 գիրք, որ կերտեցին SpaceX-ի ու Tesla-ի հիմնադրին
Ինչպես չգիրանալ կարանտինի պայմաններում Անվճար մարզվելու լավագույն app-երը
PANտիսթրես Կյանքն առանց կորոնավիրուսի