«Օղակ» գործողությունն անհնար կլիներ առանց Խորհրդային բանակի մասնակցության

1990-ի հունվարից 1991-ի օգոստոս ամիսներին ԽՍՀՄ ներքին զորքերը ԼՂ-ում կատարել են պատժիչ գործառույթներ հայկական բնակչության նկատմամբ

1991-ի ապրիլի 30-ին սկսվել է «Օղակ» ռազմաոստիկանական լայնածավալ գործողությունը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության մասնակի վտարմանը: Մտածված լինելով որպես ամբողջական էթնիկ զտում՝ «Օղակ» գործողությունը նախաձեռնվել է՝ ելնելով ԽՍՀՄ նախագահ Միխայիլ Գորբաչովի և Ադրբեջանի նախագահ Այազ Մութալիբովի պատժամիջոցներից և իրականացվել Ադրբեջանի ոստիկանության հատուկ նշանակության ջոկատի և ՆԳՆ ուժերով ԽՍՀՄ ՆԳն ներքին զորքերի հետ միասին:

PanARMENIAN.Net - 1990-ի հունվարից 1991-ի օգոստոս ամիսներին ԽՍՀՄ ներքին զորքերը ԼՂ-ում կատարել են պատժիչ գործառույթներ հայկական բնակչության նկատմամբ: Ադրբեջանի առաջնորդների գլխավոր նպատակը հայաբնակ երկրամասը հայաթափելն էր:

1991-ի սկզբից Ադրբեջանում բացահայտ, ամենաբարձր մակարդակում սկսվեց թեզիս շրջանառվել այն մասին, որ հայերը, եթե համաձայն չեն ենթարկվել Բաքվին, պետք է հեռացվեն Ղարաբաղից: 1991-ի փետրվարին, ելույթ ունենալով Բաքվում, Վիկտոր Պոլյանիչկոն հայտարարել է. «1991-ը հայտարարվելու է Ղարաբաղի տարի: Այս տարին վերջինն է լինելու Ադրբեջանի դժվարություններում: Ղարաբաղի հողը մեր հողն է, և մենք պետք է զբաղեցնենք այն մեր երեխաների համար»:

Այդ քաղաքականության գագաթնակետը դարձել է «Օղակ» օպերացիան, որն իրականացվել է մի քանի փուլերով 1991-ի ապրիլից օգոստոս ամիսներին: Անվանումն արդեն վկայում է դրա պատժիչ բնույթի մասին: Հայկական գյուղերը հերթով օղակի մեջ են վերցվել ԽՍՀՄ ներքին զորքերի կողմից, նման պատրաստումից հետո «անձնագրային ռեժիմի ստուգման» համար գյուղ էին մտնում ադրբեջանական հատուկ նշանակության ջոկատները:

«Օղակ» գործողության մեկնարկից առաջ 1991-ի մարտի 25-ից ադրբեջանական ուժերը մշտապես գնդակոծում էին Գետաշեն և Մարտունաշեն գյուղերը, իսկ ապրիլի 21-ից ադրբեջանական հատուկ նշանակության ջոկատները հարձակվել են դրանց վրա, բայց անհաջողություն կրել: Դրանից հետո գործողության ընթացքում գլխավոր դերը վերջնականապես տրամադրվել է ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքերին, որոնք ադրբեջանական ուժերի հետ միասին «ստուգվող» գյուղերում կատարել են սպանություններ, բռնության գործողություններ, կողոպուտ, վտարել են գյուղացիներին՝ զրկելով նրանց ունեցվածքից: Դրանից հետո գյուղերը հանձնվել են դիակ կողոպտողներին ադրբեջանական գյուղերից:

Որոշ գյուղերում արտաքսումն իրականացվել է հատուկ դաժանությամբ: Այսպես, ապրիլի 30-ին Գետաշեն և Մարտունաշեն գյուղեր զորք մտցնելիս գազանաբար սպանվել է 17 մարդ, մարդկանց ճզմել են տանկերով, մասնատել են, հանել են գանգամաշկը: Հադրութի շրջանի Արփագյադուկ գյուղում սպանել են 36-ամյա տղամարդու, որը փորձել է պաշտպանել հղի կնոջը:

Երբեմնի 5-հազարանոց Գետաշենը և հարակից գյուղերը դարձել են հայերի միակ նեցուկը Լեռնային Ղարաբաղի հյուսիսում: Գետաշենը ռազմավարական դիրք է զբաղեցրել: Պատահական չէ, որ Գետաշենին հարևան Ազատ և Կամո գյուղերի վրա ադրբեջանական գրոհներից են սկսվել առաջին լայնածավալ և բացահայտ զինված բախումները 1990-ի հունվարին: Պատահական չէ, որ Գետաշենին հետևել է Շուշիի շրջանի 4 գյուղերի և Հադրութի շրջանի հարավ-արևմտյան մասի 15 գյուղերի բնակչության վտարումը: Այդ տեղանքներն ընկած էին Հայաստանի սահմանների մոտ, այստեղ եղել են բազմաթիվ լեռնային կածաններ և անտառներ, դրանք ամբողջությամբ հսկելն անհնար է եղել, և այդ արահետներով ձիերի և ավանակների վրա տեղի ընդհատակը պաշարված գյուղերին մատակարարել է զենք, զինամթերք և դեղորայք:

Հադրութի շրջանի հարավ-արևմտյան գյուղերի բնակիչների վտարումը զգալիորեն բարդացրել է այդ տարածքի հաղորդակցությունը Հայաստանի հետ:

ԵԽԽՎ, ԵԱՀԿ և այլ միջազգային կազմակերպությունների կողիմց ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ ոչ մի փաստաթղթում ոչինչ չի ասվում Լեռնային Ղարաբաղի հյուսիսային մասի հայերի արտաքսման մասին:

 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
Բաքուն հայտնել է զոհերի թիվը՝ 192, ընդդիմադիրները պնդում են 200–ից ավելի զոհի մասին

Բաքուն հայտնել է զոհերի թիվը՝ 192, ընդդիմադիրները պնդում են 200–ից ավելի զոհի մասին Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական

 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---