«Արաբական գարունը» սպառնում է վերածվել «արաբական աղետի»

Էրդողանն արաբական աշխարհում անկարգությունների սկզբից փորձեց խաղաղապահի դեր խաղալ, սակայն նրան հստակ հայտարարեցին, որ նա խառնվում է իրեն չվերաբերբող գործերին

Մերձավոր Արևելքում իրավիճակն օրեցօր ավելի է վատանում: «Արաբական գարունը» սպառնում է վերաճել «արաբական աղետի», որից կարող է օգտվել Թուրքիան: Անկարայի համար իրադարձությունների ավելի հարմար դասավորություն դժվար էր մտածել: Ճիշտ է, ամեն ինչ այդպես «պայծառ» չէ, ինչպես դա պատկերացնում է վարչապետ Էրդողանը:

PanARMENIAN.Net - Թուրքիայի և Սիրիայի միջև սահմանը, որն ամենից երկար է դիմադրում «ժողովրդավարության հաստատմանը», կազմում է 800 կմ, ընդ որում ողջ երկայնքով երկու կողմերից հիմնական բնակչությունը կազմում են քրդերը: Լիովին հասկանալի է, որ Էրդողանը զգուշանում է Սիրիայի պառակտումից էթնո-կրոնական հատկանիշով: Թուրքիայի գլխավոր գլխացավը հայերը չեն, այլ քրդերը, որոնք գրեթե պատրաստ են ևս մեկ ամերիկյան նախագծի` անկախ Քուրդիստանի ստեղծմանը: Թե որքան է Սպիտակ տան ներկա տերը շահագրգռված այդ գաղափարի մեջ, որն առաջացել է 20 տարի առաջ, դժվար է ասել: Անկախ Քուրդիստանը պառակտելու է ոչ միայն Սիրիան, Իրաքը և Իրանը, այլ նաև Թուրքիան: Մերձավոր Արևելքում նոր պետությունը դառնալու է լարվածության հերթական օջախ ոչ միայն տարածաշրջանի, այլ նաև գերտերությունների համար, որոնք կարող են դեմառդեմ հայտնվել պայթող տարածաշրջանի իրականության հետ, և ոչ ոք չի իմանալու` ինչ անել:

Այս ամենը շատ լավ հասկանում է թուրքական կառավարությունը, բայց կարող է այնպես ստացվել, որ նա չի կարողանա գործընթացներն ուղորդել իրեն անհրաժեշտ հունով: էրդողանն արաբական աշխարհում անկարգությունների սկզբից փորձել է խաղալ խաղաղապահի դեր, սակայն նրան հստակ հայտարարել են, որ նա խառնվում է իրեն չվերաբերվող գործերին: Այդպես եղել է Թունիսում, Եգիպտոսում, Լիբիայում և Սիրիայում:

Մերձավոր Արևելքում ոչ վերջին դեր է խաղում Իսրայելը, որի հետ Թուրքիայի հարաբերություններն օրեցօր փչանում են: ՀԱՄԱՍ-ի և ՖԱԹՀ-ի վերամիավորումից և Եգիպտոսի սահմանում ու Գազայի հատվածում ռեժիմի թուլացումից հետո Իսրայելը ստիպված կլինի առավելագույն ջանքեր դրսևորել երկիրը 1967-ի սահմաններում թողնելու համար: Այս դեպքում ԱՄՆ-ի վրա հույս դնել չի կարելի` Բարաք Օբաման «հռչակավոր է դարձել» նրանով, որ «դավաճանում է» իր դաշնակիցներին: Գլխավորը` տարածաշրջանի չափազանց մահեմադականացումն է և տարածաշրջանի արմատականացումը, որը սարերի ետևում չէ: Եվ Թուրքիան ակամա կամ ոչ այդքան անմիջական կապ ունի դրա հետ: «Զրո խնդիրներ հարևանների հետ» քաղաքականությունը կարող է իսկապես իրագործվել, եթե հարևաններ չլինեն, այլ լինի մեկ մեծ Խալիֆայություն կամ Օսմանյան կայսրություն, ում ինչպես դուր է գալիս:

Միաժամանակ, Լիբանանի խորհրդարանի նախկին պատգամավոր Նասեր Քանդիլը կարծում է, որ Սիրիան ենթարկվում է արտասահմանյան դավադրության, որը նպատակ ունի ապակայունացնել նրա միասնությունը և անվտանգությունը: Քանդիլը հայտարարել է, որ Սիրիան վճարում է սկզբունքային դիրքորոշման և Պաղեստինում, Լիբանանում և Իրաքում արաբական դիմադրության բոլոր ջոկատներին աջակցելու համար: Նա նշել է, որ Սիրիան չի թաքցնում իր դիրքորոշումը` ուղղված Մերձավոր Արևելքում ոխերիմ սիոնիստական և արևմտյան պլանների դեմ:

Իսկ անցյալ շաբաթ թուրք վարչապետն արևմտյան ԶԼՄ-ների հետ հարցազրույցում հաղորդել է, որ խորհուրդ է տվել Սիրիայի նախագահին ձեռնամուխ լինել բարեփոխումների անցկացման մինչև զանգվածային ելույթների սկիզբը, որոնք սկսվել են մարտի կեսերին: Միաժամանակ, Էրդողանը նշել է, որ «հիմա նախագահ Բաշար Ասադի հեռանալու մասին խոսելը վաղաժամ է»: Թուրք վարչապետը հույս է հայտնել, որ Սիրիայի նախագահը, չնայած «ուշացմանը», երկրում անցկացնելու է անհրաժեշտ ձևափոխությունները: Մի քանի օր առաջ Էրդողանը հեռուստատեսային ելույթի ընթացքում, անդրադառնալով Սիրիայում տիրող իրավիճակին, ասել է, որ նախագահ Բաշար Ասադը չպետք է անտեսի ժողովրդի պահանջները: Նա դատապարտել է ուժի կիրառումը խաղաղ ցուցարարներին ցրելու ժամանակ և մտավախություն հայտնել, որ Սիրիայում հակամարտության թեժացումը կարող է հանգեցնել արյունահեղության: Եվ նմանատիպ մեղադրանքներ և հայտարարություններ են հնչում մարդու բերանից, որը դաժանորեն ճնշել է քուրդ ապստամբներին: Տարօրինակ է…

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
Բաքուն հայտնել է զոհերի թիվը՝ 192, ընդդիմադիրները պնդում են 200–ից ավելի զոհի մասին

Բաքուն հայտնել է զոհերի թիվը՝ 192, ընդդիմադիրները պնդում են 200–ից ավելի զոհի մասին Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական

 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---