Չի կարելի ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ ելնելով միայն կոնյուկտուրային պատկերացումներից

Թուրքիայում ուժեղացող հակաիսրայելական հռետորությունը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին ոչ մի կերպ չի կարող ոչ լավացնել, ոչ վատացնել արդեն ստեղծված հարաբերությունները

Իսրայելի Քնեսեթը հերթական անգամ քննարկման է դրել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: Մայիսի 18-ին Քնեսեթի լիագումար նիստում կայացել է քվեարկություն Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը Ալեքս Միլերի գլխավորությամբ կրթության, մշակույթի և սպորտի հարցերով հանձնաժողովի քննարկմանը հանձնելու մասին: 20 հոգի «կողմ» են քվեարկել, ոչ ոք «դեմ» չի եղել: Քվեարկության նախաձեռնողը դարձել է Լիտվայից Զախավա Գալյոնը (ՄԵՐԵՑ), որը փոխառել է «հայկական էստաֆետը» հանգիստի գնացած համակուսակից Խայիմ Օրոնից:

PanARMENIAN.Net - Քնեսեթի կանոնադրության համաձայն Միլերի հանձնաժողովը պետք է դիտարկի Հայոց ցեղասպանության ճանաչման հնարավորությունը և բանաձևը ներկայացնի խորհրդարանի հաստատմանը:Մի խոսքով, սովորական խորհրդարանական ընթացակարգ, եթե ուշադրություն չդարձնել նրան, որ դա տեղի է ունենում Իսրայելում՝ երկիր, որն ըստ տրամաբանության պետք է Հայաստանի հետ ամենամտերիմը լիներ: Բայց բարեկամություն չստացվեց: Հենց Իսրայելը կարող էր օգնել Հայոց ցեղասպանության ճանաչման գործին լուրջ աջակցություն ցուցաբերել համաշխարհային հանրության մեջ, սակայն խանգարել է Հոլոքոսթի բացառիկության համոզմունքը: Հրեական պետությունը, որքան էլ անհեթեթ դա հնչի, մյուս բոլոր ժողովուրդներին մերժում է էթնիկական սպանությունների ճանաչման գործում, թեև հենց նա պետք է շահագրգռված լիներ ոչ միայն Հայոց ցեղասպանության, այլ նաև բոլոր մյուս հանցագործությունների դատապարտման մեջ: Ցինիզմի գագաթնակետ են հանձնաժողովի անդամներից մեկի խոսքերը, որոնք ասվել են IzRus պորտալին. «Եթե մենք ճանաչենք Հայոց ցեղասպանությունը, ապա մեզ կդիմեն Բալկաններում կոտորածների, Հոլոդոմորի առիթով, կհիշեն Պոլ Պոտան և Իդի Ամինան: Դրան վերջ չի լինի: Մենք միշտ կարծել ենք, որ ժողովորդի նպատակաուղղված և համակարգված ցեղասպանություն եղել է միայն Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ»: Նման խոսքերից հետո միևնույն է, թե կընդունի Քնեսեթը Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը, թե ոչ...

Մեկ այլ մտահոգիչ պահ են թուրք-իսրայելական հարաբերությունները: Թուրքիայում ուժեղացող հակաիսրայելական հռետորությունը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին ոչ մի կերպ չի կարող ոչ լավացնել, ոչ վատացնել արդեն ստեղծված հարաբերությունները: Հունիսի 12-ին տեղի կունենան ընտրությունները, և թուրք-իսրայելական հարաբերությունները համարյա այնդպիսին կլինեն համենայն դեպս ռազմական համագործակցության ոլորտում: Բայց ահա այս պատմության մեջ ծիծաղելի է Ադրբեջանի դիրքորոշումը: Բաքուն ամեն գնով փորձում է մասնակից լինել Թուրքիայում և նրա սահմաններից դուրս տեղի ունեցող բոլոր իրադարձություններին և նա ուղղակի չէր կարող անտարբեր լինել Քնեսեթում հանձնաժողովի քննարկման նկատմամբ: Սակայն Ադրբեջանում Իսրայելի դեսպան Միխայել Լոտեմի պատասխանն ակնհայտորեն դուր չի եկել Բաքվի քաղաքական գործիչներին, որովհետև նրա հայտարարությունից հետո մեկնաբանությունների հեղեղ է եղել, որոնք ոչ մի կապ չեն ունեցել հարցի էության հետ: Լոտեմն ասել է հետևյալը. «Ոչ մի կապ չկա Քնեսեթում 1915-ին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած դեպքերի քննարկման և Ադրբեջանի ու Իսրայելի միջև հարաբերությունների մեջ»:

Ամենահետաքրքիրն այն է, որ Հայաստանի համար վերջին հաշվով միևնույն է՝ կճանաչի հրեական պետությունը Հայոց ցեղասպանությունը, քանզի նա դա կանի ոչ մարդկային, այլ կոնյուկտուրային պատկերացումներից, ինչն իսկապես կանարգի Հայոց ցեղասպանության մեկուկես միլիոն զոհերի հիշատակը: Դրա հետ կապված հիշեցնենք, որ Գերմանիան ճանաչել է Հոլոքոսթն ուղղակի արդարության և զղջման զգացմունքից, այլ ոչ թե քաղաքական գործիչներին համար: Այդ մասին պետք է հիշեն ոչ միայն հրեաները, այլ նաև հայերը, որոնք արդարացիորեն պահանջում են 20-րդ դարի հրեշավոր հանցագործության դատապարտում, բայց երբեմն չեն մտածում ճանաչման իրական դրդապատճառների մասին:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---