Պտտելով պատմության անիվը

Ֆիլմեր, որոնք խորհուրդ են տալիս դիտել պատմաբանները

21 հունիսի 2016
Պտտելով պատմության անիվը
Պատմական ժանրի ֆիլմերը և սերիալները ոչ միշտ են արդարացնում իրենց պատկանելությունն այդ ժանրին։ Շատ հաճախ գեղարվեստական և դրամատուրգիական անհրաժեշտությունից ելնելով՝ հեղինակները զոհաբերում են այս, կամ այն պատմական իրողության ճշմարտացիությունը՝ ֆիլմն առավել դիտարժան դարձնելու համար։ Սակայն ժանրի շրջանակներում քիչ չեն ֆիլմերը, որոնք բավականին ճշմարտացի են և պարունակում են սեղմ տեղեկատվություն՝ տվյալ պատմական ժամանակաշրջանի իրադարձությունների, մարդկանց, մշակույթի մասին։

Ուր այցելի հայաստանցին Իրանում

Երկու հարևան երկրի միջև վիզաների չեղարկմանն ընդառաջ

11 հունիսի 2016
Ուր այցելի հայաստանցին Իրանում
Հայաստանն ու Իրանը մտադիր են փոխադարձաբար հրաժարվել մուտքի արտոնագրային ռեժիմից: Հայաստանը վաղուց արդեն սիրված ուղղություն է դարձել իրանցի զբոսաշրջիկների համար, սակայն, հայերը շատ ավելի հազվադեպ են Իրան այցելում:

Սարոյանն ընդդեմ Հեմինգուեյի

Նույն դարաշրջանի երկու գրողի դիմակայությունը

4 հունիսի 2016
Սարոյանն ընդդեմ Հեմինգուեյի
1934-ին լույս տեսավ Ուիլյամ Սարոյանի առաջին գիրքը, որը հարուցեց Էռնեստ Հեմինգուեյի վրդովմունքը` նրան վիրավորել էին Սարոյանի արտահայտություններն իր հասցեին «70 հազար ասորիներ» պատմվածքում: 1935թ. Esquire-ի հունվարյան համարում Հեմինգուեյը կոպիտ հոդված հրապարակեց Սարոյանի մասին:

Երեխաների մասին, բայց ոչ երեխաների համար

5 գիրք Երեխաների պաշտպանության միջազգային օրվան համահունչ

1 հունիսի 2016
Երեխաների մասին, բայց ոչ երեխաների համար
Յուրաքանչյուր մեծահասակի մեջ երեխա է ապրում, որին երբեմն արտահայտվելու հնարավորություն է պետք տալ և որի պահանջները հարկավոր է հաշվի առնել: Քոլեջների, բուհերի, գրասենյակների, պահանջկոտ պետերի ու կենցաղային խնդիրների հորձանուտում մենք հաճախ մոռանում ենք այդ մասին, իսկ ծնող դառնալով, շատերը խնդիրների առջև են կանգնում, որոնց պատճառը սերունդների միջև թերըմբռնումն է:

Ինչ դիտել հունիսին

Սփիլբերգի նոր ֆիլմն ու եկվորների պատասխան հարվածը

31 մայիսի 2016
Ինչ դիտել հունիսին
2016-ի ամառը թեժ է լինելու համաշխարհային կինոյի տեսակետից: Թեև բոլոր հիմնական «կոմիքսային» բլոկբասթերներն արդեն հասցրել են ռեկորդներ գրանցել ապրիլին և մայիսին, հունիսն ավելի բազմազան կլինի` այստեղ և օրիգինալ քրեական մարտաֆիլմ կա, որն ունի մշակութային ֆենոմեն դառնալու բոլոր շանսերը, և հիանալի անիմացիոն ժապավենի շարունակություն, ինչպես նաև 20-ամյա վաղեմության ֆիլմի սիքվել, որը ոչ ոքի անտարբեր չի թողնի:

Վախն ու ատելությունը կախարդական թագավորությունում

«Վարքրաֆթ» ֆիլմի գրախոսությունը

26 մայիսի 2016
Վախն ու ատելությունը կախարդական թագավորությունում
Լեգենդար ռազմավարական խաղի միլիոնավոր երկրպագուներն ավելի քան 10 տարի են սպասել այս իրադարձությանը: Blizzard արտադրող ընկերությունը վերնագրի օգտագործման համաձայնությունն է տվել այն պայմանով, որ ինքը կհետևի արտադրական գործընթացին: Այս փաստը, ռեժիսորի անվան հետ միասին (Դանքան Ջոնս` Դևիդ Բոուիի որդին, որը գիտաֆանտաստիկ ժանրի «Լուսին 2112» և «Ելման ծածկագիր» ֆիլմերի հեղինակն է) էպիկական երևույթ էր խոստանում կանոնի շրջանակներում, որը ոչ մի բանով չպետք է զիջեր «Մատանիների տիրակալին»: Ցավոք, ամեն ինչ ճիշտ հակառակը ստացվեց:

Վարպետ Մոմիկը որպես իր ժամանակի նորարար

Միջնադարի հայտնի հայ վարպետը որպես մանրանկարիչ, ոչ թե ճարտարապետ

25 մայիսի 2016
Վարպետ Մոմիկը որպես իր ժամանակի նորարար
Երևանից դեպի հարավ-արևելք 122 կմ հեռավորության վրա Արփայի վտակի նեղ ոլորապտույտ կիրճի վերևում կանգնած է հայտնի Նորավանք վանական համալիրը (XIII—XIV դդ.): Նորավանքի ճարտարապետն էր վարպետ Մոմիկը, որը նաև Գլաձորի մանրանկարչության դպրոցի նշանավոր ներկայացուցիչ էր, քանդակագործ, գեղանկարիչ, ծաղկող, գրիչ:

Արձակուրդային հեռուստաշրջան

10 սերիալ, որոնք կարելի է դիտել ամռանը

24 մայիսի 2016
Արձակուրդային հեռուստաշրջան
2016-ի գարունը բավականին բարդ շրջան էր հեռուստատեսային նախագծերի համար: Հեռուստաալիքները փակում էին սերիալները մեկը մյուսի հետևից` ցածր վարկանիշի և մեծ ֆինանսական կորուստների պատճառով: Մյուս կողմից, հեռուստաալիքները պատրաստակամորեն «կանաչ լույս» էին վառում հեռանկարային նորեկների համար, ուստի, արդեն սիրված շոուների հերթական սեզոններից բացի այս ամառ մեզ նաև միանգամայն նոր նախագծեր են սպասում:

Անխուսափելի մահվան վտանգի առջև

«Իքս մարդիկ. Ապոկալիպսիս» ֆիլմի գրախոսությունը

20 մայիսի 2016
Անխուսափելի մահվան վտանգի առջև
Էկրանային «Իքս մարդկանց» «հայրը»` Բրայան Սինգերը կարողացավ 2014-ին շտկել այն, ինչ արել էին նախորդ կինոնկարների հեղինակները: «Անցած ապագայի օրերից» հետո ստուդիան վերջնականապես հավատաց, որ Սինգերից բացի ոչ ոք մուտանտ մարդկանց մասին կինո ավելի լավ չի նկարի: 250-միլիոնանոց բյուջեով նոր կինոնկարում նոր հզոր թշնամի է հայտնվում` Ապոկալիպսիսը, որն ամենահին ու զորեղ մուտանտներից է: Նրան հաղթելու համար նախկին հակառակորդները պետք է միավորեն ջանքերը:

Տիգրան Մեծը և եվրոպական օպերան

Հայոց արքան եվրոպական մշակույթում

19 մայիսի 2016
Տիգրան Մեծը և եվրոպական օպերան
Հայոց արքա Տիգրան II Մեծը ներշնչանքի աղբյուր է հանդիսացել ոչ միայն հայ պատմագիրների ու մշակույթի գործիչների համար, այլև եվրոպական մշակույթի գործիչների համար։
---