Ոճիր և պատիժ

Ոչ այնքան հայտնի ֆիլմեր իրական հանցագործների մասին

7 սեպտեմբերի 2016
Ոճիր և պատիժ
Ավարտվել է «Նարկի» հիանալի սերիալի երկրորդ եթերաշրջանը, որը ներկայացնում է լեգենդար կոլումբացի նարկոբարոն Պաբլո էսկոբարի կյանքի պատմությունը: Հեղինակները կարողացել են գրեթե վավերագրական ճշգրտությամբ բացահայտել հանդիսատեսի համար թմրակարտելների դաժան աշխարհը` գրեթե ոչինչ չթողնելով երբեմնի ռոմանտիզմից, որը հատուկ էր «ազնվական» հանցագործների մասին կինոֆիլմերին: Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ քրեական աշխարհի չհորինված ներկայացուցիչների կենսագրության վրա հիմնված ֆիլմերը յուրօրինակ ձգողականություն ունեն` կինոդիտողին դուր է գալիս նույնականացնել իրեն ամենազոր և հայտնի մարդու հետ: Օգտագործելով այդ փաստը` հեղինակները կտրուկ փոխում են ֆաբուլան և կարող են միանգամայն այլ լույսի ներքո ներկայացնել գլխավոր կերպարին:

Հայտնիները

Բուրլեսկի արքան՝ Ֆրեդի Մերկուրի

5 սեպտեմբերի 2016
Հայտնիները
Սեպտեմբերի 5-ին Ֆրեդի Մերկուրին կդառնար 70 տարեկան, չնայած մինչև այս տարիքը հասնելու ցանկություն նա չուներ: Երաժիշտն ասում էր՝ «մինչև խոր ծերություն ապրելու հույս չունեմ: Ինձ դա բացարձակ չի մտահոգում: Բնավ ցանկություն չունեմ դառնալու 70 տարեկան»: Ֆրեդի Մերկուրին փարսական ծագում ուներ: Նա The Queen ռոք-խմբի վոկալիստն էր, որը այնպիսի հիթային երգերի հեղինակ է, ինչպիսիք են Seven Seas of Rhye-ը, Killer Queen-ը, Bohemian Rhapsody-ն, Somebody to Love-ը, We Are the Champions-ը, Crazy Little Thing Called Love-ը և այլ։ ֆրեդին համարվում է բոլոր ժամանակների լավագույն վոկալիստներից ու ամբողջ երաժշտական աշխարհի ամենամեծ կորուստներից մեկը։ Մերկուրին մահացավ 1991-ի նոյեմբերի 24-ին՝ բրոնխային թոքաբորբից, որն առաջացել էր ՁԻԱՀ-ից։ Ծննդյան 70-ամյակի առթիվ PanARMENIAN.Net-ը մի քանի հետաքրքիր փաստ է հավաքել Մերկուրիի մասին:

Սեպտեմբերի գլխավոր ֆիլմերը

Ջեյսոն Բորնի, Բրիջիտ Ջոնսի ու հրաշալի յոթնյակի վերադարձը

31 օգոստոսի 2016
Սեպտեմբերի գլխավոր ֆիլմերը
Ամառային կինոշրջանը մոտենում է ավարտին: Մեծ ստուդիաները հասցրել են ներկայացնել իրենց գլխավոր հիթերը` մի մասը շարունակում է միլիոնավոր դոլարներ հավաքել, մյուսները հաշվում են վնասներն ու անմխիթար եզրակացություններ անում: Աշնան սկզբին խոշոր ստուդիաներն ավանդաբար դադար են առնում` պատրաստվելով հերթական «հսկաների մենամարտին», որը սկսվում է հոկտեմբերի կեսին: Ուստի, սեպտեմբերը լավ ամիս է համարվում ավելի փոքր ընկերությունների համար` առաջիկա օրերին էկրան կբարձրանան թեև ոչ մեծ բյուջեով, բայց շատ հետաքրքիր ֆիլմեր:

Պատերազմը տեսադաշտից դուրս

Պատերազմական թեմայով 7 ֆիլմ, որոնք մեյնսթրիմից դուրս են

23 օգոստոսի 2016
Պատերազմը տեսադաշտից դուրս
Ռազմական դրամայի ժանրը բավականին պահանջված է` այնպիսի դասական ֆիլմերի մասին, ինչպիսիք են «Փրկել շարքային Ռայանին» և «Ամբոջական մետաղական թաղանթ» ֆիլմերը, հազիվ թե շատերը լսած չլինեն: Սակայն, կան պատերազմի մասին պատմող ֆիլմեր, որոնք ժանրի էտալոն են, սակայն, այս կամ այն պատճառով, այնքան էլ չեն սիրվել հանդիսատեսի կողմից: Պատճառը կարող է լինել իրականությանը շատ մոտ լինելն ու բեմադրության դաժանությունը, կամ պաթոսի բացակայությունը, սակայն այդ կինոֆիլմերը հարստացրել են համաշխարհային կինոն:

Ռուսաստանյան վարձույթի առաջին խոշոր սկանդալը

Ինչպես այն կազդի Հայաստանի վրա

16 օգոստոսի 2016
Ռուսաստանյան վարձույթի առաջին խոշոր սկանդալը
Ռուսաստանյան կինովարձույթում հասունանում է առաջին խոշոր սկանդալը: Megogo Distribution ընկերությունը, որը զբաղվում է «Մեխանիկը 2» (ռուսաստանյան վարձույթում` «Механик: Воскрешение») ֆիլմի վարձույթով, նամակ է ստացել Մշակույթի նախարարությունից` ֆիլմի` էկրաններ բարձրանալու օրը քննարկելու համար: Դա տեղի է ունեցել Ջեյսոն Ստեթեմի նոր մարտաֆիլմի ցուցադրությունից ընդամենը 10 օր առաջ, իսկ պատճառը, կրկին անգամ, ռուսական կինոն է: Փաստացի, ռուսաստանյան չինովնիկներն օգտվել են նոր կանոններով իրենց տրված իրավասություններից` ՌԴ արտադրության կինոն առաջ մղելու նպատակով` ի վնաս հոլիվուդյան ֆիլմի ու դիստրիբյուտորի:

Հեռուստատեսային բերքահավաք

10 սերիալ, որոնք կարելի է դիտել աշնանը

11 օգոստոսի 2016
Հեռուստատեսային բերքահավաք
2016թ-ի ամառային հեռուստաշրջանը մոտենում է ավարտին․ գլխավոր հիթերի պիլոտային սերիաներն արդեն իսկ հավաքել են իրենց լսարանը՝ տեղափոխվելով աշնանային եթերաշրջան։ Միաժամանակ, հենց աշնանն են վերադառնում «Քայլող մեռյալների» նման հսկաները՝ գրավելով հեռուստացանցի ամբողջ ուշադրությունը ու փոքր էկրանների մոտ ավանդաբար հավաքելով միլիոնավոր հեռուստադիտողների։

Ամբոխները խելագարված

«Ինքնասպանների ջոկատը» ֆիլմի մեծագույն դժբախտությունը

9 օգոստոսի 2016
Ամբոխները խելագարված
Հավերժական պայքարը կոմիքսներ արտադրող երկու հսկաների՝ Marvel-ի և DC Comics-ի միջև առավել թեժացավ մեծ էկրաններին։ Այն ժամանակ, երբ Marvel Pictures-ի մարքեթինգի բաժինը հետևում է հանճարեղ բիզնեսմեն ու ընկերության ղեկավար Փոլ Ֆեյգի՝ ժամացույցի մեխանիզմի ճշտությամբ կարգավորված ու մշակված ահռելի նախագծին, DC-ի կինոբաժինը շարունակում է մնալ չկողմնորոշված վիճակում․ որևիցե հստակ պլանի բացակայության պատճառով վերջինի կինոաշխարհն իրենից ներկայացնում է այստեղ ու այնտեղ քաոսային կերպով նետված, հաճախ միմյանց հետ կապ չունեցող ֆիլմեր, որոնք դժվար է նկարագրել, որպես մեկ կինեմատոգրաֆիական տիեզերքի բաղադրիչներ։ Վերջին տարիներին, կարծես, իրավիճակը սկսում է շտկվել։ Հրաշալի վիզիոներ Զաք Սնայդերի ղեկավարությամբ եւ Քրիսթոֆեր Նոլանի օրհնությամբ DC-կինեմատոգրաֆիական տիեզերքն աստիճանաբար միս ու արյուն է ստանում։ Սակայն, ցավոք, դրա հիմքը հանդիսացող ֆիլմերը որակական առումով խիստ ոչ միանշանակ են։

Անսահմանությունը դեռ վերջը չէ

Ֆիլմերի լավագույն 5-յակը «Աստղային ուղու» աշխարհում

13 հուլիսի 2016
Անսահմանությունը դեռ վերջը չէ
Հուլիսի 21-ին երևանյան կինոթատրոնների էկրաններ է բարձրանում բազմամիլիոնանոց «Սթարթրեկ. Անսահմանություն» բլոկբասթերը (բառացի թարգմանությամբ «Աստղային ուղի. Հակառակ կողմում»), որը 13-րդ լիամետրաժ ֆիլմը կդառնա լեգենդար գիտաֆանտաստիկ մեդիաֆիլմաշարում: Ամռան գլխավոր բլոկբասթերի ուղին մթագնեց տաղանդավոր երիտասարդ դերասան Անտոն Ելչինի ողբերգական մահը, որը կատարում է օդաչու-նավիգատոր Պավել Չեխովի դերը: 190-միլիոնանոց հսկան այս անգամ վստահվել է «Ֆորսաժների» անփոփոխ հեղինակ Ջասթին Լինին (Ջեյ Ջեյ Աբրամսը տեղափոխվել է մրցակից ֆիլմաշար): Որոշվել էր ստեղծել մի ֆիլմ, որը մոտ կլինի կանոնին` «էնթերփրայզի» անձնակազմը կդեգերի տիեզերքում` որոնելով կյանքի նոր ձևեր, և, անշուշտ, նոր սպառնալիքների հանդիպելով:

Ինչ դիտել հուլիսին

Հերթական «Սառցե դարաշրջանն» ու «Աստղային ուղի 3»-ը

30 հունիսի 2016
Ինչ դիտել հուլիսին
Չնայած հուլիսն ավանդաբար համարվում է մեծ բլոկբասթերների ժամանակաշրջան, այս տարի ակնկալիքները մեծ չեն: «Ուրվականներ որսացողների» շարունակությունն ընդհանրապես չի կարելի որպես կինո ընկալել, դատելով բազմաթիվ նյութերից, իսկ միայն «Սթարթրեքով» ամիսը բլոկբասթերներով հարուստ չես համարի: Թեև, մյուս կողմից, ընտրության աղքատիկ հնարավորությունն, անշուշտ, 2016-ի հուլիսը դեռ անօգուտ չի դարձնում կինոսերների համար:

Ողջույններ 90-ականներից

«Անկախության օրը. Վերածնունդ» ֆիլմի գրախոսությունը

28 հունիսի 2016
Ողջույններ 90-ականներից
Հոլիվուդում ստեղծագործողների շարքերում ամենատարօրինակ փոխակերպումներից մեկը կարելի է համարել հայտնի ռեժիսոր Ռոլանդ էմերիխի ստեղծագործական ուղղվածության փոփոխումը: Դա տեղի ունեցավ նախորդ դարի 90-ականների կեսին, երբ բավականին իմաստալից գիտաֆանտաստիկ ֆիլմերի տաղանդավոր բեմադրիչը հանկարծ վերածվեց անսանձ և ոչ այնքան խելացի «աշխարհներ կործանողի»: «Նոր էմերիխի» ստեղծագործության կենտրոնում աշխարհի կործանումն է ամենաբարդ և, հաճախ, տրամաբանությունից զուրկ եղանակներով: Այսօր քչերն են հեղինակին լուրջ ընդունում. իսկ սկսվեց ամեն ինչ ուղիղ 20 տարի առաջ, երբ ապշահար հանդիսատեսի աչքի առաջ աշխարհը կրկին հիմնահատակ ավերվեց:
---