ՀԱՅԱՍՏԱՆԸ ՇԱՀԱԳՐԳՌՎԱԾ Է ԲԵԼԱՌՈԻՍԻ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՄԻԱՑՅԱԼ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՄԱՆ ՄԵՋ

PanARMENIAN.Net - Հայաստանը շահագրգռված է Բելառուս- Ռուսաստան միութենական պետության ստեղծման մեջ: Այդ մասին հայտարարել է Մինսկում ՀՀ դեսպան Սուրեն Հարությունյանը: Նա համոզվածություն է հայտնել, որ բոլոր տարաձայնությունները, որոնք ծագել են Միության ստեղծման ճանապարհին, վաղ թե ուշ կհաղթահարվեն, քանի որ «դա համապատասխանում է երկու պետությունների շահերին»: Խոսելով Բելառուսի եւ Ռուսաստանի Միությանը Հայաստանի հնարավոր անդամակցության մասին, Սուրեն Հարությունյանն ասել է. «Մենք կքննարկենք այդ հարցը, երբ Միությունը կկազմավորվի եւ կհաստատվի: Մենք ճիշտ էինք, որ չէինք շտապում, ինչի մասին են վկայում վերջին իրադարձությունները»:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---