ՎԱՂԸ ՔԻՇՆԵՎՈՒՄ ԿՀԱՆԴԻՊԵՆ ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 19-20-ը Քիշնեւում տեղի կունենա ԱՊՀ անդամ-պետությունների անվտանգության մարմինների եւ հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստը: Ինչպես հաղորդել է «Նովոստի» գործակալությունը, նիստի մասնակիցները կքննարկեն անվտանգության մարմինների եւ հատուկ ծառայությունների ահաբեկչության, անջատողական եւ ծայրահեղական այլ գործունեության դեմ պայքարում համագործակցության վերաբերյալ արձանագրության իրականացման ընթացքը: Նախատեսվում է նաեւ որոշել ԱՊՀ երկրներին տնտեսական վնաս հասցնող միջտարածաշրջանային եւ միջազգային հանցավոր խմբերի գործունեության, մաքսանենգության առավել վտանգավոր դրսեւորումների բացահայտման ժամանակ հատուկ ծառայությունների փոխգործակցության կարգը: Բացի դրանից, կմշակվեն հանձնարարականներ անվտանգության եւ հատուկ ծառայություններին կից թմրանյութերի վերաբերյալ գիտատեխնիկական տեղեկատվության տարածաշրջանային կենտրոնների ստեղծման առնչությամբ:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---