Էլինա Դանիելյանը կմասնակցի կանանց շախմատի Գրան պրիի նոր շրջանի առաջին փուլին

Էլինա Դանիելյանը կմասնակցի կանանց շախմատի Գրան պրիի նոր շրջանի առաջին փուլին

30 հուլիսի 2011 - 12:07 AMT  20:06 GMT
Դանիելյանի մրցակիցները կլինեն աշխարհի 11 ուժեղագույն շախմատիստուհիները
Գոռ Ջեվելեկյանն ու Սերյոժա Հակոբյանը նվաճել են աշխարհի բռնցքամարտի երկրորդ առաջնության բրոնզե մեդալները

Գոռ Ջեվելեկյանն ու Սերյոժա Հակոբյանը նվաճել են աշխարհի բռնցքամարտի երկրորդ առաջնության բրոնզե մեդալները

30 հուլիսի 2011 - 11:34 AMT  20:06 GMT
Կիսաեզրափակիչ մենամարտերում երկու հայ բռնցքամարտիկները զիջել են մրցակիցներին
Շվեյցարիայում մեկնարկել են Հայաստանի անկախության  20-ամյակին նվիրված միջոցառումները

Շվեյցարիայում մեկնարկել են Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված միջոցառումները

30 հուլիսի 2011 - 11:33 AMT  20:06 GMT
Լոկառնոյում ցուցահանդեսի բացման արարողությանը ընթերցվել է Շվեյցարիայում ՀՀ դեսպան Շառլ Ազնավուրի ուղերձը

Թուրք վարչապետը փորձում է սուլթանական գերարտոնությունները

29 հուլիսի 2011 - 19:10 AMT  20:06 GMT
Վերջին շաբաթները Թուրքիայի նախանձելի համառությամբ ներողություն է պահանջում` սկզբից Իսրայելից, իսկ հիմա` Հայաստանից: Երկու դեպքերում էլ պահանջը ոչնչով հիմնավորված չէ, ավելին, այն անհեթեթ է, հատկապես Հայաստանին վերաբերվող հարցում: Սակայն ամեն ինչ հերթով: Թուրքիան արդեն մեկ տարի Իսրայելից պահանջում է ներողություններ և փոխհատուցում Mavi Marmara-ի դեպքերի հետ կապված: Նավը, որը փորձել էր թափանցել Գազայի հատված, անցնելով իսրայելական մաքսային հսկողությունը, հարձակման էր ենթարկվել իսրայելական հատուկ նշանակության ջոկատի կողմից: Արդյունքում սպանվել է Թուրքիայի 9 քաղաքացի: Ավելորդ չէ հիշել, որ Mavi Marmara-ի վրա գտնվել են պաղեսինյան գրոհայիններ և ենթադրվում է` նաև զենք: Երկրորդ նավն այս տարվա հունիսին այդպես էլ դուրս չեկավ ծով: Բայց վարչապետ Էրդողանը, որը լրջորեն իրեն սուլթանական գերարտոնություններ է վերագրել, պահանջում է ներողություն և փոխհատուցումներ` մոռանալով Օսմանյան կայսրության վախճանի մասին, որը թաթախված էր կոռուպցիայի, պարտքերի և արյան գետերի մեջ հանուն սեփական հավակնությունների բավարարաման:

Հյուսիսկովկասյան իրողությունների պրիզմայի միջով՝ «Մաշուկ 2011»

23 հուլիսի 2011 - 17:14 AMT  20:06 GMT
Հուլիսի 19-ին Պյատիգորսկում (Ռուսաստան) ավարտվեց Հյուսիսկովկասյան երկրորդ երիտասարդական համաժողովը՝ «Մաշուկ 2011», որը երկու շաբաթով միավորեց գրեթե 2.5 հազար երիտասարդների ՌԴ Հյուսիսային Կովկասի սուբյեկտներից, ինչպես նաև Հայաստանից, Ադրբեջանից, Վրաստանից, Ուկրաինայից, Աբխազիայից և Հարավային Օսեթիայից ժամանած հյուրերի: Եվրասիական հետազոտություների հայկական մասնաճյուղի շնորհիվ առաջին անգամ համաժողովի աշխատանքին մասնակցեց պատվիրակություն Հայաստանից, որի կազմում էին բլոգեր Տիգրան Սարգսյանը, PanARMENIAN.Net-ի թղթակից Հայկ Խալաթյանը և Հայաստանում Ռոսհամագործակցության աշխատակից Եկատերինա Ժիրենկոն:

Արդյո՞ք մի օր Հայաստանում բիզնեսի համար հարմարավետ պայմաններ կստեղծվեն

23 հուլիսի 2011 - 16:18 AMT  20:06 GMT
Դեպի երկիր կապիտալի ներհոսքը խթանելու և արտահոսքը նվազեցնելու համար հարկավոր է բարելավել գործարար մթնոլորտը, բարձրացնել սեփականության իրավունքի պաշտպանության մակարդակը, գտնում է Ռուսաստանյան բանկերի ասոցիացիայի վերլուծական դեպարտամենտի պետ Սերգեյ Գրիգորյանը: «Բիզնեսը գնում է այնտեղ, որտեղ իրեն հարմարավետ է զգում»,-ասել է նա «Կապիտալի փախուստ. Հետխորհրդային տարածքի ֆենոմեն» թեմայով Երևան-Մոսկվա հեռուստակամուրջի ժամանակ:

Հայ բռնցքամարտիկները և ըմբշամարտիկները մեդալներ նվաճեցին Եվրոպայի առաջնություններում

25 հունիսի 2011 - 17:08 AMT  20:06 GMT
Ֆուտբոլ. Հունիսի 20-ին Նյոնում կայացավ Չեմպիոնների լիգայի առաջին և երկրորդ ընտրական փուլերի վիճակահանությունը: 2010 թվականի Հայաստանի չեմպիոն երևանյան «Փյունիկը» պայքարը կսկսի երկրորդ ընտրական փուլից, որտեղ նրա մրցակիցը կլինի «Վիկտորիան» Պլզենիից (Չեխիա): Չեմպիոնների լիգայի երկրորդ ընտրական փուլի հանդիպումները կկայանան հուլիսի 12-ին, 13-ին, 19-ին և 20-ին: Հաղթողները կմասնակցեն երրորդ ընտրական փուլի վիճակահանությանը, որտեղ նրանց կմիանան ևս 13 թիմեր:
Հարկադրված «Կազան»

Հարկադրված «Կազան»

23 հունիսի 2011 - 19:36 AMT  20:06 GMT
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպումը Կազանում աննկարագրելի իրարարանցում է առաջացնում ինչպես Երևանում, այնպես էլ Բաքվում: Սակայն ինչո՞վ է տարբերվում այն նախկիններից: Ի՞նչ ակնկալել այդ հանդիպումից: Կստորագրվե՞ն արդյոք հանդիպմանը ինչ-որ փաստաթղթեր: Բոլոր այս հարցերը մի քանի շաբաթ շարունակ արդեն խանգարում են հայերի և ադրբեջանցիների հանգիստ քունը` անկախ սեռից, տարիքից մասնագիտությունից:

Գործատու և աշխատանք փնտրող Հայաստանում, ինչպես ընտրել միմյանց

26 ապրիլի 2011 - 14:11 AMT  20:06 GMT
Աշխատանքային հայտարարություններ տարածող կայքերի քանակը Հայաստանում վերջին մի քանի տարիներին ավելացել է և շարունակում է ավելանալ։ Թե որքանով են օգտակար և հարմարավետ այս կայքերը թե՛ աշխատանք փնտրողի, թե՛ գործատուի համար, պարզել է PanARMENIAN.Net-ի թղթակիցը։
Հայ օլիգարխներն անցանկալի պատմական կառույցներից ձերբազատվելու լավ միջոց են գտել

Հայ օլիգարխներն անցանկալի պատմական կառույցներից ձերբազատվելու լավ միջոց են գտել

7 ապրիլի 2011 - 14:59 AMT  20:06 GMT
Հայաստանի մշակույթի նախարարության ենթակայության տակ այսօր գործում է երեք կառույց, որոնք զբաղվում են Հայաստանում հուշարձանների պահպանությամբ: Նրանց աշխատանքի բնույթը պրակտիկորեն չի տարբերվում: Բոլոր երեք կառույցներն էլ «պահպանում են» ՀՀ տարածքում գտնվող հուշարձանները: Ըստ ՀՀ օրենքի, այդ կառույցների կողմից պահպանվում են միայն այն հուշարձանները, որոնք գտնվում են ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանության պետական ցուցակում: Այսինքն, եթե որևէ արձան չի մտնում այդ ցուցակի մեջ, ապա այն չի կոչվում հուշարձան և չի վերահսկվում նրանց կողմից:
---