Համանախագահները նաև քննադատեցին վերջին 24 ժամում հրետանու կիրառումն ու կոչ արեցին կողմերին իրագործել երկու երկրների հասարակությունների միջև փոխվստահության բարձրացմանն ուղղված ծրագրեր:
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովն իր երախտագիտությունն է հայտնել Մերձավոր Արևելքի ժողովուրդներին, որոնք մեկ դար առաջ ապաստան տվեցին Հայոց ցեղասպանությունից փրկված հայերին
Տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60, 82 և 120մմ ականանետերից ու ՌՊԳ-7, ՍՊԳ-9 և ՀԱՆ-17 տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 15.000 կրակոց
Ըստ ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակի՝ Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի ու Արցախի նկատմամբ ոչ այլ ինչ է, քան այն, ինչ անում էր Գերմանիան համակենտրոնացման ճամբարներում
«Հայաստանը, իսկ երբ ես ասում եմ Հայաստանը՝ Լեռնային Ղարաբաղը նրա անբաժան մասն է, երկրագնդի ամենառազմականացված տարածքներից են», - ասել է Սերժ Սարգսյանը: