Ինչի՞ վրա է հույսը դրել Թուրքիան՝  շարունակելով հերքել Հայոց ցեղասպանությունը

Ինչի՞ վրա է հույսը դրել Թուրքիան՝ շարունակելով հերքել Հայոց ցեղասպանությունը

Դատելով ամեն ինչից, Թուրքիան որոշել է գործարկել Ալիևի ռեժիմն իր ժխտման քաղաքականության մեջ, ենթադրելով, որ եթե Բաքվի համար հայերը թիվ մեկ թշնամի են, ապա ավելի լավ դաշնակից անհնար է գտնել

Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան՝ ապրիլի 24-ին, քիչ ժամանակ է մնացել, և Թուրքիան, հավատարիմ մնալով իրեն, հապճեպ փորձում է ինչ-որ բան անել աշխարհին, հայերին, հնարավոր է նաև իրեն ապացուցելու համար, որ նա ամեն դեպքում Օսմանյան կայսրության ժառանգորդը չէ: Դա դժվարությամբ է ստացվում, բայց թուրքերը ջանքեր են գործադրում:

PanARMENIAN.Net - Թուրքիայի հիմնադրամների խորհրդի որոշմամբ Թուրքիայի հայ համայնքին վերադարձվել են Ստամբուլի սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու դպրոցին կից գործող դպրոցը, հայկական գերեզմանատունը և «Սուրբ Խաչ Դպրեվանք» հիմնադրամը:

Հայկական ունեցվածքը վերադարձնելն ինքնին լավ գործ է, բայց Անկարան ընդամենը վերադարձնում է 1915-1923 թթ. թալանվածը: Այդ քայլերը ոչ մի դեպքում չպետք է դիտարկել որպես ԱՄՆ Կոնգրեսի՝ քրիստոնյա ժողովուրդների ունեցվածքը վերադարձնելու մասին բանաձևի կատարում:Ավելանում է թուրքական մտավորականության ներկայացուցիչների թիվը, ովքեր կոչ են անում իշխանություններին ճանաչել Հայոց ցեղասպանությունը և փորձել դառնալ քաղաքակիրթ հասարակության անդամ: Սակայն առայժմ այդ ձայները լսելի չեն, և Թուրքիայի ՔՕ 301 հոդվածը գործում է: Ավելին, ընթերցելով թուրքական մամուլի հոդվածները, տպավորություն է ստեղծվում, որ նրանք գրվում են ոչ թե Հայոց ցեղասպանությունն իսկապես ճանաչելու համար, այլ փորձում են ուղղակի «թմրեցնել հայերի զգոնությունը» և ստիպել նրանց հավատալ, որ ժամանակակից Թուրքիայում գործերը հենց այնպես են ընթանում, ինչպես ներկայացնում են ԶԼՄ-ները: Հայկական ԶԼՄ-ների մոտ պետք է հիացմունք առաջացներ, ըստ այդ տրամաբանության, Էրդողանի կողմից «Թուրքերը և հայերը» գիրքը գնելը... Բացառությամբ Թաներ Աքչամի, Ռագիփ Զարաքօղլուի և մի քանի պրոֆեսորների, մնացած բոլոր հրապարակումները խաբկանք են: Բայց ճիշտ է նաև այն, որ տարեց տարի Թուրքիան ավելի շատ միջոցներ է ծախսում ժխտման քաղաքականության համար: Անկեղծ ասած, նման քաղաքականությանն ամեն բյուջե չէ, որ կդիմանա, և թուրքականը բացառություն չէ: Ինչ էլ ասի Էրդողանը թուրքական տնտեսության աննախադեպ վերելքի մասին, ամեն դեպքում նա չի կարող ամեն տարի, եթե ոչ ամեն օր, հարյուրավոր միլիոններ հատկացնել ակնհայտորեն պարտվող գործի համար:

Միայն Աստծուն է հայտնի, թե որքան փողեր են ծախսվում ԱՄՆ և Ֆրանսիայի թուրքական լոբբիի վրա: Արդյունքը գրեթե զրոյական է: Ավելին, ապրիլի 24-ի նախօրեին կոնգրեսականները, որոնց Թուրքիայում և Ադրբեջանում անվանում են «հայամետ», իրականում նրանց համար բարոյական արժեքներն ավելի բարձր են ակնթարթային շահից, կոչ են անում ԱՄՆ հերթական նախագահին իրերն անվանել իրենց անուններով և «Մեծ եղեռնի» փոխարեն ասել Հայոց ցեղասպանություն: Կոպիտ ասած, այդ արտահայտությունները նույնն են, սակայն տվյալ դեպքում կարևոր է հենց տերմինաբանությունը, որովհետև այդ դեպքում Օսմանյան կայսրությունը և ժամանակակից Թուրքիան, որպես իրավահաջորդ, պատասխանատու են անմեղ կանանց, երեխաների և ծերունիների սպանության համար:

Կոնգրեսական Ջոն Սարբանեսը ելույթ է ունեցել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում՝ սատարելով ԱՄՆ կողմից Հայոց ցեղասպանության լիակատար և պաշտոնական ճանաչմանը: Ապրիլի18-ին իր ելույթում նա նշել է, որ ԱՄՆ կառավարությունը, հրաժարվելով հակազդել Թուրքիայի կողմից այդ հանցագործության հերքմանը, «աղ է ցանում հայ ժողովրդի վերքերի վրա»: Նա նաև բացատրել է իր գործընկերներին. «Երբ նրանք բախվում են համոզիչ գիտական հետազոտությունների և Հայոց ցեղասպանության վկայությունների հետ, բացարձակապես անկարող են պնդել, որ Ցեղասպանություն չի եղել: Դրա փոխարեն շատերը Կոնգրեսում պնդում են, որ ճանաչումը կարող է վնասել թուրք-ամերիկյան հարաբերություններին և խաթարում է մեր աշխարհառազմավարական շահերը: Մյուսները ենթադրում են, որ հիմա ուղղակի ժամանակը չէ ճանաչման հարցն առաջադրելու համար»: Նշենք, որ այդ ժամանակը որոշ ամերիկյան կոնգրեսականների համար երբեք չի գա, բայց նրանք ավելի ու ավելի են քչանում:

Դատելով ամեն ինչից, Թուրքիան որոշել է գործարկել Ալիևի ռեժիմն իր ժխտման քաղաքականության մեջ, ենթադրելով, որ եթե պաշտոնական Բաքվի համար հայերը թիվ մեկ թշնամի են, ապա ավելի լավ դաշնակից անհնար է գտնել: Բայց այստեղ կան ստորջրյա խութեր, որոնց վաղ թե ուշ կհանդիպեն երկու «եղբայրական ժողովուրդները»: Ողջ բանը նրանում է, որ թուրքական քաղաքականության հիմքում ընկած է խաբեությունը, և ով ում ավելի երկար մոլորեցնի, նա էլ կշահի: Իսկ շահում է, որպես կանոն, երրորդ կողմը, որը միշտ պետք է պատրաստ լինի: Երրորդ կողմը տվյալ դեպքում Հայաստանը և սփյուռքն են, որը ճանաչման համար պայքարի երկար տարիների ընթացքում կարող է չդիմակայել նոր մարտահրավերների, մասնավորապես, բարոյական և նյութական փոխհատուցման պահանջին:

Կարինե Տեր-Սահակյան
 Ամենաընթերցվողը բաժնում
 Ուշադրության կենտրոնում
Amnesty International-ը՝ ՀՀ մասին. Ոստիկանական բռնություններ, ճնշումներ լրագրողների նկատմամբ

Amnesty International-ը՝ ՀՀ մասին. Ոստիկանական բռնություններ, ճնշումներ լրագրողների նկատմամբ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները

 Բաժնի այլ նյութերը
Ադրբեջանի անզուսպ ոգևորությունը «Հայաստանը և Իրանը Ադրբեջանի տարածք են»
Էլ չենք տեսնի Արցախում Պատմամշակութային վայրեր, որոնք անցնում են Ադրբեջանի հսկողության տակ
Ընթերցասերները՝ հանուն Ղարաբաղի Ինչպես են Մոսկվայի հայերը վաճառում իրենց գրքերը՝ օգնելու արցախցիներին
---