«Համազգային առաջնորդի» «անհնազանդ» որդի՞նՀեյդար Ալիևը երբեք թույլ չէր տա այն անզուսպ հայատյացությունը, որն այժմ տիրում է Ադրբեջանում ԼՂՀ Պաշտպանության բանակի և Ադրբեջանի ԶՈՒ շփման գծում 18 տարվա փխրուն հրադադարն այդպես էլ չհանգեցրեց արդյունքի, որի հույսը փայփայում էին պլանի հեղինակները. խախտումները շարունակվում են, Ադրբեջանը դիպուկահարներին չի հեռացնում և դիվերսանտներին ուղարկում է հայկական տարածք և այն ամենը, ինչ տեղի է ունենում Ստեփանակերտում՝ սկսած ռազմական շքերթից, ավարտված ընտրություններով, հայտարարում «սադրանք»: 18 մայիսի 2012 PanARMENIAN.Net - 10 տարի առաջ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահ, մահացու հիվանդ Հեյդար Ալիևն ասել է հետևյալը. «Նախագահների անմիջական հանդիպման ժամանակ բանակցային պոտենցիալը դեռ սպառված չէ: Մենք պետք է ամուր պահպանենք հրադադարի ռեժիմը, ես դա ձեզ ասում եմ Ադրբեջանի կողմից, ամրապնդել այն, շարունակել բանակցությունները, խթանել ԵԱՀԿ ՄԽ գործունեությունը: Մենք պետք է օգտագործենք ցանկացած դեպք նրա համար, որպեսզի խթանենք հարցի խաղաղ լուծմանը և շարունակենք անձնական հանդիպումները: Ես կարծում եմ, որ մեր հանդիպումը շատ օգտակար էր և այն ևս մեկ անգամ համոզում է նրանում, որ մենք կարող ենք շարունակել միջնորդների հետ նախագահների հանդիպումների ձևաչափը և հասնել հակամարտության խաղաղ լուծմանը»: Դա ասել է մարդ, ում այսօր Ադրբեջանում պատվում են որպես «համազգային առաջնորդի» և ում խոսքերին ըստ տրամաբանության պետք է լսեն: Հոր խոսքերն առաջին հերթին պետք է հիշի որդին, ներկա նախագահ Իլհամ Ալիևը: Իհարկե, հիմա պարզ է դառնում, որ Ալիև-ավագն այդ ժամանակ խոսում էր խաղաղության մասին ոչ լավ կյանիքց, նա պետք է երկիրը որդում թողներ գոնե այն տեսքով, որում այն ժամանակ գտնվում էր: Իսկ դրա համար կարելի էր և կեղծել և ասել այն, ինչ ցանկանում են լսել, այլ ոչ թե այն, ինչ կա իրականում: Իսկ իրականում առկա էր որդու համար վախ: Հեյդար Ալիևը երբեք թույլ չէր տա այն անզուսպ հայատյացությունը, որն այժմ տիրում է Ադրբեջանում: Նա հնարավոր է, հայերին ավելի քիչ չէր ատում, քան նրա որդին, բայց թույլ չէր տալիս «աշխարհում թիվ 1 թշնամի» արտահայտությունը: Ալիև-ավագն ավելի նուրբ էր գործում, ինչպես վայել է ՊԱԿ գեներալին: Ադրբեջանական քարոզչամեքենայի ներկա կոպիտ աշխատանքը չի համեմատվում նրա հետ, ինչ արել է Ալիևն Ադրբեջանի Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար եղած ժամանակ: Հայերի զանգվածային հեռացումն Ադրբեջանից սկսվել է հենց «համազգային առաջնորդի» օրոք: Պատճառները տարբեր էին. նորմալ կրթություն, աշխատանք ստանալու անհնարինություն: Իսկ այն եզակիները, ովքեր վերև էին բարձրացել, չափազանց թանկ գին էին վճարել: Ճիշտ է, պետք է նշել, որ 10 տարվա ընթացքում շատ բան է փոխվել, այդ թվում և Հարավային Կովկասում ռազմաքաղաքական իրադրությունը: Միակ բանը, որն առայժմ անփոփոխ է մնում, ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այցելություններն են և նրանց հայտարարությունները, որոնք վերջին հաշվով չէին կարող չկատարել: Ահա և վերջինը ոչնչով չի տարբերվում նախորդներից. «Համանախագահները շարունակել են կողմերի հետ քննարկել պայմանավորվածությունների իրագործումը, որոնք ձեռք են բերվել նախագահներ Սարգսյանի և Ալիևի կողմից հունվարի 23-ին Սոչիում, ներառյալ հիմնարար սկզբունքների վրա հիմնված խաղաղ համաձայնության ձեռք բերման արագացումը, հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննության մեխանիզմների մշակումը, ինչպես նաև հումանիտար կապերի հաստատումը: Համանախագահները մտահոգություն են հայտնել շփման գծում վերջին միջադեպերի հետ կապված և կոչ արել կողմերին զսպվածություն հանդես բերել և պատասխան գործողությունների չդիմել: Համանախագահները ողջունում են խնդրի խաղաղ լուծման որոնմանը կողմերի հավատարմության հաստատումը: Համանախագահները նաև կողմերի հետ քննարկել են զինված ուժերի և խաղաղ բնակչության միջև վստահության հաստատման հարցը, այդ թվում 1994-ին հաստատված հրադադարի ռեժիմի պահպանման համար: Բացի դրանից, համանախագահները քննարկել են հայկական և ադրբեջանական մշակութային և պատմական արժեքների պաշտպանության անհրաժեշտությունը տարածաշրջանի ժողովուրդների պատմական ժառանգության պահպանության համար մինչև վերջնական և շարունակական խաղաղության ձեռք բերումը: Համանախագահները մտադիր են մոտ ապագայում շարունակել քննարկումները երկու երկրների ԱԳՆ ղեկավարների հետ»: Ինչպես ասվում է, ամեն ինչի և ոչնչի մասին: Ամենից շատ «հուզում» է այն մասը, որտեղ միջնորդները կոչ են անում զսպվածություն հանդես բերել և հոգ տանել մշակութային ժառանգության մասին: Դա արդեն հիրավի ցինիզմի գագաթնակետ է: Դատել ամեն ինչից՝ ամռանը հնարավոր է Սարգսյան-Ալիև հերթական հանդիպումը, պետք է սպասել հայկական գյուղերի նոր գնդակոծության, այդպիսին է իրականությունը: Կարինե Տեր-Սահակյան Ամենաընթերցվողը բաժնում Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը Վերջին ամսվա զարգացումները Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում Ինչպես անցավ Eurosatory 2022-ը Բաժնի այլ նյութերը Ալիևը փորձում է ԵՄ-ին համոզել, թե «Զանգեզուրի միջանցք» կոչվածը պետք է Եվրոպային Ամենազգայուն՝ գազի գործոնով Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է |