![]() Օլիմպիադային մնացել է 30 օր. Լոնդոնի օլիմպիական կառույցներըՕլիմպիական խաղերի մրցումները կանցնեն 3 առանձնացված գոտիներում Հուլիսի 27-ին Լոնդոնում կտրվի 30-րդ ամառային Օլիմպիական խաղերի մեկնարկը: Լոնդոնը երրորդ անգամ կդառնա Օլիմպիական խաղերի մայրաքաղաքը: Մինչ այդ խաղերը Լոնդոնում անցկացվել էին 1908 և 1948 թվականներին: Օլիմպիական խաղերի ծրագրում կա 36 մարզաձև, և քանի որ բոլորը նույն տեղում հնարավոր չէ անցկացնել, կազմակերպիչները առանձնացրել են 3 գոտի: Օլիմպիական գոտում տեղակայված են սպորտային կառուցներն ու օլիմպիական ավանը, գետային գոտում (Թեմզայի ափին) կմրցեն մենամարտային մարզաձևերի ներկայացուցիչները, ինչպես նաև ծանրորդներն ու նետաձիգները, իսկ կենտրոնական գոտին ընդգրկում է «Ուեմբլի» մարզադաշտը: ![]() PanARMENIAN.Net - Սակայն ոչ բոլոր մրցումներն են անցկացվելու Լոնդոնում: Բիրմինհեմ, Քարդիֆֆ, Մանչեսթեր, Նյուքասլ, Գլազգո, Ուելթեմ Կրոսս քաղաքները և Պորտլանդ կղզին նույնպես կհյուրընկալեն օլիմպիականներին: Լոնդոնի Օլիմպիական կառույցները. Օլիմպիական ստադիոն. Ստադիոնի կառուցումը սկսվել է 2008 թվականի մայիսի 28-ին: Շինարարները մեծ ուշադրություն են դարձրել շրջակա միջավայրին և փորձել են այնպես անել, որ հնարավորինս քիչ վնաս հասցնեն բնությանը: Լոնդոնի բասկետբոլային արենա. Օլիմպիադայի բասկետբոլային արենայի կառուցմանը, որը տեղավորում է 12 հազար հանդիսական, մասնակցել են մի քանի շինարարական ընկերություններ: Շինարարներից պահանջվում էր կառուցման վրա ծախսել հնարավորինս քիչ գումար: Եվ արդյունքում ընդամենը 15 ամիսների ընթացքում կառուցվեց ժամանակավոր արենա, որը լոնդոնյան խաղերի կազմակերպիչներին հնարավորություն տվեց խնայել հսկայական գումար: Օլիմպիական և Պարօլիմպիական խաղերի ավարտից հետո մարզահամալիրը ապամոնտաժվելու է` անհրաժեշտության դեպքում ցանկացած վայրում կրկին կառուցվելու համար: Օլիմպիական լողավազան. Լողի մրցումներին կարող են հետևել մինչև 17500 երկրպագուներ: Լողավազանի շինարարությունը ավարտվել է խաղերի մեկնարկից մեկ տարի առաջ: Լողավազանն իր և արտաքին և ներքին տեսքով հիացրել է բոլորին, ՄՕԿ-ի նախագահ Ժակ Ռոգեն այն անվանել է ճարտարապետական գլուխգործոց: Մեդիա-կենտրոն. Մեդիա-կենտրոնի կառուցումը 2008 թվականին վստահվել էր «Շլայզ և Մորրիսոն» ընկերությանը, և 2009 թվականին այն արդեն պատրաստ էր: Բրիտանիայի ճարտարապետության և շինարարության CABE կոմիտեն այն «չափազանց թույլ» համարեց և դրա վերակառուցումը հանձնարարեց RPS Group ընկերությանը: Դրանից հետո էլ CABE-ն գոհ չէր աշխատանքից, և այն կրկին վստահվեց հեղինակներին: Սակայն վերջնական արդյունքը չգոհացրեց շատերին, քանի որ իր արտաքին տեսքով այն հիշեցնում է հսկայական առևտրի կենտրոն: Ճոպանուղի. Օլիմպիական խաղերի ժամանակ Լոնդոնում գործող ճոպանուղին պարզապես փրկություն կլինի հազարավոր հյուրերի և մարզիկների համար: Այն հնարավորություն կտա խուսափել խցանումներից և չուշանալ մրցումներին: Այն միավորում է Թեմզա գետի երկու ափերը, մի ափում կայարանը գտնվում է Բրիտանական թանգարանի կողքին, մյուսում` Գրինվիչի թերակղզու: Ճոպանուղին հնարավորություն է տալիս գետի մի ափից մյուսը հասնել ընդամենը 5 րոպեում` միաժամանակ սպասարկելով 2500 մարդ: Այն գտնվում է 50 մետր բարձրության վրա, որտեղից երևում են քաղաքի տեսարժան վայրերը: Գոհար Նալբանդյան, Հասմիկ Բաբայան / PanARMENIAN News ![]() ![]() Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը Վերջին ամսվա զարգացումները Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում Ինչպես անցավ Eurosatory 2022-ը ![]() ![]() ![]() Ալիևը փորձում է ԵՄ-ին համոզել, թե «Զանգեզուրի միջանցք» կոչվածը պետք է Եվրոպային ![]() Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու ![]() Հին վիրուսի նոր բռնկումը ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |