Վրաստանը թուրքական լայնամասշտաբ զավթման շեմին էԹուրքիայիում արմատական ուժերը հայտարարում են այն մասին, որ Աջարիան, իբրև թե, հանդիսանում է դարավոր թուրքական տարածք, որը 100 տարի առաջ օկուպացրել է Վրաստանը Վրաստանի արտաքին քաղաքականությունը հիմնված է երեք կետերի վրա. ինչ կասի ԱՄՆ-ն, ինչպես կդրսևորեն իրենց Ադրբեջանն ու Թուրքիան, հակառուսական ելույթներ: Ընդ որում, ինչ վերաբերում է վերջիններին, ապա երբեմն թվում է, թե դրանք ոչ այնքան արտահայտում են վրացական հասարակության իրական վիճակը, որքան Սահակաշվիլիի անձնական անբարյացկամությունը 2008թ օգոստոսի խայտառակության նկատմամբ: 17 հուլիսի 2012 PanARMENIAN.Net - Չէ որ, ինչ էլ ասի Արևմուտքը, ինչքան էլ ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն պաշտպանեն Վրաստանին, այնուամենայնիվ, Թբիլիսին պետք է խոստովանի, որ և պատերազմը, և պարտությունը դարձել են այն ավանտյուրայի տրամաբանական ավարտ, որը, ընդհանուր առմամբ, սթափեցրեց Կովկասի որոշ` չափից ավելի «տաք գլուխները»: Ճիշտ է, ժամանակավորապես սթափեցրեց և ոչ բոլորին: Այս համատեքստում ընդգծենք Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեի իսկապես անսպասելի հայտարարությունը, որը հրապարակվել է ուկրաինական §Զերկալո նեդելի¦ օրաթերթում: Խոսելով ղարաբաղյան հակամարտության մասին, որի կարգավորմանը վերջերս պատրաստ են մասնակցել բոլորը, ով չի ալարում, և պատասխանելով այն հարցին, թե ինչ է անելու Թբիլիսին` Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսման դեպքում` Վաշաձեն ասել է. «Աստված զերծ պահի նոր պատերազմից. այն կթաղի հարավկովկասյան բոլոր երեք պետությունների ինքնիշխանությունն ու անկախությունը»: Նա հույս է հայտնել, որ ԵԱՀԿ ՄԽ ջանքերը շուտաթույթ հանգուցալուծման կհանգեցնեն: «Սակայն երրորդ ուժն ակտիվորեն աշխատում է այն ուղղությամբ, որ Մինսկի խումբը ոչ մի առաջընթաց էլ չգրանցի, իսկ շփման գծում լարվածությունը հնարավորինս երկար պահպանվի»,-ասել է նա: «Երրորդ ուժ» ասելով` վրացի քաղաքական գործիչները միանշանակորեն նկատի ունեն Ռուսաստանին, և ոչ մի կերպ ԱՄՆ-ին, ԵՄ-ին կամ ՆԱՏՕ-ին: Սակայն նախքան խորհուրդներ տալը և Ղարաբաղի վերաբերյալ բանակցային գործընթացում «խցկվելը», Վրաստանին չէր խանգարի սեփական հակամարտությունների մասին մտածել: Կորցնելով Աբխազիան և Հարավային Օսեթիան, Թբիլիսին իր վարքով կարող է կորցնել նաև Աջարիան: Ընդդիմադիր պատգամավոր Ջոնդի Բագատուրիայի խոսքով, Վրաստանի իշխանությունները վերջին երկու տարիների ընթացքում երկրի քաղաքացիություն են տրամադրել արդեն 25 հազար թուրքերի, ովքեր բնակվում են Աջարիայում. «Այդ արմատական ուժերը կարող են ընտրությունների միջոցով իշխանության գալի Թուրքիայում, ինչից հետո կկրկնվի այն, ինչ տեղի ունեցավ Աբխազիայում և Հարավային Օսեթիայում: Դա ներկայիս իշխանությունների կողմից միանգամայն գիտակցված կերպով է իրականացվել, քանի որ այդ 25 հազար թուրքերը, որոնք երկքաղաքակցիություն ունեն, գործող վրացական օրենսդրության համաձայն իրավունք ունեն մասնակցելու հոկտեմբերին կայանալիք մեր խորհրդարանական ընտրություններին»,-պարզաբանել է Բագատուրիան: Ընդդիմադիրի կարծիքով, Վրաստանի այդ 25 հազար նոր քաղաքացիները` որպես երախտագիտության նշան, կքվեարկեն գործող «Միասնական ազգային շարժում» կուսակցության օգտին: Պատգամավորը նաև պնդում է, որ Թուրքիայիում արմատական ուժերը հայտարարում են այն մասին, որ Աջարիան, իբրև թե, հանդիսանում է դարավոր թուրքական տարածք, որը 100 տարի առաջ օկուպացրել է Վրաստանը: Հիշեցնենք, որ խոսքը 1921թ կնքված Մոսկվա-Ղարս պայմանագրի մասին է, ըստ որի Թուրքիան իրավունք ունի իր զորքերը Աջարիա մտցնելու: Պայմանագրի համաձայն, Թուրքիան և Ռուսաստանն իրենց իրավունք են վերապահում զորքերը Աջարիա և Նախիջևան` համապատասխանաբար, Վրաստանի և Ադրբեջանի ինքնավար մարզեր, մտցնելու այն դեպքում, երբ այլ երկրներ ռազմական ներխուժում իրականացնեն այդ շրջաններ: «Այդ պրոպագանդայի նկատմամբ մեր ղեկավարության դավադիր լռությունը խայտառակ և վտանգավոր է, քանի որ այդ արմատական ուժերը կարող են ընտրությունների միջոցով իշխանության գալ Թուրքիայում, որից հետո տեղի կունենա այն, ինչ Աբխազիայի և Հարավային Օսեթիայի պարագայում»,-ասել է Բագատուրիան: Նա ընդգծել է, որ իերնց քաղաքացիներին պաշտպանելու պատրվակով` Աջարիա կարող են ներխուժել թուրքական զորքերը: Վրացի սթափ քաղաքական գործիչների մտավախություններն անհիմն չեն: Այսօր արդեն Թուրքիան ակտիվորեն յուրացնում է Աջարիան և միայն կույրը կարող է չնկատել այնտեղ թուրքական դրոշների և ընկերությունների առատությունը: Ի դեպ, Թուրքիայում դրոշների կիրառումը լայն տարածում ունի և այն, որ Բաթումիում դրանց թիվը տարեց տարի աճում է, տրամաբանորեն, պետք է անհանգստացներ Վրաստանին: Սակայն Միխայիլ Սահակաշվիլին պարզապես չի ցանկանում տեսնել, թե ինչպես է իր երկիրը վերածվում վիլլայեթներից մեկի: Իսկ այն, որ դա կարող է տեղի ունենալ, գրեթե իրական է: Կարինե Տեր-Սահակյան Ամենաընթերցվողը բաժնում Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը Վերջին ամսվա զարգացումները Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում Ինչպես անցավ Eurosatory 2022-ը Բաժնի այլ նյութերը Ալիևը փորձում է ԵՄ-ին համոզել, թե «Զանգեզուրի միջանցք» կոչվածը պետք է Եվրոպային Ամենազգայուն՝ գազի գործոնով Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին | Կոբախիձե. Վրաստանը պատրաստ է դերակատարում ունենալ տարածաշրջանում կայունության ապահովման հարցում «Ուրախ եմ, որ ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիրը գործնական արդյունքների է բերել»,–ասել է նա Անահիտ աստվածուհու բրոնզե արձանի գլուխն ու ձեռքն արդեն ՀՀ պատմության թանգարանում են Ցուցանմուշը Հայաստան է տեղափոխվել ժամանակավոր ցուցադրության՝ 6 ամսով Փաշինյան․ ՀՀ-Վրաստան սահմանազատման գործընթացում կա ընդհանուր ըմբռնում Նա ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման զարգացումները Ֆրանսիայի ԱԳ նախարարն այցելել է Մուսա լեռան հերոսամարտի հուշահամալիր «Մենք հիշում ենք այս հայ և ֆրանսիացի հերոսներին»,–գրել է Սեժուրնեն |