Հունգարիա. Ինքնության որոնումնեում

Հունգարիա. Ինքնության որոնումնեում

Յուրաքանչյուր երկու տարին մեկ Հունգարիայում անցկացվում է Մեծ Կուրուլտայը, որը սկսած 2010թ-ից` հանդիսանում են ավանդույթների պահպանման աշխարհի խոշորագույն տոներից

Ռամիլ Սաֆարովի արտահանձնման համաձայնություն Հունգարիան տվել է ոչ միայն ելնելով Ադրբեջանի նախագահի նկատմամբ մեծ համակրանքից: Վերջերս Հունգարիան լրջորեն սկսել է անհանգստանալ իր ծագմամբ և իր հայացքն է ուղղել թյուրքական ցեղերին, որոնք որոշ հունգարացի պատմաբանների և ազգայնական կուսակցությունների կարծիքով, մադյարների նախնիներն են:

PanARMENIAN.Net - Յուրաքանչյուր երկու տարին մեկ Հունգարիայում անցկացվում է Մեծ Կուրուլտայը, որը սկսած 2010թ-ից` հանդիսանում են ավանդույթների պահպանման աշխարհի խոշորագույն տոներից: Վերջինիս ընթացքում ցուցադրվում են հնագույն հունգար-գունների և նոմադների տափաստանային, քոչվորական, ձիարշավային մշակույթները:

2010-ին Կուրուլտային մասնակցել է ավելի քան 3 հազար ավանդույթների պահողներ` ժամանակակից քոչվորական հագուստներով: 3 օրվա ընթացքում իրականացվել է 42 ծրագիր և ավանդույթների պահպանությամբ զորահանդեսներ, քոչվոր զորքի դիտում և զորախաղեր, նետաձգություն, ձիարշավ, երաժշտական համերգ: Հիմնական օրը ներկա էին ավելի քան 140 հազար հյուրեր:

Հիշատակություններն ու սակրալ արարողակարգերն ընթացել են ըստ հունգարական հին կրոնի: Հնչել է շամանակ երաժշտություն, իրականացվել են շամանական ծիսակարգեր: Հունգարների հին հավատը թենգերանությունն էր, որը բխում էր շամանական հավատից: Թենգրի մասին պատկերացումներ ի սկզբանե եղել են թյուրքական և մոնղոլական ցեղերի մոտ: Նրանց պաշտամունքի առարկան Թենգրին էր` Երկնագույն երկինքը, որն ընդհանուր էր տափաստանային Եվրոպայի համար: Լև Գումիլյովը իր աշխատություններում եկել է այն եզրակացության, որ XII—XIII դդ այն օնթոլոգիայով, կոսմոլոգիայով, դիցբանությամբ արդեն ավարտուն հայեցակարգային տեսք ուներ: Հենց կորնական համակարգը նախկինում կոչվել է Ան: Համակարգի անվանումը մինչ օրս պահպանվել է Ալթայի թյուրքերի մոտ:

Հունգարների հետ մեկտեղ, որպես հունգարական ավանդույթների պահպանողներ են հանդես եկել նաև մեծ ժողովուրդներ, ովքեր ընդունում են իրենց իբրև թյուրքեր և գուններ: Սակայն ազգագրության և կրոնագիտության մեջ իրական բնորոշում չի օգտագործվում, ինչի պատճառը Գումիլյովի դատողությունների թույլ տեսական բազան է: Ինչպես գրում է հունգարական թուրքերի www.magyar-turan.hu պաշտոնական կայքը, հունգարաների գիտակցությունում Կենտրոնական Ասիան միշտ նույնականացել է նախահայրենիքի հետ. դարեր ի վեր մադյարները իրենց ծագումը կապել են հենց այս տարածաշրջանի հետ: Գիտական միջավայրում ժողովրդի էթնոգենեզի մասին մինչ օրս միակարծություն չկա: «Գիտնականների շրջանում այս թեմայով բանավեճերը շարունակվում են 19-րդ դարի կեսերից սկսած: Վերջին 50 տարիների ընթացքում գերակայում է հունգարների ծագման վերաբերյալ ֆիննա-ուգորական տեսությունը: Չնայած հնագիտական, լեզվաբանական, ազգագրական և մարդաբանական հետազոտությունների արդյունքները վկայում են այդ տեսության արհեստական և պարտադրված բնույթի մասին: Մեր օրերում գիտնականների մեծ մասը, հատկապես`հնէաբաններն ու մարդաբանները, համակարծիք են, որ հունգարների մշակույթը շատ ընդհանրություններ ունի թյուրքական ժողովուրդների մշակույթների հետ: Այն անքակտելիորեն կապված է Մեծ տափաստանի ավանդույթների հետ և շատ ընդհանրություններ ունի սկյութների, գունների, ավարների և այլ ժողովուրդների հետ, որոնք հնում բնակվել են Կենտրոնական Ասիայի տափաստաններում: Քոչվոր ցեղերից հունգարներն ամենաարևմտյանն էին, սոցիալական առումով, ինչպես նմանատիպ այլ ժողովուրդների մոտ, նրանց հասարակությունը բաժանված էր տոհմացեղային համակարգով: Այժմ հունգարները մեկ ժողովուրդ են, մադյարական ցեղերի միավորումը տեղի է ունեցել Արպադ խանի կառավարման տարիներին. Վերջինս մադյարների վերաբնակեցման գաղափարի հեղինակներից և հունգարական պետության ստեղծողներից է, Արպադների դինաստիայի հիմնադիրներից մեկը, որոնք երկիրն իշխել են բազմաթիվ տարիների ընթացքում: Հենց նրա օրոք է ստորագրվել պայմանագիրը, որով մադյարները միավորվել են և պետություն է ստեղծվել: Հունգարների համար Արպադը մինչ օրս գլխավոր պատմական անձն է` ազգի ուժի և միասնության խորհրդանիշը»:

Եվ էլի պատմությունից: 1526թ օգոստոսի 29-ին Հարավային Հունգարիայի Մոխաչ քաղաքի մերձակայքում պատերազմ է տեղի ունեցել թուրք սուլթան Սուլեյման I և Հունգարիայի, Չեխիայի և Խորվաթիայի թագավոր Լայոշ II բանակների միջև: Թուրքերի թվային առավելությունն անդրադարձել է պատերազմի արդյունքների վրա. Լայոշ II բանակը կործանիչ պարտություն է կրել, թագավորն էլ զոհվել է նահանջելու ընթացքում: Պատերազմի արդյունքում ժամանակակից Հունգարիայի տարածքը անցել է թուրքական կառավաման տակ, տաճարների փոխարեն կառուցվել են մինարեթներ, իսկ հունգարական մայրաքաղաքը մեկ ու կես դարով ստիպված են եղել տեղափոխել հյուսիս` սլովակական Բրատիսլավա: Օսմանների կողմից գրավված հունգարական հողերում ստեղծվել է նոր շրջան` Օսմանյան Հունգարիա, որը գոյություն է ունեցել 1526-1699թթ:

Այնպես որ տեղի ունեցածի արմատները պետք է փնտրել հունգարական պատմությունում, այլ ոչ թե եվրոպական արժեքների համակարգում: Ավելորդ չէ նշել նաև, որ Երկրորդ համաշխարհայինի շրջանի հունգարական միջին տանկը կոչվել է «Թուրան»:

Կարինե Տեր-Սահակյան
 Ամենաընթերցվողը բաժնում
 Ուշադրության կենտրոնում
Amnesty International-ը՝ ՀՀ մասին. Ոստիկանական բռնություններ, ճնշումներ լրագրողների նկատմամբ

Amnesty International-ը՝ ՀՀ մասին. Ոստիկանական բռնություններ, ճնշումներ լրագրողների նկատմամբ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները

 Բաժնի այլ նյութերը
Ադրբեջանի անզուսպ ոգևորությունը «Հայաստանը և Իրանը Ադրբեջանի տարածք են»
Էլ չենք տեսնի Արցախում Պատմամշակութային վայրեր, որոնք անցնում են Ադրբեջանի հսկողության տակ
Ընթերցասերները՝ հանուն Ղարաբաղի Ինչպես են Մոսկվայի հայերը վաճառում իրենց գրքերը՝ օգնելու արցախցիներին
---