Deutsche Welle. Թուրքիայի զայրացած պոռթկումները ամրապնդում են կասկածները՝ վստահելի՞ գործընկեր է Արևմուտքի համար

Deutsche Welle. Թուրքիայի զայրացած պոռթկումները ամրապնդում են կասկածները՝ վստահելի՞ գործընկեր է Արևմուտքի համար

ԱՄՆ, Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահները զայրացրել են Անկարային, որովհետև նրանք նույնպես հիշատակել են կոտորածները

Թուրքիան վատթարացրել է իր միջազգային կապերը Գերմանիայի և այլ դաշնակից երկրների հետ՝ նրանց սպառնալով այն բանի համար, որ նրանք ցեղասպանություն են որակել դար առաջ հայերի հանդեպ իրականացրած կոտորածները, Ստամբուլից հաղորդում է Deutsche Welle-ի թղթակից Թոմաս Զայբերթը, գրում է ArmenianGenocide100.org-ը:

PanARMENIAN.Net - «Թուրքիան հազվադեպ էր նման կարճ ժամանակահատվածում հռետորական հարձակումների ենթարկում այսքան շատ միջազգային դերակատարների: Հռոմի Պապը, ինչպես նաև Եվրախորհրդարանը նույնպես ստացան իրենց մասնաբաժինը: Ապա եկավ Ավստրիայի հերթը՝ որակավորելու 100 տարի առաջ Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածները», - նկատել է Զայբերթը և հավելել.- «Ինչ վերաբերում է Գերմանիային, ապա այս դեպքում Անկարան ընդգծել է, որ թուրք ժողովուրդը երբեք չի մոռանա և չի ների նախագահ Յոախիմ Գաուկի՝ Հայոց ցեղասպանության մասին խոսքերը: Միաժամանակ, թուրքական կառավարությունը զգուշացրել էր Գերմանիայի բունդեսթագին դեմ քվեարկել 1915-1917 թվականների հայերի հանդեպ իրականացրած ցեղասպանության մասին բանաձևի ընդունմանը:

ԱՄՆ, Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահները զայրացրել են Անկարային, որովհետև նրանք նույնպես հիշատակել են կոտորածները: Սակայն Օբաման նույնիսկ չի գործածել ցեղասպանություն բառը՝ ելնելով այն փաստից, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի իր կարևոր դաշնակիցն է»:

Deutsche Welle-ի թղթակիցն ընդգծել է, որ Թուրքիայի զայրացած պոռթկումները ամրապնդում են այն կասկածները, թե որքանով է այն վստահելի գործընկեր Արևմուտքի համար: Մի կողմից, Անկարայի արձագանքը հասկանալի է՝ հաշվի առնելով երկրի ներքաղաքական իրավիճակը և հանցագործության՝ տասնամյակներ տևող ժխտողականությունը: Սակայն Անկարան գրեթե կոտրել է իր բարեկամությունը կարևոր դաշնակիցների հետ, ովքեր չեն ընդունում պատմության վերաբերյալ թուրքական տեսակետը:

«Որոշ ժամանակ Թուրքիան հաճույք էր ստանում՝ իրեն ներկայացնելով տարածաշրջանային գերտերություն, ում անդդիմադրելի աճը խոչընդոտվում էր նոր մրցակցից վախեցով արտասահմանյան պետություններով: Այս տարօրինակ տեսակետը հաճախ էր շրջանառվում վերջին մի քանի օրերի ընթացքում՝ հատկապես Անկարայի կառավարամերձ մամուլի ու նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խորհրդատուների կողմից», գրել է Զայբերթը և հավելել. «Հնարավոր է, Էրդողանն ու նրա կուսակցությունն այդ միջոցով կարողանան հասնել նախընտրական քարոզարշավի ժամանակ ազգայնական ընտրողների ձայներին, սակայն միջազգային հարաբերությունների առումով, այդ ամենը միայն երկրի մեկուսացմանը կհանգեցնի»:

 Ամենաընթերցվողը բաժնում
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Ադրբեջանի անզուսպ ոգևորությունը «Հայաստանը և Իրանը Ադրբեջանի տարածք են»
Էլ չենք տեսնի Արցախում Պատմամշակութային վայրեր, որոնք անցնում են Ադրբեջանի հսկողության տակ
Ընթերցասերները՝ հանուն Ղարաբաղի Ինչպես են Մոսկվայի հայերը վաճառում իրենց գրքերը՝ օգնելու արցախցիներին
---