Մահից հետո ծնվածները

Մահից հետո ծնվածները

Ինչպես են բժիշկները կյանք տալիս մահացած մայրերի չծնված երեխաներին

Ժամանակակից բուժտեխնոլոգիաները պատշաճ մասնագիտական մոտեցման դեպքում մեծ գործեր են անում, ոչ միայն փրկելով մարդկանց կյանքն ու առողջությունն, այլ նաև օգնելով «ծննդաբերել» մահից հետո:

PanARMENIAN.Net - 2016-ին լեհ բժիշկներին հաջողվեց 55 օր պահպանել կնոջ կյանքը, որի մոտ ուղեղի մահ էր գրանցվել, սակայն սիրտը շարունակում էր աշխատել:

Բժիշկները պահպանեցին սրտի աշխատանքը` փրկելու համար նրա դեռևս չծնված երեխային: Քանի որ արդյունքը վստահություն չէր ներշնչում, տվյալներն այդ մասին չէին հրապարակվել, թեև արհեստական ծննդաբերությունը տեղի էր ունեցել հունվարին: Ուղղակի երեխան թերհասունացած էր ծնվել և պետք էր համոզվել, որ նա կապրի:

Բարեբախտաբար, նորածինն աստիճանաբար քաշ է հավաքում. Նա միանգամայն առողջ է և անմիջական վտանգ նրան չի սպառնում: Ուստի իրադարձությունը հրապարակայնացվեց:

Վրոցլավի անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի կլինիկայի ղեկավար Անջեյ Կյուբլերի խոսքով, կենսական ֆունկցիաները պահպանելու համար օգտագործվել է արհեստական շնչառության ապարատ, շրջանառության հզոր միջոցներ և արհեստական երիկամ: «Սովորաբար, մենք պահպանում ենք կենսական նշանակության ֆունկցիաները 1-2 օր, իսկ այս դեպքում խնդիր էր դրված մի քանի շաբաթ շարունակ պահպանել բոլոր կենսական նշանակության ֆունկցիաները, մինչև պտուղը կկարողանար ինքնուրույն ապրել: Այն, որ դա մեզ հաջողվեց, իսկական հրաշք է, սակայն դա հնարավոր դարձավ արդիական սարքավորումների շնորհիվ»,-ասել է Կյուբլերը:

Նման փոքրիկների շանսերը նվազագույն են, քանի որ աստիճանաբար մեռնում են մոր ներքին օրգանները, պտուղը կարղ է թունավորվել քայքայման պրոդուկտներից` չհասցնելով մինչև վերջ կազմավորվել: Ուստի երեխայի կյանքը պահպանելու փորձը մեծ ռիսկ է, իսկ բժիշկների կողմից` իսկական սխրանք:

Այդպիսի դեպքեր նախկինում էլ են եղել, թեև շատ հազվադեպ:

Մոտ 3 տարի առաջ նման դեպք տեղի ունեցավ Հունգարիայում: Այն ժամանակ մոր ուղեղը մեռել էր կաթվածի հետևանքով, երբ պտուղը 15-շաբաթական էր: Երեխան լույս աշխարհ եկավ 7 ամսականում, 1,5 կգ քաշով: Առողջ երեխա է ծնվել մոր մահից 92 օր անց` մայրը ունեցել է 15-շաբաթական հղիություն: Չնայած, որ ինսուլտի հետևանքով մոր մոտ արձանագրվել էր կենսական բոլոր ֆունկցիաների մարում, ուլտրաձայնային հետազոտությունը ցույց տվեց, որ պտուղը ողջ է և նորմալ զարգանում է: Որոշվեց չանջատել կնոջը կենսապահովման սարքերից` փորձելով փրկել երեխային: 3 ամիս մոր արյան մեջ հատուկ սնուցող լուծույթ էին ներարկում:

Եղել են էլ ավելի վաղ դեպքեր: Դեռևս 1983 թվականին ԱՄՆ-ում աղջիկ ծնվեց մահացած մորից: Ինտերվալը մոր մահվան և դստեր ծնվելու միջև 84 օր էր:

2012-ին բժիշկներին հաջողվեց փրկել երկվորյակների: Գործնականում արդեն մահացած մարմնում կյանքը պահպանվեց մինչև 25-շաբաթական հղիություն:

PanARMENIAN.Net / Tsets
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---