Ամենահարուստ մարդու գրադարանից

Ամենահարուստ մարդու գրադարանից

7 գիրք, որ առաջարկում է Ջեֆ Բեզոսը

Աշխարհի ամենահարուստ մարդու՝ Ջեֆ Բեզոսի հիմնած Amazon-ը սկսել է աշխատել որպես օնլայն գրախանութ միայն այն պատճառով, որ նա շատ է սիրել գրքեր և որոշել է դրանք վաճառել համացանցում։ Արդյուքնում, մշտական աճի, նոր տեխնոլոգիների և նորարար լուծումների շնորհիվ Amazon-ը դարձել է վաճառքի շուկայի առաջատարներից:

PanARMENIAN.Net - PanARMENIAN.Net ը շարունակում է ներկայացնել աշխարհի հայտնի ու հաջողակ մարդկանց գրական նախընտրությունները։ Ջեֆ Բեզոսի գրադարանից ընտրված յուրաքանչյուր գիրք լավ ձեռնարկ կարող է դառնալ՝ նրա մտքի ընթացը հասկանալուց մինչև բիզնես գաղափար ծաղկեցնել։

Սեմ Ուոլթոն, «Պատրաստված է Ամերիկայում» (Made in America)

Ամերիկյան Walmart սուպերմարկետների ցանցի հիմնադիր Սեմ Ուոլթոնի ինքնակենսագրությունն այն հիմնական արժեքների մասին է, որոնք օգնում են գործողություններ ձեռնարկել։ Ուոլթոնին առաջ է մղում շատ փորձելու և բազմաթիվ անգամներ սխալվելու ցանկությունը։ Այդ ցանկությունը Բեզոսը ներառել է նաև Amazon-ի կորպորատիվ արժեքների մեջ։

Ջիմ Քոլինզ, «Լավից՝ փառահեղ․ Ինչո՞ւ են որոշ ընկերություններ առաջ շարժվում, մյուսները՝ ոչ» (Good to Great: Why Some Companies Make the Leap and Others Don't)

Այս գիրքը հրատարակելուց առաջ հեղինակ Քոլինզը զրուցել է Amazon-ի հիմնադրի հետ։ Ընկերությունները հաջողության հասնելու ճանապարհին միշտ բախվում են բիզնեսի կոշտ իրականությանն ու փնտրում իրենց յուրահատկությունը՝ զարգացնելով նաև հմտությունները։ Այսպես ամրապնդվում են բիզնեսի մասերը՝ ուժեղացնելով նաև մյուսներին։

Սթիվ Գրանտ, «Հիմնադրում․ Կյանքը և ինչպես կառուցել այն» (Creation: Life and How to Make It)

Կյանք կառուցելու մասին գրքի հեղինակ խաղային դիզայներ Սթիվ Գրանտը, ով վստահեցնում է, որ խելացի համակարգեր կարելի է կառուցել ներքևից՝ վերև՝ ստեղծելով շինարարական պարզունակ բլոկեր։ Այս գիրքն էական ազդեցություն է ունեցել Amazon (AWS)-ի վեբ ծառայությունների ստեղծման վրա, ինչի շնորհիվ ամպային տեխնոլոգիաներ հասկացությունը դարձավ պոպուլյար։

Էլիյանու Հոլդրատ, «Նպատակ․ Անըդհատ կատարելագործման ընթացքը» (The Goal: Process of Ongoing Improvements)

Բեզոսի սիրելի գրքերի ցանկում ներառված այս աշխատանքով հեղինակն ընկերություններին խորհուրդ է տալիս հասկանալ իրենց աշխատանքային ամենամեծ սահմանափակումները և փոխել ընկերության կառուցվածքն այնպես, որ հնարավորության դեպքում դրանցից մաքսիմալ օգուտ ստացվի։ Սա Ջեֆ Ոուիլկի և իր թիմի սեղանի գիրքն է․ այն մարդու, ով կարողացել է վերականգնել Amazon-ի պատվերների կենտրոնի աշխատանքը։

Նասիմ Թալեբ, «Սև կարապ․ Անկանխատեսելիության նշանի տակ», (The Black Swan: The Impact of the Highly Improbable)

Գլխավորը, որ կարող է առաջարկել այս գիրքը փախուստն է սեփական գլխից․ Բեզոսի կարծիքն է։ Ըստ նրա՝ դրանում նկարագրված իրականությունն այքան կլանող է, որ մոռնում ես ինքդ քո մասին։ Գիրքն այն մասին է, թե ինչպես են էքսպերիմենտիզմն ու էմպիրիզմը վերածվում սովորական, ակնհայտ առօրյա տրամաբանության։ Հեղինակն այս գրքում առաջ է քաշում թեորիա՝ ինչպես կարելի է վերլուծել իրադարձությունը։

Մարկ Ջեֆրի, «Մարքեթինգ՝ հիմնված տվյալների վրա․ 15 ցուցանիշ, որ պետք է իմանա յուրաքանչյուրը» (Data-Driven Marketing: The 15 Metrics Everyone in Marketing Should Know)

Գիրքն այն մասին է, թե ինչպես կարելի է օգտագործել տվյալները՝ բացարձակապես ամեն ինչի գնահատման համար՝ հաճախորդի գոհունակության աստիճանից մինչև արդյունավետ մաքրեթինգային քայլեր։ Amazon-ի աշխատակիցները պետք է գնահատեն ամենը, ինչ հիմնված է տվյալների վրա, իսկ եթե տվյալներում սխալ կա՝ գտնեն այն։ Հակառակ դեպքում՝ իրենց փոխարեն դա կանեն գործընկերները։

Քլեյթոն Քրիսթենսեն, «Նորարարի երկընտրանք․ Երբ նորագույն տեխնոլոգիաների պատճառով մեռնում են մեծ ընկերությունները» (The Innovator’s Dilemma: When new technologies cause great firms to fail)

Գիրքն այն մասին է, թե ինչպես են ընկերությունները ծաղկում, երբ շուկայում նոր տեղ է գրավում կամ երբ սկսում է օգտագործել նոր տեխնոլոգիաներ։

Հեղինակը համոզիչ օրինակներով ապացուցում է, որ հենց անկման պահին է պետք ղեկավարներին լինել ավելի ուշադիր իրենց ընկերության հադեպ, քանի որ այդ շրջանը ֆինանսական կորուստների և լիակատար կործանման վտանգ ունի։ Գրքում Հարվարդի համալսարանի պրոֆեսոր հեղինակը փորձում է պատասխանել հարցին, թե ինչու են լավ ռեսուրսներ ու կոմպետենտ ղեկավարներ ունեցող ընկերությունները կորցնում առաջատարի դիրքերը շուկայում։

Անահիտ Հակոբյան / PanARMENIAN.Net
Նյութեր թեմայով.
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
Բաքուն հայտնել է զոհերի թիվը՝ 192, ընդդիմադիրները պնդում են 200–ից ավելի զոհի մասին

Բաքուն հայտնել է զոհերի թիվը՝ 192, ընդդիմադիրները պնդում են 200–ից ավելի զոհի մասին Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական

 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---