Ձեր ուիքենդի bookmark-ը

Ձեր ուիքենդի bookmark-ը

Ինչ դիտել շաբաթ-կիրակի

Համավարակի պատճառով շատերս հանգստյան օրերն ակտիվ կազմակերպելու փոխարեն անցկացնում ենք համակարգչի դիմաց, սերիալներ ու տեսանյութեր դիտելով։ PanARMENIAN.Net-ն առանձնացրել է շաբաթվա ամենահետաքրքիր 8 ռուսալեզու ու 2 անգլալեզու տեսանյութը:

PanARMENIAN.Net - Ճանապարհորդություններ կամ պատմություն, Սիլիկոնե հովիտ կամ առողջություն: Հուսով ենք՝ կօգնենք ուիքենդն մի քիչ ավելի հաճելի ու օգտակար դարձնել: Այնպես որ bookmark արեք նյութի հղումը՝ չկորցնելու համար։

Սահմանների փակ լինելը դեռ ճանապարհորդելուց հրաժարվելու պատճառ չէ․ ուկրաինցի հայտնի բլոգեր Անտոն Պտուշկինը մեկնել է հայրենիքի Կարպատյան լեռներ ու իր բլոգի հերթական գունեղ, և, այս անգամ, լուռ հրապարակումն արել։ Տևողությունը 25 րոպե է:

Հայտնի բժիշկ, կրկին ուկրաինացի Եվգենի Կոմարովսկին իր տարբերվող ոճով ամփոփում է կորոնավիրուսային ամիսը՝ սկսած նորություններից և վերջրացած կարևոր գիտական բացահայտնումներով: Որտեղ է, ըստ նրա, անհրաժեշտ դիմակ կրել, որտեղ է մեծ վարակվելու ռիսկը և ինչպես նվազեցնել դա՝ պարզագույն մեթոդներով, վտանգավոր են արդյոք զուգարանակոնքերն ու հետաքրքիր այլ թեմաներ: Տևողությունը 49 րոպե է:

Ինչպե՞ս անցան Պոմպեյի վերջին ժամերը․ Արիադնեի վիլլայի պեղումներին մասնակցող հնագետ Ալեքսանդր Բուտյագինը պատմում է քաղաքի անկման մասին Arzamas-ի պոդքաստում․ 35 րոպե եք դիտելու:

Լեոնիդ Պարֆյոնովից երբեք շատ չի լինում․ հայտնի հաղորդավարն այս շաբաթ պատմել է 2010-ի կարևոր իրադարձությունների մասին: Էյաֆյատլայոկուդլի ժայթքումն ու Վիկիլիքսը, առաջին iPad-ն ու Լեհաստանի նախագահի մահը, ՍԿԱՆԴԱԼՆԵՐ, ԻՆՏՐԻԳՆԵՐ ԵՎ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐ՝ երկժամանոց old-school տեսանյութում:

Մեկ այլ հայտնի բլոգեր Անտոն Լյադովն էլ դեռ մինչև կորոնավիրուսն անցել է ամերիկա-կանադական ամբողջ սահմանով ու նկարագրել դրա կյանքը՝ երկու կողմից։ 41 րոպեանոց տեսանյութը մեկ շաբաթում 1․5 մլն-ից ավելի դիտում է հավաքել:

Շաբաթ օրը` հունիսի 27-ին, Թումոն հյուրընկալելու է հայտնի Лентач, N+1, Образовач և այլ նախագծերի հիմնադիր, գիտական լրագրող Անդրեյ Կոնյաևին (միանալ դասախոսությանը կարելի է հղումով): Իսկ ստորև նրա Kuji Podcast-ի՝ ռուսալեզու ամենահայտնի պոդքաստներից մեկի վերջին թողարկումն է՝ մոտ 1 ժամանոց:

Ռուսական ռոքի սիրահարներն էլ կարող են դիտել Արտեմի Տրոիցկու հարցազրույցը ещёнепознер նախագծի հեղինակ Նիկոլայ Սոլոդնիկովին:

Հաստատ շատերդ եք դիտել Յուրի Դուդի՝ Սիլիկոնե հովտին նվիրված հայտնի թողարկումը: BBC-ն իր դոկումենտալ ֆիլմում անդրադառնում է թեմային այլ՝ ոչ այդքան լուսավոր կողմից։ Առաջին մասը՝ ստորև, երկրորդը՝ հղումով:

Վերջին 22 տարուց 20-ի դեպքում ջերմաստիճանի ռեկորդ է սահմանվել։ Այսօր համար 1 CՕ2 արտանետողը Չինաստանն է, բայց, օրինակ, Գերմանիան ամբողջ պատմության ընթացքում արտանետել է ավելի շատ ածխաթթու գազ, քան Աֆրիկան ու Հնդկատանը միասին: Ո՞վ է պատնմության մեջ ամենաշատը մեղավոր գլոբալ տաքացման համար՝ Kurzgesagt10 րոպեանոց անիմացիոն տեսանյութում:

Պարզվում է՝ ոստիկաններն իրենց ավելի ագրեսիվ են պահում, երբ ռազմականի պես համազգեստով են ու լավ զինված։ Պատճառը նաև այն է, որ հոգեբանորեն նրանց մոտ սկսում է աշխատել պաշտպանել «մերոնց» «նրանցից» զինվորական ռեֆլեքսը, այնինչ ոստիկանները պիտի բոլորին վերաբերվեն որպես «մերոնց»։ Մանրամասները՝ Vox-ի տեսանյութում․ 8 րոպե կծախսեք:

 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
Բաքուն հայտնել է զոհերի թիվը՝ 192, ընդդիմադիրները պնդում են 200–ից ավելի զոհի մասին

Բաքուն հայտնել է զոհերի թիվը՝ 192, ընդդիմադիրները պնդում են 200–ից ավելի զոհի մասին Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական

 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---