ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԴԱՌՆԱ ՏՐԱՆԶԻՏԱՅԻՆ ԵՐԿԻՐ

եթե հաջողվի իրականացնել «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքով նախատեսված բոլոր ծրագրերը:

Իլհամ Ալիեւի` Թուրքիա այցի ընթացքում հնչած հայտարարությունները հանգստացրին ադրբեջանցիներին, որոնք անհանգստացած էին հայ-թուրքական սահմանի բացման հեռանկարների մասին լուրերից: Սակայն Հայաստանի շրջափակման թեման դուրս չբերվեց օրակարգից: Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան Ռինո Հարնիշն օրերս հայտարարել է, որ Վաշինգտոնրը պնդելու է սահմանի անհապաղ բացմանը եւ Կարս-Գյումրի երկաթուղային ճանապարհի վերաշահարկմանը: Միաժամանակ, առավել արդիական է դառնում նաեւ հարավային ուղղությամբ շրջափակման վերացման հարցը: Խոսքը Նախիջեւանի տարածքով Հայաստանը Իրանին միացնող երկաթգծի շահագործման մասին է: Այս հարցը վերջերս քննարկվել է Ռուսաստանի եւ Իրանի երկաթուղայինների հանդիպման ժամանակ:
PanARMENIAN.Net - «Ռուսական երկաթուղային ճանապարհներ» փակ բաժնետիրական ընկերության ղեկավար Գենադի ֆադեեւի եւ Իրանի երկաթուղային ճանապարհների վարչության տնօրեն Մոհամմադ Սաիդնեժադի միջեւ օրերս բանակցություններ են կայացել Թեհրանում: Հանդիպումը նվիրված էր «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի զարգացմանը: (Նախագիծը ենթադրում է հաղորդակցությունների զարգացումը, որոնք Ասիայի հարավ-արեւելքը Հնդկաստանի տարածքով կկապեն Եվրոպայի հյուսիս-արեւմուտքը, Իրանը, Կովկասի երկրները եւ Ռուսաստանը): Ամփոփիչ մամլո ասուլիսում Ռուսաստանի ներկայացուցիչը հայտարարեց, որ նախագիծն ամբողջական չի լինի, եթե չվերականգնվի Ջուլֆայի նախիջեւանա-իրանական սահմանային անցման հնարավորությունը: Ֆադեւեը շեշետել է, որ Իրանից անմիջապես Ռուսաստան դուրս բերող մայրուղու շահագործումը շահավետ կլինի տարածաշրջանի բոլոր պետությունների համար: Նրա խոսքերով, Մոսկվան մտադիր է հասնել նախիջեւանյան ճանապարհի վերաշահարկմանը:

Ռուսաստանն Իրանին մի ժամանակ միացնող երկաթուղային ճանապարհն անցնում է Հայաստանի տարածքով: Երկուսի ունեցած երթուղիներն էլ` Ջուլֆա-Երեւան-Թբիլիսի-Սուխումի-Սոչի եւ Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ-Բաքու- Դերբենդ, անցնում են հայկական տարածքներով: Սա նշանակում է, որ նախիջեւանյան ճանապարհի վերականգման դեպքում, Հայաստանը ոչ միայն դուրս կգա շրջափակումից, այլեւ` կդառնա տրանզիտային պետություն, «Հյուսիս-Հարավ» շղթայի օղակը, որը քիչ առավելություններ չի բերի:

Պաշտոնական Բաքվից եկող հակազդեցությունների պատճառով Ջուլֆայի տարածքի շահագործումը չի մտել Ռուսաստանի եւ Իրանի երկաթուղային գերատեսչությունների ղեկավարների ստորագրած հուշագրում: Ադրբեջանի տրանսպորտի նախարարությունը կրկին հայտարարել է, որ երթուղու վերականգնումը իրական կդառնա միայն այն դեպքում, եթե ազատագրվեն մայրուղով անցնող շրջանները: (Ջեբրաիլ, Քուբալթի, Զանգելան): Սակայն աշխարհում ոչ մեկի համար համոզիչ չէ Ադրբեջանի այն պատճառաբանությունները, թե ճանապարհը չի կարող շահագործվել մինչ քաղաքական բոլոր խնդիրների վերջնական լուծումը: Առավել եւս, որ հենց Ադրբեջանն է առաջին հերթին շահագրգռված Նախիջեւանի հետ հաղորդակցության վերականգմամբ, որն էլ անցնում է Հայաստանի Մեղրիի շրջանով: Եվ Միացյալ Նահանգները, եւ եվրոպական կառույցները, եւ Ռուսաստանը վերջին շրջանում ավելի ու ավելի համոզված են խոսում հարավային ուղղությամբ երկաթուղային հաղորդակցության վերականգման անհրաժեշտության մասին: Այս հարցը քննարիկվել է նաեւ օրերս Մոսկվայում կայացած Ադրբեջանի եւ Ռւոսաստանի երկաթգծի ղեկավարների հանդիպամն ժամանակ: Ամենայն հավանականությամբ, այս թեման կընդգրկվի նաեւ Ռուսաստանի, Իրանի եւ Ադրբեջանի միջպետական եռակողմ համագործակցության նիստի օրակարգում: Մոտ ժամանակներս Բաքվի իշխանությունները մտադիր են ներգրավվել «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի նախագծում: Այդ փաստը որոշ պարտավորություններ կառաջացնի, որոնք անհամատեղելի են հարեւան երկրի ամբողջական մեկուսացմանն ուղղված` Ադրբեջանի վարած քաղաքականության հետ: Վերջերս տեղի ուենցած գործընթացները եւ բոլոր փաստերը վկայում են այն մասին, որ Բաքուն շուտով ստիպված կլինի հրաժարվել Հայաստանի շրջափակումից:
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
Օհանյան․ Անհապաղ պետք է բեկում մտցնել սահմանազատման այս գործընթացի մեջ

Օհանյան․ Անհապաղ պետք է բեկում մտցնել սահմանազատման այս գործընթացի մեջ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---