Անկարան նախազգուշացնում է ԱՄՆ Կոնգրեսի՞ն

Թուրք-ամերիկյան հարաբերությունների սպասվող վատթարացման մեջ, որ այդքան անժամանակ է ԵՄ ձգտող Թուրքիայի համար, առաջին հերթին մեղավոր է Անկարան

Անկարան լրջորեն անհանգստացած է ԱՄՆ Կոնգրեսի կողմից Օսմանյան Թուրքիայում 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւի ընդունման հարցով: Թուրքիայի ԱԳՆ մամլո քարտուղար Նամիկ Թանի խոսքերով, ԱՄՆ-ի այդ քայլը, եթե այն ձեռնարկվի, շատ լուրջ կարող է ազդել երկու երկրների ռազմավարական եւ գործընկերական հարաբերությունների վրա, գրում է թուրքական Zaman թերթը: Թանը վախենում է, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում եւ Սենատում, որը, ըստ Անկարայի կարծիքի, գտնվում է «հայկական լոբբիի ձեռքերում», կընդունի Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը:
PanARMENIAN.Net - Սպառնալ ԱՄՆ-ին, ինչպես օրինակ, Ֆրանսիային, Թուրքիան չի կարող. այլ քաշային կարգ է, սակայն մի երկու հանրային հայտարարություն անել ի վիճակի է: Մինչ դեռ, թուրք-ամերիկյան հարաբերությունների սպասվող վատթարացման մեջ, որ այդքան անժամանակ է ԵՄ ձգտող Թուրքիայի համար, առաջին հերթին մեղավոր է Անկարան: Դեռ չի հանդարտացել Անկարայի գրգռվածությունը Հյուսիսային Քրդստանում Թուրքիայի դիրքորոշման առումով, իսկ այժմ նաեւ «հայկական հարցը»: Չնայած, որ հենց Թուրքիան է հանդիսանում ամենակարեւոր ռազմավարական գործընկերը ԱՄՆ-ի համար, չնայած Կոնգրեսում որեւէ փոփոխություն տեղի չունեցավ, Անկարան վախենում է: Ցավոք, Հայոց ցեղասպանության հարցը շատ հարմար առիթ է, որպեսզի ավելորդ անգամ կոչ անեն ամերիկացի օրանսդիրներին «երկու երկրների հարաբերությունների հավասարակշռվածությանն ու կառուցողականությանը»: Ընդհանրապես, պետք է նշել, որ վերջին ժամանակներս Թուրքիան շատ հաճախ է սկսել օգտագործել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը` որպես շանտաժ, ընդ որում, ամեն առիթով: Գրականության ասպարեզում Օրհան Փամուկին Նոբելյան մրցանակ հանձնալուց հետո Turkish Daily News-ը ոչ մի լավ բան չգտավ, քան Նոբելյան հանձնաժողովին մեղադրել կողմնապահության մեջ: «Գրողին մրցանակ են տվել նաեւ այն բանի համար, որ նա խոսել է Հայոց ցեղասպանության եւ քրդերի մասին,- գրում է թերթը եւ շարունակում: - Թուրքիան եւս կարող է մեղադրել Շվեդիային սաամիների եւ լապլանդցիների ցեղասպանության մեջ»: Նոյեմբերին Թուրքիան արդեն «սպառնաց» Ֆրանսիային «Ալժիրի ցեղասպանության» հարցով: Հետաքրքիր է` ինչով են «սպառնալու» Գերմանիային այդ տեսանկյունից. Հոլոքոստո՞վ, որի համար գերմանացիները զղջել եւ պատասխան են տվել:

Երեւում է թուրք պատմաբանների համար առաջիկա ժամանակներում շատ բարդ է լինելու. այն երկրին, որը ճանաչի Հայոց ցեղասպանությունը, պետք է անմիջապես մեղադրել մեկ այլ ժողովրդի ցեղասպանության մեջ, որ բնակվում կամ բնակվել է այդ տարածքում: Չնայած Թուրքիան առաջին անգամ չէ, որ վերագրում է սեփական պատմությունը. այդ ամենի սկզիբը եւս դրել է Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքը, ով 1922 թվականին հայտարարել է. «Ադանան եւ նրա շրջակայքը միշտ պատկանել են թուրքերին եւ այդ տարածքները օսմաններից գրավել են պարսիկներն ու Ալեքսանդր Մակեդոնացին: Ապա թուրքրեը վերադարձրել են իրենց տարածքները, եւ ոչ հայերը ոչ էլ մյուս ժողովուրդները այստեղ որեւէ իրավունք չունեն»:

Միեւնույն ժամանակ, պետք է նշել, որ նախագահական ընտրությունների նախօրեին, Թուրքիան անում է հնարավոր ամեն ինչ, որպեսզի զերծ մնա իր խայտառակ եւ ողբերգական անցյալից, սակայն չգիտես ինչու անում է ամեն ինչ ընդհակառակը, մոռանալով ասացվածքը. «Որքան էլ ասես` հալվա, միեւնույն է բերանդ չի քաղցրանա»: Որքան էլ Անկարան չհերքի ոչ միայն հայերի, այլեւ հույների եւ ասորացիների ոչնչացումը, ամեն տարի դրան հավատացողների թիվը գնալով պակասում է: Եւ բանը ամենեւին էլ հայկական կամ ինչ-որ այլ լոբբիի մեջ չէ: Բանն ընդամենը համամարդկային արժեքներին հավատարիմ մնալու մեջ է:
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
Օհանյան․ Անհապաղ պետք է բեկում մտցնել սահմանազատման այս գործընթացի մեջ

Օհանյան․ Անհապաղ պետք է բեկում մտցնել սահմանազատման այս գործընթացի մեջ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---