Սպանություն, բանաձեւ, ընտրություններ եւ Ղարաբաղ. 2007-ի իրադարձությունները

Այս տարին ողբերգական սկիզբ ունեցավ. Ստամբուլում սպանվեց հայ-թուրքաիան թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը

Տարեվերջում ընդունված է ամփոփել արդյունքները, չնայած 2007 թվականը շատ հարուստ չէր իրադարձությունների տեսանկյունից: Այս տարին ողբերգական սկիզբ ունեցավ. Ստամբուլում սպանվեց հայ-թուրքական թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը: Եւ չնայած մարդասպանը` 17-ամյա ծայրահեղ ազգայնական Օգյուն Սամասթը, ձերբակալվել է սպանությունից հաշված ժամեր անց, նրա եւ եւս 18 կասկածյալների դատը հետաձգվել է մինչեւ 2008 թվականի փետրվարի 2-ը: Թուրքական օրենսդրության համաձայն, Սամասթին` որպես անչափահասի, 18-ից 24 տարվա ազատազրկում է սպառնում: Ճիշտ է, Հրանտ Դինքի ընտանիքի փաստաբանները չեն բացառում նաեւ իրադարձությունների այլ ընթացքը: Ամբողջովին Սամասթին չի հաջողվի արդարացնել, սակայն մինիմալ պատիժը հնարավոր է: Իդեպ, 2007 թվականի ընթացքում աշխարհում 91 լրագրող է սպանվել:
PanARMENIAN.Net - Հունվարի 30-ին կոնգրեսական Ադամ Շիֆը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ է ներկայացրել 106-րդ բանաձեւը` Օսմանյան կայսրությունում 1915-1923 թվականներին Ցեղասպանության ճանաչման հաստատման մասին: Բանաձեւում նաեւ նշվում է, որ ԱՄՆ նախագահը պարտավոր է օգտագործել «ցեղասպանություն» տերմինը ապրիլի 24-ի իր ամենամյա ուղերձում ԱՄՆ հայ համայնքին: Բանաձեւի քննարկումը խստորեն դատապարտվեց Թուրքիայի կողից: Անկարան շանտաժի եւ ճնշման միջոցով կարողացավ ստիպել ԱՄՆ նախագահի աշխատակազմին եւ Պետդեպարտամենտին հետաձգել քվեարկությունը Պալատում, չնայած, որ հոկտեմբերի 10-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը 27 «կողմ» եւ 21 «դեմ» ձայների հարաբերակցությամբ հավանություն է տվել 106-րդ բանաձեւին: Ընդ որում, կարեւոր է նաեւ այն հանգամանքը, որ հանձնաժողովում լսումների ընթացքում անգամ դեմ քվեարկած կոնգրեսականներից ոչ ոք կասկածի տակ չդրեց այն, որ Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանությունները ցեղասպանություն են եղել:

Փետրվարին Հայաստանի եւ Իրանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն եւ Մահմուդ Ահմադինեժադը բացել են Իրան-Հայաստան գազատարը, որը դարձել է Հայաստանի գազի մատակարարման երկրորդ աղբյուրը: Գազատարը շահագործման ենթարկելով` էներգետիկ կախվածությունը ռուսական ճյուղից, որն անցնում է Վրաստանի տարածքով, բավական կրճատվել է:

Ապրիլին լրացավ Հայաստանի եւ Ռուսաստանի դիվանագիտական հարաբերությունների հաստատման 15-ամյակը: Այդ առիթով Երեւան ժամանեց ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը: Երկրի ղեկավարության եւ լրագրողների հետ հանդիպմանը Լավրովը եւս մեկ անգամ հաստատել է ՀՀ եւ ՌԴ ռազմավարական համագործակցության կարեւորությունը:

Մայիսին Հայաստանում կայացան խորհրդարանական ընտրություններ, որոնց արդյունքում էական գերազանցությամբ հաղթանակ տարավ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը` վարչապետ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Ընտրությունները առաջին անգամ դրական գնահատակ ստացան ԵԱՀԿ-ի եւ ԵԽԽՎ-ի կողմից:

Անցած տարում Ղարաբաղի հարցը գրեթե փոփոխություններ չի ապրել: Մադրիդում ԵԱՀԿ գագաթնաժողովին ԵԱՀԿ ՄԽ համանախագահները երկու երկրների արտգործնախարարներին գրավոր առաջարկությունների փաթեթ են փոխանցել: ՄԽ ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովի խոսքերով, միջնորդները կարող են մինչ Հայաստանի նախագահական ընտրությունները (փետրվարի 19) Ղարաբաղի հարցով խաղաղ կարգավորման նախագիծ պատրաստել, եթե հակամարտության կողմերը համաձայնվեն կարգավորման հիմնային սկզբունքների հետ:
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
ԵԱՀԿ նախագահ․ Պատրաստ ենք աջակցել ՀՀ-ին՝ ԵԱՀԿ անվտանգային բոլոր երեք ուղղությամբ

ԵԱՀԿ նախագահ․ Պատրաստ ենք աջակցել ՀՀ-ին՝ ԵԱՀԿ անվտանգային բոլոր երեք ուղղությամբ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---