Ադրբեջանը, ինչպես միշտ, հաշվի չառավ միջազգային հանրության վերաբերմունքը

Բաքուն հերթական անգամ ինքն իրեն քաշեց փակուղի Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ կույր ատելությամբ: Ցավոք, արժէ նշել, որ նման դեպքերը կարող են կրկնվել մինչ Ադրբեջանի նախագահական ընտրությունները

Ադրբեջանը հերթական անգամ հաստատեց ագրեսորի իր համբավը` սադրելով բավական լուրջ միջադեպ ԼՂՀ Պաշտպանության բանակի հենակետերից մեկում Մարտակերտի շրջանում: Հայաստանում ներքաղաքական իրադրության վերաբերյալ մեկ շաբաթից ավել շարունակվող տարբեր մեկնաբանություններից հետո ադրբեջանական ԶԼՄ-ներում, Բաքուն որոշեց, որ ժամանակն է ավելի լրջորեն գործել: Ընդ որում, բոլոր մեկնաբաններն անխտիր ընդգծում էին, որ «Ադրբեջանի կողմից ռազմական վտանգի մասին հայտարարությունները» օգտագործվելու են Հայաստանի իշխանությունների կողմից, որպեսզի թուլացվի լարվածությունը հասարակությունում: Բաքվին պարզապես առիթ էր պետք գրոհի համար եւ, ըստ քաղաքագետների, նա այն ստացավ: Սակայն Ադրբեջանը, ինչպես միշտ, հաշվի չառավ միջազգային հանրության վերաբերմունքը:
PanARMENIAN.Net - Նա հաշվի չառավ նաեւ այն, որ Ադրբեջանի ԱԳՆ մամլո քարտուղարի բոլոր հայտարարությունները այն մասին, որ «Ադրբեջանը չի խառնվի այլ պետության ներքին գործերին», ոչ մեկին չեն շփոթեցնեի, որքան էլ մեծ լինի Բաքվի ցանկությունը:

Ահա թե ինչ է պատահել: Մարտի 3-ի լույս 4-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերի գրոհային խումբը` ավելի քան 20 հոգանոց կազմով, հարձակում է իրագործել ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերից մեկի ուղղությամբ` ԼՂՀ Մարտակերտի շրջանի Լեւոնարխ գյուղի մերձակայքում, եւ ժամանակավորապես գրավել է հենակետը, այդպիսով կոպտորեն խախտելով զինադադարի ռեժիմը:

Ստեղծված իրադրությունում ԼՂՀ զինված ուժերը ստիպված էին դիմել պատասխան գործողությունների: Արդյունքում, Ադրբեջանի զինված ուժերի գրոհային խումբը ետ է նետվել իր նախկին դիրքերին, ընդ որում կրելով էական կորուստներ:

«Մարտի 4-ին Հայաստանը փորձել է կապվել Արդբեջանի պաշտպանության նախարարության հետ գրոհը դադարեցնելու համար, սակայն նրանք մեզ անպատասխան թողեցին: Հենց այդ պատճառով էլ ԼՂՀ Պաշտպանության բանակը ստիպված էր պատասխան կրակ բացել եւ ետ նետել հակառակորդին: Ադրբեջանի ԶՈՒ ղեկավարությունը պետք է իր համար վերջնականապես հաստատի մի բան. ԼՂՀ ՊԲ-ն պատրաստ է մինչեւ վերջ պաշտպանել հայրենիքը: Միջադեպի համար ողջ մեղքն ու պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ղեկավարությունը»,- հայտարարել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը: Նա նաեւ ընդգծել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ռազմատենչ հայտարարությունները նախատեսված են ինչպես միջազգային հանրության, այնպես էլ սեփական ժողովրդի համար: «Չարժէ մոռանալ, որ աշնանը Ադրբեջանում կայանալու են նախագահական ընտրություններ, եւ Ալիեւը այդպիսով կազդի իր ժողովրդի վրա: Սակայն մենք պետք է միշտ իմանանք. Ադրբեջանն իրոք զինվում է եւ նախապատրաստվում է պատերազմի, եւ հայկական բանակը պետք է պատրաստ լինի ցանկացած պահի ետ մղել հակառակորդի հարձակումը»,- ասել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի ղեկավարը, հավելելով, որ այս միջադեպը ԼՂՀ ՊԲ-ի մարտունակությունն ստուգելու նպատակ ուներ:

Իր հերթին, ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի արտգործնախարար Իլկա Կաներվան լուրջ անհանգստություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում մարտի 4-ին զինադադարի խախտման առիթով: Ի. Կաներվան կողմերին կոչ է արել զուսպ մնալ եւ փորձել պահպանել զինադադարի ռեժիմը: «Նման պայմաններում անհնարին է հակամարտության կարգավորման ուղիներ փնտրել: Ցանկացած բացասական իրադարձություններ սահմանին կարող են լուրջ վնասել բանակցությունների գործընթացը: Ես թախանձագին կոչ եմ անում կողմերին դադարեցնել ռազմական միջամտությունները, որոնք մարդկային զոհերի են հանգեցնում»: Կաներվան նաեւ հավելել է, որ տարածաշրջան իր այցելության ընթացքում անցյալ շաբաթ նա խոսել է Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարության հետ կայունության պահպանության անհրաժեշտության մասին:

Ամերիկայի Հայ Դատի Հանձնախումբը (ANCA) զգուշացնում է ԱՄՆ Կոնգրեսին Արդբեջանի գրոհի մասին եւ գտնում է, որ Ադրբեջանը վտանգ է ներկայացնում ԱՄՆ-ի շահերի համար, որը պաշտպանում է խաղաղությունն ու կայունությունը Կովկասում: ANCA-ն դիմելով կոնգրեսականներին` մեջբերում է Իլհամ Ալիեւի խոսքերն այն մասին, որ «Ադրբեջանը կօգտագործի իր ողջ ռազմական մեքենան, ինքնթիռներն ու տեխնիկան իր տարածքներն ազատգրելու համար եւ նա պատրաս է անել դա»:

Ադրբեջանը պետք է պատասխանատվություն կրի ռազմատենչ հայտարարությունների եւ Լեռնային Ղարաբաղի դեմ իր ռազմական գործողությունների համար: ԱՄՆ-ն պետք է ընդլայնեն երկխոսությունը Լեռնային Ղարաբաղի հետ,- ընդգծում են փաստաթղթի հեղինակները:

Կարելի է ասել, որ Բաքուն ինքն իրենք հերթական անգամ քաշել է փակուղու մեջ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ կույր ատելությամբ: Ցավոք, արժէ նշել, որ նման դեպքերը կարող են կրկնվել մինչ նախագահական ընտրությունները Ադրբեջանում: Իլհամ Ալիեւը ստիպված է լինելու արմատական միջոցների դիմել, քանի որ նավթադոլարներն այդպես էլ երկրին բարգավաճում եւ երջանկություն չբերեցին: Եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարությանն ամենեւին էլ պետք չէ ստուգել հայկական ստորաբաժանումների զգոնությունը, որոնք գիտեն` ում հետ են պատերազմում եւ հանուն ինչի: Իսկ «փոքր կայծակային պատերազմի» բոլոր հույսերը կվերածվեն Բաքվի քարոզչական մեքենայի հերթական առասպելի:
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
ԵԱՀԿ նախագահ․ Պատրաստ ենք աջակցել ՀՀ-ին՝ ԵԱՀԿ անվտանգային բոլոր երեք ուղղությամբ

ԵԱՀԿ նախագահ․ Պատրաստ ենք աջակցել ՀՀ-ին՝ ԵԱՀԿ անվտանգային բոլոր երեք ուղղությամբ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---