Ջոն Էվանսին ետ կանչելուց 2 տարի անց Երեւան վերջապես նոր դեսպան կժամանի

Ամենայն հավանականությամբ, ԱՄՆ-ի հայ համայնքն ու «Հայ Դատը» դեռեւս բավարարվել են Յովանովիչի եւ Պետդեպարտամենտի խոսքերով այն մասին, որ 1915 թվականին «Մեծ Եղեռն» է եղել

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեն հավանություն է տվել Մարի Յովանովիչի թեկնածությանը Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնի համար: Սենատորները հավանություն են տվել թեկնածությանը ԱՄՆ Պետդեպարտամենտի հարցերին գրավոր պատասխաններից հետո Օսմանյան կայսրությունում Առաջին աշխարհամարտի տարիներին հայերի զանգվածային սպանությունների մասին: Քվեարկությունը անուն առ անուն էր, սենատոր Բոքսերը դեմ հանդես եկավ, սակայն չօգտագործեց վետոյի իրավունքը: Վերջնական որոշումը դեպսանի թեկնածության առումով կընդունվի Սենատի օգոստոսյան նստաշրջանին, որը պետք է վերջնականապես հաստատի Մարի Յովանովիչին:
PanARMENIAN.Net - Վերջապես, Հայաստանում ԱՄՆ դիվանագիտական առաքելությունը կգլխավորի լիազոր դեսպան, ինչը վերջ կդնի տարբեր կարգի եզրակացություններին հայ-ամերիկյան հարաբերությունների վատթարացման վերաբերյալ, ինչը որոշ հայ փորձագետներ, չգիտես ինչու, կապում են փետրվարին անցած նախագահական ընտրությունների հետ, չնայած Երեւանում չկա ամերիկյան դեպսան արդեն 22 ամիս շարունակ: Ամենայն հավանականությամբ, ԱՄՆ-ի հայ համայնքն ու «Հայ Դատը» դեռեւս բավարարվել են Յովանովիչի եւ Պետդեպարտամենտի խոսքերով այն մասին, որ 1915 թվականին «Մեծ Եղեռն» է եղել:

«ԱՄՆ Պետդեպարտամենտը ճանաչում է այն փաստը, որ Օսմանյան Թուրքիայի կառավարությունը կատարել է հայերի զանգվածային սպանություններ, էթնիկ զտումներ եւ 1,5 մլն հայերի է բռնագաղթել: Մենք իրոք կարծում ենք, որ Օսմանյան Թուրքիայի պաշտոնատար անձիք պատասխանատու են այդ հանցագործությունների համար»,-ասվում է ԱՄՆ պետքարտուղարի օգնական Մեթյու Ռեյնոլդսի նամակում, որը նա հղել է ԱՄՆ Պետդեպարտամենտի անունից ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ Ջո Բիդենին` ի պատասխան այն հարցերի, որ տրվել են Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում Մարի Յովանովիչի նշանակման կապակցությամբ: Պետքարտուղարի օգնականը նշել է նաեւ, որ Մարի Յովանովիչը Սենատում լսումների ժամանակ տեղեկացրել է «International Visitors Program» ծրագրի իրականացման մասին, որի շրջանակներում Հայաստանի եւ Թուրքիայի արխիվների մասնագետները կժամանեն ԱՄՆ` մասնագիտական վարժանքներին մասնակցելու նպատակով: «Մեր նպատակն է օգնել արխիվների աշխատակիցներին պահպանել պատմական ապացույցները, որպեսզի ապագա սերունդները տեղեկություններ ունենան 1915թ. Օսմանյան կայսրության կառավարության կողմից իրագործած հայերի զանգվածային սպանությունների եւ բռնագաղթի մասին»,-հայտարարել է Մ.Ռեյնոլդսը: Նա նաեւ նշել է, որ Պետդեպարտամենտի նպատակը ոչ թե բանավեճի կազմակերպում է նրա շուրջ, թե գործել է Օսմանյան Թուրքիայի կառավարությունն այդ հանցանքները թե ոչ, այլ աջակցությունը փաստաթղթերի պահպանմանը, որոնք 1915թ. իրադարձությունների ապացույցն են հանդիսանում: «Իր հայտարարություններում Մարի Յովանովիչը փորձել է իր անկեղծ ցավակցությունը հայտնել Հայաստանի ժողովրդին եւ չի դրել այդ պատմական փաստը կասկածի տակ»,-եզրափակել է ԱՄՆ պետքարտուղարի օգնականը:

Իր հերթին, «Հայ Դատ» գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը նշել է, որ
ԱՄՆ Սենատի Արտաքին կապերի հանձնախմբի կողմից, ՀՀ-ի մոտ ԱՄՆ դեսպանի մասին երեկ արտահայտած դրական տեսակետով մեկ կարեւոր հանգրվան արձանագրվեց ԱՄՆ գործադիր իշխանության կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման գործընթացի մեջ: «Նախապես նշանակված դեսպան Հոգլանդի թեկնածության հաստատման դեմ սենատոր Մենենդեզի կողմից դրված արգելքից քսաներկու ամիս անց, նորանշանակ դեսպան Յավոնովիչի եւ օգնական պետքարտուղարի պաշտոնակատարի գրավոր պատասխանների եւ պարզաբանումների միջոցով ԱՄՆ պետդեպարտմենտը հաստատում է, որ` մեկուկես միլիոն հայեր զոհվել են Օսմանյան կայսրության կողմից կազմակերպված էտնիկ զտումների, մասսայական սպանությունների եւ բռնի տեղահանումների ժամանակ, ԱՄՆ նպատակն է չվիճառկել եւ մոռացության չմատնել հայերի կողմից Մեծ Եղեռն որակված 20րդ դարի մեծագույն ողբերգություններից մէկը, որը Ցեղասպանություն չբնորոշելը բացառապես ԱՄՆ նախագահի որդեգրած քաղաքականության հարց է, Հայաստան-Թուրքիա իսկական հաշտության համար, անհրաժեշտ է, որ Թուրքիան հաշտվի իր անցյալի հետ: Կարծում եմ, շուտով Սենատի կողմից կհաստատվի դեսպան Յավոնովիչի նշանակումը եւ նա կգա Հայաստան ստանձնելու իր պաշտոնը: Ժամանակը եւ իրադարձությունները ցույց տվեցին, որ այս հարցում ընհանրապես ամերիկահայության եւ հատկապես ՀՅԴ Ամերիկայի Հայ Դատի Հանձնախմբի (ANCA) որդեգրած քաղաքականությունն ու տարած աշխատանքները ճիշտ էին եւ արդյունավետ: Համոզված եմ, քաղաքական ազդեցության այս բարձր մակարդակով, ամերիկահայությունն ու ամերիկյան օրենսդիրում ներկայացված նրան աջակցողները շուտով կհասնեն նրան, որ ԱՄՆ-ի նախագահը այլեւս Հայոց Ցեղասպանությունը կճանաչի որպես այդպիսին` որպես ցեղասպանություն: Պարզ է, որ Թուրքիան ԱՄՆ-ի այսօրվա դրսեվորած քաղաքականությամբ ոչ միայն բավարարվելու հիմք չունի, այլ ամեն պատճառ ունի մտահոգվելու, որ ուշ չէ այն օրը որ ԱՄՆ-ը իր օրենսդիրով եւ գործադիրով ու նախագահով Թուրքիայից կպահանջի ճանաչել Հայոց Ցեղասպանությունը», ամփոփել է Մանոյանը:

Ամեն ինչ ճիշտ է, մեկ բացառությամբ, որն արդեն դարձել է քրեստոմատիական օրինակ. Ռոնալդ Ռեյգանը 1915 թվականի իրադարձությունները անվանել է Ցեղասպանություն: Եւ, որքանով կարելի է հիշել, Թուրքիան առանձնաապես չբողոքեց: Ճիշտ է, ժամանակներն այլ էին, դեռեւս կար ԽՍՀՄ-ը, եւ ոչ ոք չէր մտածում, որ պատերազմ սկսվի Ղարաբաղում եւ Անկարան ստիպված կլինի ընդունել Ադրբեջանի կողմը: Եւ հենց այն ժամանակ Թուրքիան դարձավ Ադրբեջանի գերին, քարոզելով նրա շահերը ԱՄՆ-ում, որտեղ բավական ուժեղ է հրեական լոբբին, որն ավանդաբար պաշտպանում է Անկարային: Ճակատագրի հեգնանքով, Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձեւի հեղինակը հրեա Ադամ Շիֆն է, իսկ Ռիչարդ Հոգլանդի թեկնածության դեմ քվեարկած սենատորներից ոմանք հրեաներ էին...

Washprofile-ը պնդում է, որ ԱՄՆ քաղաքականությունը պայմանովրված է իսրայելյան լոբբիի անսասան ազդեցությամբ: Դա առանձին անձանց եւ կազմակերպությունների բավական փխրուն կոալիցիա է, որը չի կառավարվում ընդհանուր կենտրոնով եւ անգամ չունի ընդհանուր քաղաքական գաղափարախոսություն: Փաստորեն, նրա անդամները միավորված են ամերիկյան արտաքին քաղաքականությունը ուղղորդելով Իսրայելի մշտական աջակցությանը: Իսրայելի լոբբին գործում է երկու հիմնական ճակատներով: Այն ազդում է գործադիր եւ օրենսդիր իշխանությունների վրա եւ միաժամանակ փորձում է ողջ ուժով Իսրայելի համար ստեղծել լավ վարկանիշ հասարակության շերտերում: Դրա համար այն ձգտում է Մերձավոր Արեւելքի վերաբերյալ քննարկումները ուղղորդել այնպիսի հունով, որպեսզի այդ հարցում անգամ ամերիկյան քաղաքականության տեսականորեն հնարավոր խոշոր փոփոխությունները հակազգային թվային եւ աբսուրդ: Դրա ամենավառ օրինակը կարելի է համարել այն, որ Իսրայելը գրեթե երբեք լուրջ քննադատություն չի ստացել Կոնգրեսի երկու պալատներից եւ ոչ մեկում: Ներկայացուցիչների պալատում հանրապետական մեծամասնության նախկին ղեկավար Դիկ Արմին 2002 թվականի սեպտեմբերին անգամ հայտարարեց, որ նրա գլխավոր արտաքին քաղաքական գերակայությունը հանդիսանում է Իսրայելի, այլ ոչ թե Միացյալ Նահանգների պաշտպանությունը, ինչը պետք էր սպասել ամերիկացի օրենսդիրից: Իսկ քանի որ Թուրքիան հանդիսանում է Իսրայելի բարեկամ երկիրը, ապա պարզ է, որ իսրայելյան լոբբիի գործողությունները անդրադառնում են նաեւ Թուրքիային եւ Անկարայի համար ամենացավալի հարց հանդիսացող Հայոց ցեղասպանության խնդրին:

Եթե նախագահ դառնա Բարակ Օբաման, ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունում կարող են որոշ փոփոխություններ լինել: Իսրայելը կշարունակի մնալ գերակա երկիր, սակայն այլ երկրների նկատմամբ Վաշինգթոնը կարող է վերանայել իր դիրքորոշումը, ինչը անուղղակիորեն վերաբերում է Թուրքիային:

Մինչ դեռ, թուրքական «Tasam» թերթը նշում է, որ «ԱՄՆ-ի որոշ խմբեր ակտիվորեն պաշտպանում են Թուրքիայի մեղադրանքները Հայոց ցեղասպանության մեջ, եւ դա կարող է վնասել Թոււրքիայի եւ Հայաստանի հարաբերություններին, որոնք առանց այդ էլ գոյություն չունեն պաշտոնական մակարդակով: Մոսկվա-Երեւան-Թեհրան ռազմավարական համագործակցությունը, եւ այլ կողմից Թուրքիայի եւ Ադրբեջանի հարաբերությունները հանդիսանում են Թուրքիայի եւ Հայաստանի հարաբերությունների բացակայության գլխավոր պատճառը»:
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
Օհանյան․ Անհապաղ պետք է բեկում մտցնել սահմանազատման այս գործընթացի մեջ

Օհանյան․ Անհապաղ պետք է բեկում մտցնել սահմանազատման այս գործընթացի մեջ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---