Անկարան երբեք չի գնա ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վատթարացման Ադրբեջանի պատճառով

Վերջին օրերի ընթացքում թուրքական մամուլը ինչ որ պատճառով դադարել է գրել «եղբայրական» երկրի մասին: Ավելին, լույս են տեսնում հոդվածներ «մեկ ազգ երկու պետություն» հորինվածքի մասին

Բաքվի նյարդայնությունը Արձանագրությունները ստորագրումից հետո հասնում է իր գագաթնակետին: Երկրի իշխանությունները ամենայն հավանականությամբ, հասկացել են, որ չնայած «եղբայրական» Թուրքիայի հավաստիացումներին, ղարաբաղյան կարգավորման հետ չի լինի ոչ մի զուգահեռ գործընթաց: Ճիշտ է, Ցյուրիխում Արձանագրությունները ստորագրելուց հետո կտրուկ ակտիվացավ Թուրքիայի իշխանությունների հռետորությունը ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ, սակայն ոչ երկար ժամանակով եւ դա իր պատճառները ունի:

PanARMENIAN.Net - Անկարան երբեք չի գնա ԱՄՆ-ի եւ հակամարտության խաղաղ կարգավորման մեջ բոլոր շահագրգռված կողմերի հետ հարաբերությունների վատթարացման: Առավել եւս, որ, եթե հավատալ ԶԼՄ-ների հաղորդագրություններին, նրանց երբեւէ ստիպված ենք հավատալ` Վաշինգտոնը փաստորեն Ադրբեջանին կոշտ վերջնագիր է ներկայացրել. նա հասկացրել է, որ եթե հանրապետությունը «Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություն կատարի, ապա ԱՄՆ-ն կճանաչի ԼՂ-ի անկախությունը»: Այդ մասին հաղորդել է Ադրբեջանի Yeni Musavat ընդդիմության կուսակցության պաշտոնական կայք էջը, իսկ նրանց ետեւից այդ տեղեկատվությունը տարածեցին այլ ԶԼՄ-ները:

Դիտորդների կարծիքով, Բաքվի ռազմական հռետորությունը կապված է այն բանի հետ, որ ղարաբաղյան հակամարտությանը վերաբերյալ բանակցություններում չի քննարկվում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ինչպես դա պահանջում է երկրի նախագահը, հաղորդում է NEWSru.com-ը: Ճիշտ է Ադրբեջանի ԱԳՆ-ն մամլո ծառայության ղեկավար Էլհան Պոլուխովը նշել է, որ նրան հայտնի չէ Վաշինգտոնի վերջնագրի մասին: «Ադրբեջանը այն երկիրը չէ, որի հետ կարելի է խոսել վերջնագրերի լեզվով», - նշել է նա: «Մենք վարում ենք անկախ քաղաքականություն, հիմնվելով մեր ազգային շահերի վրա», ավելացրել է Պոլուխովը:

Դե որքանով կարող է անկախ լինել Հարավային Կովկասի արտաքին քաղաքականությունը, երեւի թե չարժե խոսել: Սակայն Բաքուն այնպես է հավատացել իր սեփական հզորությանը եւ էներգառեսուրսների, որ չի տեսնում ակնհայտը: Իսկ ակնհայտը այն է, որ թուրքական մամուլը դադարեցրել է գրել «եղբայրական» երկրի մասին: Ավելին, լույս են տեսնում հոդվածներ «մեկ ազգ երկու պետություն» հորինվածքի մասին: Ելույթ ունենալով Արդարության եւ զարգացման կուսակցության հանրահավաքում, վարչապետ Էրդողանը խոսում էր ամեն ինչի մասին. քրդական հարցի լուծման, Իրանի հետ համագործակցության, տարածաշրջանային նախագծերի եւ Թուրքիայի ԵՄ անդամակցության մասին: Ղարաբաղի մասին նա չխոսեց եւ դա շատ բան է բնորոշում:

Չգիտես ինչու այնպես ստացվեց, որ հենց այդ օրերին ԱԳ նախարար Ահմեդ Դավութողլուն մասնակցում է նախարարական D8 գագաթնաժողովին Կուլա Լումպուրում: D8-ը` դա G8-ի Իսլամական կոնֆերանսի կազմակերպության (ԻԿԿ) երկրների նմանօրինակն է, որի աշխատանքին Ադրբեջանը չի մասնակցում: Այնտեղ միայն Բանգլադեշն է, Եգիպտոսը, Ինդոնեզիան, Իրանը, Մալազիան, Նիգերիան, Պակիստանը եւ Թուրքիան: Այսինքն այն երկրները, որոնց համար, այսպես ասաց ղարաբաղյան խնդիրը այնքան էլ կարեւոր չէ: Ի դեպ, ԻԿԿ-ի երկրները, որոնց դիրքորոշումը ղարաբաղյան հարցում շատ դեպքերում տարբերվում է Ադրբեջանի դիրքորոշումից: Օրինակի համար Իրանը եւ Սիրիան, ժամանակ առ ժամանակ եւ Եգիպտոսը գրավում են, եթե արտահայտվենք պաշտոնական Բաքվի բառապաշարով, հայամետ դիրքորոշում, իսկ այլ երկրները ուղակի չեն հնչեցնում իրենց դիրքորոշումը, ելնելով իրենց սեփական շահերից, եւ ոչ թե մեծ սիրուց Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ: Մինչ դեռ, ինչպես գրում է The Jamestown foundation, Թուրքիան, որը ավանդաբար եղել է դաշնակից, եղբայրական պետություն եւ վերջին հույսը, հիմա կորցրել է իր վստահությունը բաքվում: «Ըստ ամենայնի, Անկարան չափից ավելի ջանք թափեց փորձելով ստանալ եւս մեկ բարեկամաբար տրամադրված հարեւան եւ գրեթե քանդեց իր ռազմավարական հարաբերությունները Ադրբեջանի հետ: Ակնհայտ է, որ Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները եւ հայ-թուրքական մերձեցումը լուրջ վնաս հասցրեցին թուրք-ադրբեջանական ռազմավարական գործընկերությանը: Այդ գործընկերությունը ապագա արեւելա-արեւմտյան էներգետիկ միջանցքների, անվտանգության, քաղաքական եւ աշխարհառազմավարական բալանսի հիմք էր հանդիսանում տարածաշրջանում, նաեւ Թուրքիայի, կամ Արեւելքի համար ելքի հնարավորություն դեպի Կասպից ծովի տարածաշրջան», - կարծում է հոդվածի հեղինակը, որին իհարկե դուր չի գալիս այն, որ Թուրքիան որոշել է «ազատվել» Բաքվից:

Եվ վերջինը, ԱՄՆ-ի Հանրապետականների միջազգային ինստիտուտի Ադրբեջանական գրասենյակը դադարում է իր գործունեությունը: Գրասենյակի ղեկավար Ջեյկ Ջոնսը հայտարարել է, որ գրասենյակի գործունեությունը կավարտվի սույն թվականի նոյեմբերի 30-ն: Մուսավաթ կուսակցության առաջնորդ Իսա Գամբարը իր հերթին, նպատակահարմար է համարել գրասենյակի աշխատանքը ԱՄՆ-ի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների ամրապնդման տեսակետից, խնդիրների լուծման, որոնք կապված են ժողովրդավարության եւ ազատությունների հետ: Սակայն ԱՄՆ-ն այլ կերպ որոշեց:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---