Տարածաշրջանում ու՞մ է ձեռնտու «Վերին Լարս» ՀԱԿ բացումըԱյդ ամենը զուտ քաղաքական խաղ է, որի հիմնական մասնակիցները Հարավային Կովկասի երկրներին դիտարկում են փոքր-ինչ տեսականորեն եւ որպես անխուսափելի երեւույթ ընդունում Վրաստանն ընդունեց հերթական «պատմական» որոշումը` այս անգամ «Վերին Լարս» ՀԱԿ բացման մասին: Որոշումը գրեթե զուտ քաղաքայան է, ոչ մի տնտեսական բաղկացուցիչ չի պարունակում: Ռուսաստանին այդ ՀԱԿ գրեթե պետք չէ, այն պետք է միայն Հայաստանին ու ինքնին Վրաստանին, որպեսզի որեւէ կերպ փրկի սեփական ապականված վարկը միջազգային հանրության առջեւ: ![]() PanARMENIAN.Net - Ճիշտ է, տնտեսության հարցերով փորձագետ Գիա Խուխաշվիլու կարծիքով, Թբիլիսիի կողմից «Կազբեգի» անվանված «Վերին Լարս» ՀԱԿ բացման հարցում Վրաստանի շահերը հաշվի չեն առնվել եւ այդ որոշմամբ Վրաստանը միայն մյուսներին է օգնում: «ՀԱԿ բացման փոխարեն վրացական կողմը պետք է իր պայմաններն առաջադրեր եւ առավելապես պաշտպաներ սեփական շահերը: Մասնավորապես, ՀԱԿ բացումը վրացական կողմի համար իմաստ կունենար, եթե ռուսական շուկան բացվեր վրացական արտադրության համար եւ վրացական կողմից բնակչության տեղաշարժը հեշտացվեր: Քանի դեռ ռուսական կողմից վրացական արտադրության վրա էմբարգո է գործում, իսկ վրացի քաղաքացիների համար` անցագրային ռեժիմ, ՀԱԿ բացումն աշխատելու է միայն մեկ ուղղությամբ` Հայաստանի, իսկ Վրաստանի տնտեսության ու սոցիալական սեգմենտի համար պակաս գործող է լինելու: Ընդհանուր առմամբ, ես դեմ չեմ ՀԱԿ բացմանը, սակայն, հաշվի առնելով այն փաստը, որ այդ դեպքում Վրաստանի շահը զրոյի է հավասար եւ վրացական կողմը ոչ մոկից զգոն քայլեր չի պահանջում Լարսի բացման փոխարեն, իհարկե ես չեմ կարող ողջունել դա»,- հայտնեց Խուխաշվիլին, գրում է Civil.ge-ն: Արդյոք «Վերին Լարսը» լիարժեք գործելու է, թե ոչ` ըստ էության ոչ մեկին չի հետաքրքրում, բացի Հայաստանից, որին իսկապես հարկավոր է այդ ճանապարհը: Բայց թե որքան է հարկավոր եւ ինչպես է այն աշխատելու, առայժմ հայտնի չէ, եթե հաշվի առնենք, որ փոխադրելու համար, միեւնույն է, հարկ է լինելու վճարել Վրաստանին, իսկ միգուցե նաեւ Ռուսաստանին: Այնպես որ Հայաստանի համար տնտեսական շահերը, մեղմ ասած, այնքան էլ լավը չեն: Բայց այդ ամենը, կրկնում ենք, զուտ քաղաքական խաղ է, որի հիմնական մասնակիցները Հարավային Կովկասի երկրներին դիտարկում են փոքր-ինչ տեսականորեն եւ որպես անխուսափելի երեւույթ ընդունում: Կարելի է ենթադրել հետեւյալ սցենարը, որն այնքան էլ հավանական չէ, բայց վարկածի տեսքով գոյության իրավունք ունի. Ռուսաստանը Թուրքիայի հետ պայմանավորվել է այն մասին, որ վերջինս ՀԱԿ բացման հարցում ճնշում գործադրի Թբիլիսիի վրա: Իսկ դրա փոխարեն Ռուսաստանը որեւէ բանով օգտակար կլինի Թուրքիային, թեկուզ թուրք-իրանական հարաբերություններում: Հայ-թուրքական հարաբերություններում, պարզ բան է, նա ոչնչով չի կարող օգնել, թերեւս ոչ ոք աշխարհում չի կարող: Երբ ամերիկացի, եվրոպացի, ինչպես եւ ռուս պաշտոնյաներն ասում են, թե սահմանի հարցը պետք է լուծեն իրենք պետությունները, դա որպես հրաժարվելու մի տարբերակ է ընկալվում: Բայց իրերի դրությունը հենց այդպիսինն է, եւ դա ճշմարիտ է ոչ միայն այդ, այլեւ ղարաբաղյան կարգավորման հարցում: Միջնորդ կարող է լինել ցանկացած մեկը, բայց վերջնական հաշվով պետք է պայմանավորվեն Ստեփանակերտն ու Բաքուն: Այսպիսով, հնարավոր սցենարի մասին: Ի՞նչ կտա այն ինքնին Թուրքիային: Գրեթե ոչինչ, բացառությամբ որոշ քաղաքական առավելությունների: Նույնը կարելի է ասել նաեւ Ռուսաստանի մասին: Այնուամենայնիվ, «Վերին Լարսը» կարող է Անկարայի համար օրինակ ծառայել հաղորդակցության ապաշրջափակման հարցում: Այլ խոսքով, կարող է Թուրքիային ստիպել բացելու հայ-թուրքական սահմանը: Ճիշտ է, հիմա չէ, եւ ոչ էլ կես տարուց: Հնարավոր է մեկ տարուց, բայց պետք է հաշվի առնել, որ այժմ միջազգային հանրությունը պարզապես հայ-թուրքական սահմանի, ու առավել եւս «Վերին Լարսի» խնդիրը քննարկելու ժամանակը չունի պարզապես: Միջազգային հանրությունն այժմ մտահոգված է Իրանով եւ թուրք-իսրայելյան հարաբերությունների, Ռուսաստանի ու Չինաստանի հետ ԱՄՆ հարաբերությունների թվացյալ վատթարացմամբ, պաղեստինյան հիմնախնդրով եւ վերջապես ԵՄ նախագահի ընտրություններով: Ճիշտ է, վերը նշված այդ ամենը չի նշանակում, որ Կովկասի վրա կարելի է ուշադրություն չդարձնել, բոլորովին հակառակը: Պարզապես կարող է այնպես ստացվել, որ մի շարք միջազգային խնդիրների լուծման արդյունքում Կովկասում ու Մերձավոր Արեւելքում հնարավոր կլինի որոշակի համաձայնության գալ: Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News ![]() ![]() Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը Վերջին ամսվա զարգացումները Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում Ինչպես անցավ Eurosatory 2022-ը ![]() ![]() ![]() Ալիևը փորձում է ԵՄ-ին համոզել, թե «Զանգեզուրի միջանցք» կոչվածը պետք է Եվրոպային ![]() Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու ![]() Հին վիրուսի նոր բռնկումը ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |