Հայաստանում 2010 թվականը սկսվում է տնտեսական աճից եւ հիփոթեքային վարկավորման ակտիվացումից

15.02-20.02 շաբաթվա հիմնական տնտեսական իրադարձությունների ամփոփում

Այս շաբաթ Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակեց հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները, եւ դրանք լավատեսություն են ներշնչում: Հայաստանի ՆՀԱ ծավալը 2010թ. հունվարին աճել է 2,4%-ով` համեմատած 2009 թվականի նույն շրջանի հետ: Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական տվյալների համաձայն, ՆՀԱ ծավալը կազմել է 149,5 մլրդ դրամ: 2010 թվականի հունվարին Հայաստանում գնաճն արձանագրվել է 7% մակարդակում` ի համեմատ 2009 թվականի նույն շրջանի:

PanARMENIAN.Net - Հայաստանի արտահանումների ծավալը 2010թ. հունվարին աճել է 57,5%-ով` համեմատած 2009 թվականի նույն շրջանի հետ եւ կազմել 20,3 մլրդ դրամ: Նշված ժամանակահատվածում արտահանումների ծավալն աճել է 8,3%-ով եւ կազմել 93,7 մլրդ դրամ: Միջին ամսական անվանական աշխատավարձը Հայաստանում աճել է 8,8%-ով` ի համեմատ 2009 թվականի նույն շրջանի եւ կազմել 101 704 դրամ:

Այս իմաստով հայ ձեռնարկատերերը լավատեսորեն են տրամադրված 2010 թվականին ֆինանսական միջոցների հասանելիության առնչությամբ: Այդ մասին ասվում է Grand Thornton International ընկերության 2010թ. Միջազգային բիզնես-զեկույցում (International Business Report): Զեկույցի համաձայն, համաշխարհային ճգնաժամը մեղմանում է, եւ 2010 թվականին մասնավոր ընկերությունների ֆինանսավորման աճելու վստահությունն ավելանում է:

Հայաստանի կառավարության նախաձեռնած եւս մեկ ձեռնարկի շնորհիվ դրական միտումներ են նկատվում նաեւ հիփոթեքային շուկայում: Հայաստանի Կենտրոնական բանկը փետրվարի 16-ին գրանցեց եւ լիցենզավորում տվեց «Բնակարաններ երիտասարդներին» ՈՒՎԿ-ին: Հայաստանում մոտ 300 երիտասարդ ընտանիքներ կկարողանան հասանելի պայմաններով բնակարան ձեռք բերել «Հասանելի բնակարան երիտասարդ ընտանիքներին» կառավարական թիրախային ծրագրի շրջանակներում:

Ինչպես հաղորդեց ՈւՎԿ գործադիր տնօրեն Մհեր Եդիգարյանը, ընկերության կանոնադրական կապիտալը կազմում է 3 մլրդ դրամ, վարկերը կարող են տրամադրվել 8,5-9% տարեկան տոկոսադրույքով, հիփոթեքային վարկի կանխավճարը կազմում է 30%, մարման ժամկետը` մինչեւ 15 տարի: Ծրագրում վարկի չափը կազմում է 16 մլն դրամ Երեւանի համար եւ մոտ 10 մլն դրամ երկրի մարզերում բնակարան ձեռք բերելու համար: Վարկ ստանալ ցանկացող ընտանիքներին որոշակի պայմաններ կառաջադրվեն` ընտանիքի համախառն եկամուտները պետք է կազմեն մոտ 300-350 հազ. դրամ, որի մեջ մտնում են ոչ միայն ընտանիքի երիտասարդ անդամների, այլեւ բարեկամների եկամուտները: Բացի դրանից, ծրագրի պահանջների համաձայն, երիտասարդ է համարվում այն ընտանիքը, որում ամուսինների գումարային տարիքը չի գերազանցում 60-ը, եւ որում ամուսիններից ոչ մեկը 35 տարեկանից բարձր չէ: Երիտասարդ է համարվում նաեւ այն ընտանիքը, որում միակ ծնողի տարիքը չի գերազանցում 30-ը:

Հայաստանի Բանկերի միության նախագահ Արարատ Ղուկասյանն իր հերթին ավելացրեց, որ Հայաստանի տարածքում գործող բոլոր 22 բանկերը ողջունում են այդ ՈՒՎԿ ստեղծումը, իսկ 10-ի հետ արդեն բանակցություններ են վարվում, որոնց վերաբերյալ համաձայնագրերը կստորագրվեն մեկ շաբաթ անց, որից հետո բանկերն ամենակարճ ժամկետներում ձեռնամուխ կլինեն հիփոթեքային վարկերի տրամադրմանը: Բանկերի շահագրգռվածությունը, Ղուկասյանի կարծիքով, պայմանավորված է նաեւ նրանով, որ նրանց նոր հաճախորդներ ձեռք կբերեն առնվազն 10 տարով, ընդ որում` կստանան իրենց տարբերությունը, իսկ Հայաստանում հիփոթեքային շուկան կզարգանա:

Հիփոթեքային շուկայում ակտիվ կերպով գործում է նաեւ «Ազգային հիփոթեքային ծրագիր» ՈՒՎԿ-ն: 2009թ. հուլիսից ի վեր «Ազգային հիփոթեքային ծրագիր» ունիվերսալ վարկային կազմակերպության կողմից վերաֆինանսավորված վարկերի ծավալը կազմում է 3,1 մլրդ դրամ: Մհեր Եդիգարյանի խոսքով, 2009թ. հուլիսից ի վեր արդեն 401 վարկ է տրվել, բացի այդ եւս 25 վարկ կձեւակերպվի մինչեւ փետրվարի 25-ը, ինչն ընդհանուր առմամբ կազմում է 426 վարկ: «Ազգային հիփոթեքային ծրագիր» ունիվերսալ վարկային կազմակերպությունը գրանցվել եւ լիցենզիա է ստացել 2009թ. հունիսի 16-ին Հայաստանի Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ: Այդ ընկերության հիմնական նպատակը Հայաստանի հիփոթեքային շուկայի զարգացումն է, ինչպես նաեւ բնակչության համար կոմբանկերի միջոցով հիփոթեքային վարկերի հասանելիության ապահովումը:

Համաշխարհային բանկի Խմբի անդամ Միջազգային ֆինանսական ընկերակցությունը (IFC) նույնպես աջակցում է Հայաստանում հիփոթեքային շուկայի զարգացմանը հիփոթեքային վարկավորման հարցերում քաղաքացիների տեղեկացվածության մակարդակի բարձրացման միջոցով: Հիփոթեքային վարկավորման առավելությունների ավելի լավ ընկալման եւ դրա հետ կապված ռիսկերի ճիշտ գնահատաման գործում բնակչությանն օգնելու նպատակով IFC-ն Հայաստանում իրականացվող «Հայաստանի բանկային համակարգի զարգացում» րագրի շրջանակներում հրապարակել է «Հիփոթեքային վարկեր` 20 հարց եւ պատասխան» ձեռնարկը:

Հայ բաժանորդները սպասում են բնական գազի սակագների առնչությամբ Հայաստանի Հասարակական ծառայությունների կարգավորման հանձնաժողովի որոշմանը: ՀԾԿՀ-ն «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ հայտի հիման վրա պատրաստել է գազի սակագների բարձրացման մասին որոշման նախագիծը, որը կդիտարկվի 2010 թվականի փետրվարին Հանձնաժողովի նիստում: ՀԾԿՀ-ն առաջարկում է ամսական մինչեւ 10 000 խոր. մ գազ օգտագործող բաժանորդների համար հաստատել 132 000 դրամի չափով սակագինը` «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ առաջադրած 136 000 դրամի փոխարեն: ՀԾԿՀ որոշման հաստատումից հետո գազի նոր սակագները ուժի մեջ կմտնեն 2010 թվականի ապրիլի 1-ին:

ՀՀ Ֆինանսների նախարարության եւ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի միջեւ կնքված պայմանագրի համաձայն ընկերությանը 40 մլն ԱՄՆ դոլարի չափով վարկ էր տրամադրվել 6 ամիս մարման ժամկետով եւ 11% տարեկան տոկոսադրույքով:

2010թ. փետրվարի 17-ի դրությամբ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ին հատկացված վարկի գումարից մասնակի մարումների միջոցով ՀՀ Ֆինանսների նախարարությանը ժամանակից շուտ վերադարձվել է 30 956 080 դոլար, վճարվել է 974 000 դոլարի չափով տոկոս: Վարկի մնացորդը կազմում է 9 043 920 ԱՄՆ դոլար, որը «ՀայՌուսգազարդը» նույնպես ծրագրում է ժամկետից շուտ մարել:

Ավիատոմսերի գների նվազումը գոնե 10 տոկոսով կարող է նպաստել զբոսաշրջության աճին Հայաստանում, ինչպես դրան մի ժամանակ նպաստեց Ավստրիայից ու Ֆրանսիայից դեպի Հայաստան չվերթերի քանակի ավելացումը, գտնում է Հայաստանի Ազգային մրցունակության հիմնադրամի (ԱՄՀ) տնօրեն Բեկոր Փափազյանը: Ըստ նրա, Հայաստանում պետք է հետազոտություններ անցկացվեն, որոնք ցույց կտան` արդյոք արհեստականորեն են ձեւավորվել ավիտոմսերի գները եւ կարելի է արդյոք նրանց վաճառքի ծավալների ավելացման շնորհիվ նվազեցնել գները: Նա ընդգծել է, որ Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը (ՀԱՄՀ) դժգոհ է Հայաստանում գործող զբոսաշրջության ենթակառուցվածքներից: «Սակայն առաջին հերթին մենք պետք է ճիշտ մարքեթինգով եւ նոր արտադրանքի շնորհիվ նոր զբոսաշրջիկների գրավել եւ հետո միայն զբաղվել ենթակառուցվածքների բարելավմամբ»,-ասել է Բեկոր Փափազյանը:

Այս շաբաթ Հայաստանի կառավարությունը կարեւորել է տրանսպորտային միջոցների պետական կադաստրի ստեղծումը: Առաջարկվող օրենսդրական փոփոխություններով կարգավորվում է տրանսպորտային միջոցների նկատմամբ սեփականության եւ գրավի իրավունքների գրանցման ընթացակարգը, սահմանվում են իրավունքները չգրանցելու հետեւանքները, կարգավորվում են իրավունքների գրանցմանն առնչվող այլ հարաբերություններ: Ներկայացնելով օրինագիծը, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Հունանյանը ասաց, որ հաշվի առնելով, որ ՀՀ գործող օրենսդրությամբ տրանսպորտային միջոցների սեփականության իրավունքի փոփոխության դեպքում պարտադիր է դրանց հաշվառումը (վերահաշվառումը), սեփականության իրավունքի գրանցումը լրացուցիչ պարտավորություններ չի դնի տրանսպորտային միջոցներ ձեռք բերող անձանց վրա: Հովհաննես Հունանյանը հավելեց նաեւ, որ նոր ինստիտուտի ներդրումը թույլ կտա վարկային կազմակերպություններին կառավարել իրենց ռիսկերը, ինչպես նաեւ խթանել ավտովարկավորման աճը

Այդ կապակցությամբ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ սույն որոշումների փաթեթի ընդունումը բխում է ՀՀ նախագահի հանձնարարականից, ուստի այն հնարավորինս սեղմ ժամկետում (2 օր) պետք է լրամշակել եւ ներկայացնել ՀՀ Ազգային Ժողով: Ընդ որում, նա նշեց, որ նախագծի վերաբերյալ քննարկումն անհետաձգելի է:

ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետականհանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանն այսօր ընդունեց Վերակառուցման եւ զարգացման Եվրոպական բանկի (ՎԶԵԲ) երեւանյան գրասենյակի տնօրեն Վալերիու Ռազլոգին եւ ՎԶԵԲ գլխավոր տնտեսագետ Հելենա Շվեյգերին: «Անցումային շրջանը եւ ԱՊՀ երկրների ու Մոնղոլիայի ցուցանիշները 2009թ.» զեկույցի հեղինակ Հելենա Շվեյգերն այսօրերին Հայաստանում իր ուսումնասիրություններն էանցկացնում 2010 թվականի զեկույցը պատրաստելու համար:

Հանձնաժողովինախագահը ՎԶԵԲ ներկայացուցիչների խնդրանքով ներկայացրեց Հանձնաժողովի գարծառույթներն ու մրցակցային օրենսդրությունը Հայաստանում, Հանձնաժողովի առջեւ ծառացած խնդիրները: Հանդիպման արդյունքներով կողմերը համաձայնություն ձեռք բերեցինհետագա համագործակցության վերաբերյալ:

Այս շաբաթ վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը տարածաշրջանային տնօրեն Ասադ Ալամի գլխավորությամբ, հաղորդոըւմէ կառավարության մամլո ծառայությունը: Կողմերը քննարկել են ՀՀ կառավարության եւ Համաշխարհային բանկի միջեւ համագործակցության վերաբերյալ մի շարք հարցեր: Մասնավորապես անդրադարձ է արվել Հյուսիս-հարավ ծրագրի իրականացման ընթացքին եւ դրանում Համաշխարհային բանկի հնարավոր մասնակցության հարցին: Կարեւորվել է նաեւ Տաթեւի վանքի գյուղական ճանապարհի վերականգնման հարցը: Քննարկվել են էներգիայի արդյունավետ օգտագործման եւ գյուղատնտեսության զարգացման հարցեր: Հեռանկարային է համարվել Համաշխարհային բանկի օժանդակությամբ Հայաստանում շենքերի սեյսմակայունության բարձրացմանն ուղղված ծրագրի իրականացումը: Զրուցակիցները մտքերեն փոխանակելՀայաստանի ապագատնտեսական զարգացման մոդելի վերաբերյալ:

Համաշխարհային բանկը սկսել է մշակել Հայաստանին օգնելու նոր ռազմավարությունը եւ այդ հարցում շահագրգռված է խորհրդարանի ու խոսնակի հետ համագործակցության մեջ: Այդ մասին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպմանը հայտնեց Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանի տնօրեն Ասադ Ալամը: Նա գոհունակությամբ նշեց, որ վերջին 10-15 տարիների ընթացքում Համաշխարհային բանկի ներդրումային ծրագրերի իրականացման արդյունավետության առումով Հայաստանը լավագույն երկրներից մեկն է համարվում:

Համաշխարհային բանկը ծրագրում է մասնակցել ԵվրԱզԷս հակաճգնաժամային հիմնադրամի կողմից ֆինանսավորվող նախագծերի համաֆինանսավորմանը: Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի գծով ՀԲ փոխնախագահ Ֆիլիպ Լե Ուերուրի խոսքով, առայժմ այդ աշխատանքն ամենավաղ փուլերում է, թեեւ քննարկումը բավական ակտիվ է ընթանում: Ուերուն հաղորդեց, որ արդեն ստորագրվել է փոխըմբռնման մասին հուշագիրը: Նրա կարծիքով, անհրաժեշտ է խթանել հիմնադրամի համագործակցությունը ոչ միայն ՀԲ, այլեւ մյուս կազմակերպությունների հետ, քանի որ կան մի շարք այնպիսի կառույցներ, րոնք պատրաստ են նման համագործակցության: Նման աշխատանքը, պարզաբանեց նա, թույլ կտա համաֆինանսավորել որոշակի նախագծեր, գործադրել այս կամ այն կազմակերպության ուժեղ կողմերը, օրինակ` տեխնիկական կամ ֆինանսական աջակցության համար: Նա միանգամայն համարձակ քայլ անվանեց ճգնաժամի ամենաթեժ պահին նման որոշում ընդունելը:

ՀՀ կառավարությունն իր հերթական նիստին հավանություն է տվել «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» եւ «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքներում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին: Ինչպես նշել է Հայաստանի կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, համաձայն այդ փոփոխությունների, ՀՀ-ի տարածքում գործող բանկերին արգելվում է անձամբ վարել իրենց մաuնակիցների ռեեuտրը: Հայաuտանի Հանրապետության տարածքում գործող բաժնետիրական ընկերություն հանդիuացող բանկերն իրենց մաuնակիցների ռեեuտրի վարումը պարտավոր են հանձնել «Բաժնետիրական ընկերությունների մասիսն» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված համապատասխան անձանց:

Փետրվարի 8-14 բանկերի կողմից տրամադրված դրամով վարկերը կազմել են 17,7 մլրդ դրամ, իսկ դոլարով վարկերը` 26,4 մլն դրամ:

Վիկտորիա Արարատյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչու է աշխարհն անցնում անկանխիկ շրջանառության
Նիդերլանդների գյուղատնտեսական հեղափոխությունը
Ինչպես է մեր ախորժակը վտանգում ամբողջ մոլորակը
Էկոլոգիական ինչ գին ենք վճարում ամենամատչելի հագուստի համար
 Ուշադրության կենտրոնում
ՊՎԾ–ն ուսումնասիրություններ է սկսել Քաղաքաշինության կոմիտեում

ՊՎԾ–ն ուսումնասիրություններ է սկսել Քաղաքաշինության կոմիտեում Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ

 Բաժնի այլ նյութերը
ԱԹՍ-ով ջրված այգու բերքը Ինչ առավելություններ ունի խելացի գյուղատնտեսությունը
Դատարկ փեղկերի առասպելը Ինչու են մարդիկ խուճապային գնումներ կատարում ցնցումների ժամանակ
Զսպելով բարկությունն ու գնաճը Պատերազմն ու մեր դատարկվող գրպանը
---