Հայաստանի սպառողական շուկան հեռու է «Դրամը` մերն է, իրավունքը` մերն է» կարգախոսից

Հայաստանում սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտն արմատական փոփոխությունների կարիք ունի

27 տարի շարունակ հանրությունը մարտի 15-ին նշում է Սպառողների իրավունքների պաշտպանության համաշխարհային օրը, որը 2010 թվականին անցավ «Դրամը` մերն է, իրավունքը` մերն է» կարգախոսով: 72 երկրների 180 հասարակական ու պետական կազմակերպությունների հետ միասին, որոնք զբաղվում են սպառողների իրավունքների պաշտպանության խնդիրներով, Հայաստանի ազգային ասոցիացիան արդեն 10 տարի շարունակ միանում է Սպառողների իրավունքների պաշտպանության համաշխարհային կազմակերպության միջազգային կարգախոսներին:

PanARMENIAN.Net - Չնայած դրան, Հայրենակցական արտադրողների միության անցկացրած դիտարկումը բազում թերություններ է արձանագրել` սպառողները հաճախ են բախվում անորակ տեղական եւ ներկրված ապրանքի, ժամկետանց մթերքի հետ, ընդ որում, հաճախ, հնարավոր չի լինում նույնիսկ պարզել ապրանք արտադրողին: Դրան գումարվում է նաեւ ապրանքի մակնշման հարցը, որի հայերեն տարբերակը փակցվում է ապրանքի պահպանման ժամկետի վրա, որի պատճառով հնարավոր չի լինում որոշել նրա արտադրման եւ պահպանման ժամկետը` հայ սպառողը տարակուսում է, իսկ ներկրողը գոհ է, քանի որ նրա ապրանքն իրացվում է: Օրինակ, Հայաստանում արտադրվող հացամթերքի տեղափոխումը կատարվում է հակասանիտարական պայմաններում, ինչպես նաեւ այդ նպատակների համար չնախատեսված տրանսպորտային միջոցներով: Նման տվյալներ է ներկայացրել Հայաստանի սպառողների ազգային ասոցիացիայի մոնիտորինգի եւ մարքեթինգային հետազոտությունների բաժնի պետ Ֆրունզ Հայթյանը:

Հացի արտադրության ոլորտում իրավիճակը շտկելու համար ասոցիացիան դիմլ էր երկրի կառավարությանը` առաջարկելով խստացնել հացի եւ հացամթերքի արտադրման եւ իրացման արտոնագրերի տրամադրման գործընթացը, մասնավորապես, վերանայել սանիտարական ու շինարարական նորմերն ու կանոնները: Արտոնագրերի տրամադրումը կառավարության կողմից արդեն խստացվել է, սակայն ոչ մի առաջընթաց չի գրանցվել:

Ըստ ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանի, սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտի հիմնական խնդիրը բնակչության իրազեկման ցածր մակարդակն է: Սակայն, ինչպես ասել է նախագահը, ՀՀ կրթության ու գիտության նախարարությունը այդպես էլ չհրապարակեց միության պատրաստած գրագիտության բարձրացման ձեռնարկը, վկայակոչելով այն, որ կրթական ծրագիրը մշտական փոփոխությունների է ենթարկվում, իսկ միության առաջարկը կքննարկվի: Եթե երկրի բարձր դասարանների աշակերտներն ու բուհերի ուսանողները համապատասխան կրթություն ստանան, մեր սպառողների պաշտպանվածության մակարդակը կբարձրանա 50 տոկոսով:

Այդ ուղղությամբ միությունն ակտիվորեն համագործակցում է ՀՀ Կենտրոնական բանկի հետ, որը նույնպես ձեռնամուխ է եղել բնակչության գրագիտության բարձրացմանը ֆինանսական ոլորտում: Ֆինանսական գրագիտության բարձրացումը պայմանավորված է աշխարհում եւ Հայաստանում տիրող ճգնաժամի պայմաններով, երբ շարքային սպառողն իրեն առավել խոցելի է զգում, քանի որ Հայաստանում անբավարար են զարգացած շուկայական տնտեսության մեխանիզմները եւ իրավունքը թելադրում է խոշոր բիզնեսը: «Միջոցները մերն են` իրավունքն էլ է մերը: Ամբողջ աշխարհում սպառողները թելադրում են իրենց իրավունքները, իսկ մեզ մոտ իրավունքը թելադրում է բիզնեսը»,-գտնում է սպառողների իրավունքների պաշտպանը: Ստեղծված պայմաններում հայ սպառողը պետք է առավել պահանջկոտ լինի, պաշտպանի իր իրավունքներն ու հանդես գա բողոքներով, ինչպես դա արվում է քաղաքակիրթ երկրներում, մասնավորապես, դա վերաբերում է գազի, ջրի եւ էլեկտրաէներգիայի գների բարձրացմանը, ինչն ուղղակիորեն կանդրադառնա սպառողի «գրպանի» վրա եւ ընդհանուր առմամբ տնտեսության զարգացման վրա:

Մեղմելու համար բեռը բնակչության անապահով շերտերի համար, երկրի կառավարությունը մտադիր է մինչեւ ապրիլի 1-ը հանդես գալ կոմունալ ծառայությունների աճող գների փոխհատուցման նախաձեռնությամբ: Ի՞նչ իրավիճակ կլինի գների հետ հարակից ապրանքների եւ ծառայությունների ոլորտում, առավել եւս, որ շատ փորձագետների կանխատեսումներով սպասվում է նաեւ ազգային արժույթի աստիճանական արժեզրկում: Դրամի արժեզրկումը կհանգեցնի ներկրվող ապրանքների թանկացման, որոնցով հագեցած է մեր շուկան: Գնաճի մասին է վկայում նաեւ պաշտոնական վիճակագրությունը` հունվար-փետրվարին Հայաստանում 2009թ. նույն ժամանակահատվածի համեմատ գրանցվել է 8,2 տոկոս գնաճ սպառողական շուկայում: Միեւնույն ժամանակ, 2010 թվականի առաջին երկու ամսում, նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ գրանցվել է այդ ցուցանիշի 2 տոկոս աճ:

Սպառողների իրրավունքների պաշտպանության ոլորտը Հայաստանում արմատական բարեփոխման կարիք ունի, ինչին հնարավոր է հասնել միայն համատեղ ջանքերով` պետություն-բիզնես-հանրություն: Պետք է արժանին մատուցել հայ սպառողին, քանի որ վերջերս մի փոքր տեղաշարժ է գրանցվել ազգային մտածելակերպում` նա հիշում է իր իրավունքների մասին, զայրանում է, վերցնում է կտրոնն ու ժամկետանց ապրանքն ու քաջաբար խանութ է գնում:

Վիկտորիա Արարատյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչու է աշխարհն անցնում անկանխիկ շրջանառության
Նիդերլանդների գյուղատնտեսական հեղափոխությունը
Ինչպես է մեր ախորժակը վտանգում ամբողջ մոլորակը
Էկոլոգիական ինչ գին ենք վճարում ամենամատչելի հագուստի համար
 Ուշադրության կենտրոնում
ՊՎԾ–ն ուսումնասիրություններ է սկսել Քաղաքաշինության կոմիտեում

ՊՎԾ–ն ուսումնասիրություններ է սկսել Քաղաքաշինության կոմիտեում Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ

 Բաժնի այլ նյութերը
ԱԹՍ-ով ջրված այգու բերքը Ինչ առավելություններ ունի խելացի գյուղատնտեսությունը
Դատարկ փեղկերի առասպելը Ինչու են մարդիկ խուճապային գնումներ կատարում ցնցումների ժամանակ
Զսպելով բարկությունն ու գնաճը Պատերազմն ու մեր դատարկվող գրպանը
---