Օբամայի ապրիլի 24-ի ուղերձից ոչինչ չի փոխվի

Իրականում Անկարան չի ցանկանում ընդհանուր ոչ մի բան ունենալ մի երկրի հետ, որի բնակչությունը վայրագաբար ոչնչացվեց 95 տարի առաջ

Համաշխարհային քաղաքականության մեջ միշտ կա զարգացման երկու ուղի` վատ և շատ վատ: Ընդ որում երկու տարբերակներն էլ կարելի է կիրառել ինչպե ուժեղ, այնպես էլ թույլ կողմի հանդեպ, եթե հաշվի առնենք, որ երեկվա թուլությունն այսօր կարող է ուժի վերածվել և հակառակը: Հայկական հարցի հանդեպ դա նշանակում է, որ ըստ իս, եթե Բարաք Օբաման այնուամենայնիվ վճռի արտասանել “ցեղասպանություն” բառը, հայերի համար դա վատ կլինի: Իսկ եթե չարտասանի` ավելի վատ:

PanARMENIAN.Net - Եթե անտեսենք կողմ և դեմ շատ գործոններ, ապա ըստ համամարդկային չափանիշների, ԱՄՆ-ն պետք է ասի այն, ինչ վաղուց արդեն բոլորը գիտեն: Ամենահետաքրքիրն այն է, որ այդ բառեզրից աշխարհում ոչինչ չի փոխվի, բուն Թուրքիայում` ևս: Ուղղակի Ամերիկան, իսկ ավելի ճիշտ նախկին վարչակազմը, թույլ տվեցին Անկարային անել ինչ նա ցանկանում էր, այդ թվում նաև` թելադրել հայերի հետ վարվելու կարգը: Ամբողջ խնդիրը նրանում է, որ Օբաման այժմ ստիպված է “շտկել” Բուշի քաղաքականությունը Մերձավոր Արևելքում և Ասիայում: Եվ նա դիմում է մեկ այլ ծայրահեղության. չի ցանկանում սատարել Իսրայելին և ուզում է “ընկերություն անել” մահմեդական երկրների հետ: Եվ դա այն դեպքում, երբ Բուշի սանձազերծած ոչ մի հակամարտություն մինչ օրս չի կարգավորվել: Մի խոսքով, ծանր ժառանգություն, որին գումարվեց նաև ճգնաժամը: Եվ այդ բարդ իրավիճակում հայերը պահանջում են, որ ԱՄՆ նախագահն ասի, որ 1915 թվականին Ցեղասպանություն է եղել….

Ինչ վերաբերում է Անկարային, ապա նա ճիշտ է գործում, այսինքն, կարծում է, թե ճիշտ է գործում, թեև իրականում այդպես չէ: Ճշմարտությունն այն է, որ չնայած Թուրքիայի ԱԳ նախարարի ու վարչապետի հավաստիացումներին`”կարգավորել հարաբերությունները, հարևան լինելով հարուստ ու բարգավաճ Հայաստանին”, զուտ խոսքեր են մնում: Իրականում Անկարան չի ցանկանում ոչ մի ընդհանուր բան ունենալ այն երկրի հետ, որի բնակչությունը նա վայրագաբար ոչնչացրեց 95 տարի առաջ: Երբ անցյալ տարի ապրիլի 23-ին հայ ժողովրդին ներկայացրեցին հայ-թուրքական համաձայնության տեքստը, որն էլ օգոստոսի 31-ին վերածվեց Արձանագրությունների, որոնք ստորագրվեցին հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում, ազգի մեծամասնությունը համարեց դա վիրավորանք, ինչը հեռու չէ ճշմարտությունից: Սակայն այժմ, գրեթե մեկ տարի անց, մենք մտածում ենք, թե ինչ “անակնկալ” կմատուցեն մեզ տերությունները, որոնք շահագրգիռ են Թուրքիային ու Ադրբեջանին զսպելու և Հայաստանին ամբողջությամբ դեպի Արևմուտք վերակողմնորոշելու համար: Դա այն “շատ վատն է”, ինչ կարող է պատահել, եթե Օբաման այնուամենայնիվ արտասանի “ցեղասպանություն” բառը: Ճիշտ է, այն հույսը, որ ԱՄՆ նախագահը վճռականություն կունենա ասելու այն, ինչ ակնկալում է նրանից ԱՄՆ հայ համայնքը, աղոտ է, սակայն ով գիտի, թե ի՞նչ կարող է պահանջվել Ամերիկային տարածաշրջանում մեկ շաբաթից: Եթե Սպիտակ տանն այնուամենայնիվ որոշեն, որ Թուրքիան անփոխարինելի ռազմավարական դաշնակից է և պետք չէ հիմա վիճաբանել նրա հետ, ապա ամեն ինչ պարզ է: Իսկ եթե ոչ` ապա Հայաստանը պետք է պատրաստվի Ադրբեջանի հետ պատերազմի:

Սակայն, դեռ մտածելու և հասկանալու համար ժամանակ կա` ինչն է առավել կարևոր` ճանաչել այն, ինչի մասին բոլորն արդեն գիտեն, թե արխիվները բացելն ու տրիբունալ պահանջելը: Բայց ո՞մ դատեն: Թուրքիա պետությանը դատելն անհնար է, քանի որ ժամանակակից Թուրքիան, իր իսկ խոսքերով, պատասխանատու չէ Օսմանյան կայսրության, առավել ևս երիտթուրքերի համար: Ի դեպ, վերջիններին ռազմական դատարանն արդեն դատել է 1919 թվականին և մահապատժի դատապարտել` “Թուրքիային համաշխարհային պատերազմ ներքաշելու և հայ ժողովրդի ոչնչացման համար”:

Օսմանյան արխիվներում վաղուց արդեն ոչինչ չկա` փաստաթղթերի մեծ մասը ոչնչացվեց հենց 1918 թվականին, իսկ այն, ինչ հաջողվեց փորկել և ուղարկել ԱՄՆ Կոնգրեսի գրադարան, Հենրի Մորգենթաուի անձնական ավանդն է: Նույնը կարելի է ասել նաև եվրոպական արխիվներում հայտնված փաստաթղթերի մասին:

Սակայն, ամենատհաճն այն է, և այդ մասին շատ ենք գրել, որ ժողովրդի ողբերգությունը դարձավ միակ հաղթաթուղթը աշխարհի հետ գրեթե 1 դար տևող դիմակայության մեջ:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---