Ադրբեջանում նշում են Հեյդար Ալիևի հերթական հիշատակի օրը

Ալիևի կենսագրության ճիշտ տարբերակը ոչ մի տեղ չկա`նա Ստալինի պես անընդհատ փոխել է իր կենսագրությունը` ելնելով քաղաքական ու կոնյուկտուրային նկատառումներից

Ինչ էլ կատարվել է Ադրբեջանում վերջին 40 տարում, ամենը կապվում է Հեյդար Ալիևի հետ: Երբեմն թվում է, որ Հեյդար-բաբան միշտ է եղել` հիմնել է Ադրբեջանի հանրապետությունը 1918 թվականին, խորհրդային կարգեր է հաստատել, տապալել է այդ կարգերը: Նախագահության մասին արդեն չենք ասում: Իսկ քանի որ նման մասշտաբի գործերը չպետք է մոռացության մատնվեն, ապա հարևան հանրապետությունում որպես տոն նշվում է այն օրը, երբ Ադրբեջանում իշխանության եկավ համազգային առաջնորդ Հեյդար Ալիևը: 1969 թվականի հուլիսի 14-ին Հեյդար Ալիևը դարձավ Ադրբեջանի ՀԿ ԿԿ առաջին քարտուղար և պատմությունն, ըստ նորաթուխ ադրբեջանցի պատմաբանների, սկսվեց նոր էջից:

PanARMENIAN.Net - Չպատմենք Ալիևի կյանքի պատմությունը, առավել ևս, որ իսկական տարբերակը դուրք ոչ մի տեղ չեք գտնի, նա Ստալինի պես անընդհատ փոխում էր իր կենսագրությունը` ելնելով քաղաքական ու կոնյուկտուրային նկատառումներից: Մութ անձնավորություն է մի խոսքով` չկա ոչ ծննդյան ճգրիտ ամսաթիվը, ոչ ծննդավայրը, ոչ ազգությունը: Մեծ հաշվով այս ամենը մանրուքներ են, գլխավորն այն է, որ Ալիևը դարձրեց Ադրբեջանն այնպիսին, ինչպիսին նա այժմ է` ժառանգական սուլթանատ: Ճիշտ է, նա կորցրեց Լեռնային Ղարաբաղը և հայկական հողերի մի մասը, որ գողացել էին նրա նախորդ կոմունիստ ղեկավարները: ՊԱԿ-ի նախկին գեներալ-մայորը հիանալի գիտեր, որ ԼՂՀ-ն վաղ թե ուշ դուրս կգա Ադրբեջանի կազմից և փորձեց ամեն ինչ անել դուրս մղելու համար հայերին Ղարաբաղից և Ադրբեջանի շրջաններից: Որոշ բան նրան հաջողվեց` Ադրբեջանը հայ համայնքը ոչնչացվեց: Իսկ նրա որդու հայտարարությունները «բուն ադրբեջանական հողերը վերադարձնելու մասին» ոչ այլ ինչ են, քան հանդիսատեսին ուղղված խաղ, ընդ որում, արդեն դա էլ չի աշխատում: Հայտարարություններում լուրջ վտանգ է պարունակվում` երկրի ցմահ ղեկավարը դառնալու համար Իլհամ Ալիևը, չսպասելով սահմանադրական փոփոխությունների, պատերազմ կարող է սկսել` հռչակելով իրեն նախագահ, իսկ ավելի ստույգ` փոքր խանության իշխանիկ: Բայց դա նրա անձնական խնդիրներն են: Շատ ավելի հետաքրքրական է ընթերցել ադրբեջանական ԶԼՄ-ները, որտեղ Հեյդար-բաբան ամեն ինչ է ժողովրդի համար: Աստծուց մի փոքր ցածր է, բայց մյուսներից շատ ավելի բարձր:

Իրականում, հավանաբար, դա այդպես չէ, քանի որ հուշարձանների տեղադրմամբ Ադրբեջանի բոլոր գյուղերում ու քաղաքներում, ինչպես նաև Ալիևի մշտական հիշատակումներով, երկիր չես պահի, որն, ի դեպ, էներգառեսուրսներ ունի, սակայն աղքատության մեջ է ապրում: Բաքուն, հասկանալի է, հաշիվ չէ: Ճիշտ է, հարկավոր է խոստովանել, որ շատ մարդիկ լավ վաստակեցին և շարունակում են դա անել համազգային առաջնորդի վրա: Ինչ արժէ միայն Ադրբեջանի ԳԱԱ թղթակից-անդամ, պրոֆեսոր Վագիֆ Աբբասովի «Մեծերի, իմաստունների և նվաճողների կյանքի դասերը» գիրքը: Այն կազմված է 19 մասից, որից յուրաքանչյուրը նվիրված է մեծ նվաճողներից, գիտնականներից, քաղաքական գործիչներից մեկին, օրինակ` Մուհամեդին, Աթիլլային, Իսահակ Նյուտոնին, Աթաթուրքին, իբն Սինային, Թեոդոր Ռուզվելտին, Հեյդար Ալիևին: Հավանաբար, բոլոր թվարկված մեծերը կշրջվեին իրենց շիրիմներում ՊԱԿ-ի գերենալի և բռնապետի հետ հարևանությունից: Սակայն, դա, ինչպես ասում են, ճաշակի հարց է: Եթե կրտսեր Ալիևին դուր է գալիս` կարելի է և գրել: Միակ ճշմարտությունն այն է, որ վաղ թե ուշ Ալիևների կլանը կկորցնի իշխանությունը, և այդ ժամանակ նրա բոլոր հետնորդները կսկսեն ապացուցել, թե որքան անհամար աղետներ բերեց այդ ընտանիքն Ադրբեջանին: Մենք այդ մասին արդեն գրել ենք:

Դե, իսկ հուլիսի 14-ին Հեյդար Ալիևի անվան ազգային զբոսայգում տեղի կունենն տոնական համերգ և հրավառություն: Հավանաբար, հարկ չէր լինի այսքան ուշադրություն դարձնել Ադրբեջանի նորագույն պատմության նման «հիշատակի օրերին», սակայն առանց դրա հնարավոր չի լինի հասկանալ, թե իրականում ինչ է կատարվում հարևան հանրապետությունում: Եվ Իլհամ Ալիևի բոլոր ռազմատենչ ու սադրիչ հայտարարությունները, որին ձայնակցում է նրա վարչակազմը, ոչ այլ ինչ է, եթե ոչ անլիարժեքության բարդույթ: Դժվար է ապրել նման հոր ստվերում, այսինքն այն կերպարի ստվերում, որն անընդհատ «ստեղծվում է» վերջին 15 տարում: Չափազանց բարդ է…

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---