Հայաստան-Ռուսաստան. հարկադրված սե՞ր, թե անհրաժեշտություն

Գլխավոր հարցը, որի պատասխանը ցանկանում է Ռուսաստանից լսել Հայաստանի քաղաքական վերնախավը, Ադրբեջանին C-300 ԶՀՀ-ների ենթադրյալ մատակարարման մասին հարցն է

Վերջին երկու տարիներին Հայաստանը նմանվել է ճոպանի, որն իրենց կողմն են ձգում Ռուսաստանը և Արևմուտքն ի դեմս ԵՄ-ի և ԱՄՆ-ի: Սա վտանգավոր զբաղմունք է. ճոպանը վերջ ի վերջո կարող է կտրվել: Ամենավատն այն է, որ Հայաստանն ինքը չի ընտրել այդ քաղաքականությունը, նրան ընտրության առաջ են կանգնեցրել, իսկ դա միշտ հղի է, մեղմ ասած, անցանկալի հետևանքներով:

PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի պետական այցն արդեն արտասովոր իրադարձություն է: Իրենցից աշխարհաքաղաքական արժեքներ չներկայացնող երկրներ այդպիսի այցեր չեն կատարում: Մեկ այլ կողմից, եթե պետք է իր կողմը գրավել պոտենցիալ դաշնակցին Արևմուտքի հետ դիմակայության գործում, ապա դա ուրիշ հարց է: Հարցն այստեղ համաձայնությունների մասին չէ, որոնք բավական լուրջ են, այլ այն մասին, որ Ռուսաստանը մտադիր է ամեն գնով պահպանել դիրքերը Կովկասում: Չնայած նրան, որ վերջին 200-250 տարում Ռուսաստանն այդպես էլ չկարողացավ վերջնականապես ամրապնդվել Կովկասում, այնուամենայնիվ պետք է նշել, որ Հայաստանն արդեն ներգրավվել է «մտրակի և մեղրաբլիթի» վաղեմի քաղաքականություն: Մոսկվան ողջ թափով զենքով հեղեղում է տարածաշրջանը, հնարավոր է` գիտակցաբար, հնարավոր է` ԽՍՀՄ ժամանակներից մնացած սովորույթի ուժով: Բայց ինչ էլ որ լինի, Գյումրիում գտնվող 102-րդ ռազմաբազայի ժամկետի երկարացման մասին պայմանագիրը և նոր ԱԷԿ կառուցելու մասին համաձայանգիրը հստակ վերագրվում են «մեղրաբլիթին»: «Մտրակը» հետո կլինի, և դեռ հայտնի չէ, թե ինչ կպահանջի Մոսկվան Երևանից հետագայում: Ամենայն հավանականությամբ, երկար սպասելու անհրաժեշտություն չի լինի. ռուս-թուրքական տնտեսական և քաղաքական շահերը կարող են Հայաստանին ստիպել որոշ քայլերի, որոնք կարող են վերջինը դառնալ անկախ պետության պատմության մեջ: Հենց այդ պատճառով էլ Երևանը ձգտում է ոչ միայն ստանալ ՀԱՊԿ, այլ նաև ՆԱՏՕ աջակցությունը, գոնե քաղաքական մակարդակում: Վաղ թե ուշ Բաքուն կարող է պատերազմ սկսել, և կշահի նա, ում թիկնունքին կանգնած կլինեն ավելի ուժեղ երկներ, քան Ռուսաստանն է: Մենք արդեն գրել ենք, որ երկու դարերի ընթացքում Ռուսաստանն ինչպես որ չի ունեցել կովկասյան քաղաքականություն, այդպես էլ չունի: Հավանաբար էլ չի ունենա: Ընդ որում դա վերաբերվում է տարածաշրջանում մնացած բոլոր դերասաններին` լինի դա ԱՄՆ-ն, Եվրոպան կամ Չինաստանն ու Հնդկաստանը: Կովկասն իր բազմատարր էթնիկական և քաղաքակրթական կազմով ըստ էության դարձել է երկրորդ Աֆղանստան, բայց առանց պատերազմի: Ամեն դեպքում, այնպիսի պատերազմի, ինչպիսին տարվում է Աֆղանստանում արդեն մի դար, եթե ոչ ավել:

Սակայն գլխավոր հարցը, որի պատասխանը ցանկանում է Ռուսաստանից լսել Հայաստանի քաղաքական վերնախավը, Ադրբեջանին C-300 ԶՀՀ-ների ենթադրյալ մատակարարման մասին հարցն է: Եվ որքան էլ բացատրեն, որ C-300 զենթահրթիռային համալիրը զուտ պաշտպանական սպառազինություն է, որ դա ավերիչ ռմբակոծիչ չէ, այլ լրիվ հակառակը: Եվ այն, որ Ղարաբաղում ռազմական գործողություններ սկսվելու դեպքում Բաքուն չի կարողանա օգտագործել այդ համակարգը, որովհետև ստիպված կլինեն կրակել ռուսական ինքնաթիռներին (Հայաստանը ռազմական ավիացիա չունի), չի օգնում` բոլոր փաստարկներում միամտաբար հնչում է` ինչու են նրանք ադրբեջանցիներին վաճառում, չէ որ մենք բարեկամներ ենք…

Իրականում, ավելի լուրջ է նոր ԱԷԿ-ի կառուցման համաձայնագիրը: Ահա սա իսկապես պետք է Հայաստանին, ինչպես նաև ողջ տարածաշրջանին: Իսկ 102-րդ բազայի տեղակայման ժամկետը երկարացնելը` նույնպես, ամեն ինչի համար պետք է վճարել: Եթե երկիրն ի զորու չէ ապահովել իր անվտանգությունը, իսկ մեր դեպքում դրա համար կան օբյեկտիվ պատճառներ, ապա հարկ է լինում հույսը դնել ռուս զինվորականների վրա: Տվյալ դեպքում նրանք դեռ հուսախաբ չեն արել և հուսանք, որ չեն անի նաև հետագայում: Ավելին, Ռուսաստանին պետք չեն Թուրքիայի հետ բաց սահմաններ: Այդ պես ավելի հանգիստ է:

Կարինե Տեր-Սահակյան
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---