ԼՂՀ-ում մարտավարական զորավարժությունները սառը ջուր լցրեցին Իլհամ Ալիևի գլխին

Բաքվի` բանակցային գործընթացը ԵԱՀԿ-ից ցանկացած այլ միջազգային կառույց տեղափոխելու բոլոր փորձերը ձախողված են պարտության

Իլհամ Ալիևը, ինչպես միշտ, հակասում է ինքն իրեն, ինչը զարմանալի չէ: ԼՂՀ-ում մարտավարական զորավարժությունները հենց այն սառը ջուրն էին, որը շատ անհրաժեշտ էր կլանին` պատերազմով սպառնալուց առաջ ուշքի գալու և մի քիչ մտածելու համար: Պարզվում է, պետք էր ընդամենը իրերը կոչել իրենց անուններով և հիշեցնել Ալիև-կրտսերին հոր պարտությունների մասին:

PanARMENIAN.Net - Ռազմատենչ հռետորությունը նվազեցնելու մեջ իրենց դերը խաղացին նաև անցած ընտրությունները, որոնցից հետո Ադրբեջանի իշխանություններին պետք չէ սրել իրավիճակը և կոչ անել «ազատագրել հողերը»: Ընտրությունները լավ, թե վատ, կեղծված են, այս անգամ հնարավոր եղավ խուսափել ընդհարումներից և բախումներից, «Միասնական Ադրբեջան» կուսակցությունը նախկինի նման ղեկի մոտ է: Այնպես որ Ղարաբաղի մասին դեռ կարելի է մոռանալ, առավել ևս` օրակարգում ավելի կարևոր հարցեր են. Կասպիայի բաժանումը, ՆԱՏՕ գագաթնաժողովները և ԵԱՀԿ-ն:

Կասպիայի հարցերն արագ լուծվեցին և դա, ինչպես մեզ թվում է, Ռուսաստանի նախագահի վաստակն է: Բաքվում ստորագրվել է համագործակցության մասին համաձայնություն Կասպիայի անվտանգության ոլորտում և նախագահների համատեղ հայտարարություն: Եվ ուրիշ ոչինչ, թեև բանակցությունների ետնաբեմում ակնհայտորեն խոսել են այլ խնդիրների մասին, բայց այստեղ կարելի է դիտարկել բոլոր վիճելի պահերը երևան չհանելու ցանկությունը` սկսած ձկնորսության սահնանափակումներից մինչև նավթային մշակումներ: Թե մեկը, թե մյուսը կազմում են հինգ երկրից չորսի արտահանման գլխավոր մասերը, և տարաձայնություններն անխուսափելի են, հատկապես եթե հաշվի առնել Բաքվի դիրքորոշումը, որը, չգիտես ինչու, հաստատ համոզված է, որ հենց նա ունի «հատուկ իրավունքներ» կասպիական հարստությունների նկատմամբ: Իլհամ Ալիևին կարելի է հասկանալ` Ադրբեջանի բաժնի կրճատումը հարվածում է Ընտանիքի գրպանին, ինչը չափազանց բացասաբար կազդի նրա որդու` Ադրբեջանի ապագա նախագահի ապագայի վրա:

Ճիշտ է, Հեյդար-կրտսերը կարող է պետության ղեկավար դառնալ հեռավոր ապագայում, և նրա «ընտրությունն» այդքան ակնհայտ չի լինի: Ժամանակին Հեյդար Ալիևը Քի Ուեսթում չկնքեց Ղարաբաղի մասին համաձայնություն` պատճառաբանելով, թե չի ցանկանում հարվածի տակ դնել որդու ապագան: Իսկ համաձայնությունը, եթե հավատալ դիվանագիտական աղբյուրներին, եղել է հենց ԼՂՀ կարգավիճակի մասին: Նույնը կարող է պատահել Իլհամի հետ:

Ինչ վերաբերվում է ՆԱՏՕ և ԵԱՀԿ կայանալիք գագաթնաժողովներին, ինչպես մեզ թվում է, Լիսաբոնում գրեթե ոչինչ չի խոսվի ղարաբաղյան կարգավորման մասին մեկ պարզ պատճառով` այդ հարցը չի մտնում Դաշինքի իրավասությունների մեջ, և Բաքվի` բանակցային գործընթացը ԵԱՀԿ-ից ցանկացած այլ միջազգային կառույց տեղափոխելու բոլոր փորձերը ձախողված են պարտության: Դա հասկանալու համար Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական համալսարանն ավարտել պետք չէ: Բայց Ալիևը գործում է այնպես, ինչպես նրան սովորեցրել է հայրը` եթե ինչ-որ բանի մասին երկար խոսել, ապա հնարավոր է, որ ստացվի: Ափսոս, չի ստացվում…

Իսկ Աստանայում կընդունվի հերթական հայտարարությունը, որը կարող է մի քիչ ավելի կոշտ լինել: Թեև, ԵԱՀԿ ՄԽ բոլոր կոչերը և ցանկությունները մնում են թղթի վրա, և քանի դեռ Ադրբեջանը չի հեռացրել դիպուկահարներին շփման գծից, ոչ մի մեխանիզմ չի աշխատի: Ամենայն հավանականությամբ, հենց դա էլ կդառնա Աստանայում բանակցությունների թեմաներից մեկը:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---